Показаны сообщения с ярлыком Պատմություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմություն. Показать все сообщения

воскресенье, 12 декабря 2021 г.

Պատմություն/Դեկտեմբերի 6-10


1. Կարդացե՛ք ստորև ներկայացված նյութը և ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու դիրքորոշումը՝
«Ցեղասպանություն-Գենոցիդ».
Նյութը կարդալուց հետո իսկապես չեմ կարողում հասկանալ, թե ինչ էր ուզում ասել Իսրայելը Հայոց ցեղասպանության մասին։ Դա երևի միակ բանն էր այս նյութում, որը այդպես գրավեց իմ հետաքրքրությունը։ Կցանկանայի ավելին իմանալ նրանց դիրքորոշման մասին։


2․ Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։

Մայիս 1918թ․ , թուրքական զորքերը մտնում են Արևելյան Հայաստանի տարածք
Նույն թվականի մայիսի 15-ին գրավում են Ալեքսանդրապոլը․ Մայիսի 21-ին Սարդարապատը։ Միանգամից մեկ օր հետո, Մայիսի 22-ին սկսվում է Սարդարապատի ճակատամարտը։ Քանզի իրավիճակն օրեցօր վատանում է, ամբողջ Հայ ժողովուրդը որոշում է հետ մղել թուրքական զորքերը։

Քանզի Հայերի հետ մղումը հաջող էր, ստացվեց հետ գրավել Սարդարապատը։ Բայց քանի որ Ալեքսանդրապոլը այդ ժամանակը միևնույն է թուրքերի մոտ էր, նրանք հետ մղվեցին դեպի նույնպես գրավված հողեր։ Որոշ ժամանակ հետո մնացած զորքը, մայիսի 27-ին պարտություն կրեց Բաշ Ապարանում և մայիսի 28-ին Ղարաքիլիսայում։ Հաղթանակից հետո, հնարավորություն տրվեց վերականգնել հայոց պետականությունը, Մայիսյան հերոսամարտերի արդյունքն է 1918թ․ ստորագրված հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, որի պատճառով Թուրքիան ճանաչում է Հայաստանի անկախությունը։ 1918թ․ Մայիսի 28-ին կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, որպես վարչապետ նշանակվում է Հովհաննես Քաջազնունին, որպես մայրաքաղաք հռչակվում է Երևանը: Պետական լեզու ճանաչվում է հայերենը, վավերացվում է դրոշը, օրհներգը, զինանշանը, պետական ու ազգային-կրոնական տոները և նրանց օրերը։



3․ Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ

Առաջին հանրապետության ժամանակ կառավարման ձևը եղել է խորհրդարանական։ Երբ առաջին հանրապետությունը շինվեց, սկսվեց օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ձևավորումը , օգոստոսի 1-ին 1918թ․ տեղի է ունենում Հայաստանի խորհրդի բացումը։ Խորհրդարանը հիմնվել է Թիֆլիսի ազգային խորհրդի վրա։ Բարձրագույն Օրենսդրի կողմից նշանակվում էին բարձրագույն գործադիր մարմինները, որոնք ներկայացնում էին իրենց կառավարության կազմերը։ Ներկայացված կազմերը պետք է հաստատվեին Խորհրդարանի կողմից։
1920թ․ Մարտին ստեղծվում է երդվյալ ատենակալների դատարանը:
Այսօրվա կառավարման ձևի նմանությունները շատ են առաջին հանրապետության հետ, բացի խորհրդարանից նաև մեկ օրինակ է պետական գործիչների նշանակման մեթոդը։

суббота, 27 ноября 2021 г.

Պատմություն/Նոյեմբերի 22-27

1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:


Արևելյան հարց
Օսմանյան կայսրություն մեծ ճակատագրերից մեկը որում քննարկվում էին իր ժողովրդի ազատագրման, տերությունների հարցերը։
Խնդիրը կոչվում է Արևելյան, Թուրքիայի դեմ Հունաստանի անկախության համար սկսած կոնֆլիկտի պատճառով։
Արևելյան հարցի պատմությունը սկսվել է 18րդ դարում և ավարտվել է 18րդ դարի վերջ։

Հայկական հարց
Արևմտյան Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ, դրա համար բարձրացավ այս հարցը, որում քննարկվեցին Հայաստանի ազատագրումը, հայ ժողովրդի համախմբումը, հայ ժողովրդի ազատագրական պայքարը։
Հայկական հարցը առաջացել է այն ժամանակ երբ Հայ․ Ազգը  իրավունք չի ունեցել համարվելու սեփական և անկախ ազգ։


2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:

Սան-Ստեֆանո
Պայմանագրի 16-րդ հոդվածով նախատեսվում էր բարենորոգումներ անցկացնելու Արևմտյան Հայաստանում։
Պատերազմի հաջողությունը հույսեր ներշնչեցին Հայ քաղաքական շրջաններին։
1878 թ․ Ներսես Վարժապետյանը ազգային ժողովին ներկայացրեց տեղեկագիր, որտեղ գրված էր Հայ ինքնավարության ծրագիրը, մտածվում էր որ ծրագիրը գրվախ էր Թուրքիայի և Անգլիայի կողմից, մերժվեց։
Ռուս կառավարությունը համաձայնեց Հայերի մասին կետ ավելացնել ռուս-թուրքական պայամանգրում, հոդվածը չգոհացրեց հայերին քանզի ոչ մի խոսք չկար նրանց ուզած ինքնավարության մասին։
Ռուս զորքերին իրավունք էր տրվել 6 ամիս մնալ Հայաստանում։
Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը

Բեռլին
Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերվում, պայմանագրի 61 հոդվածը։
Թուրքական կառավարությունը պարտադրում էր բարեփոխումներ անցկանցել Հայոց տարածքներում, այդ հարցը տրվում էր եվրոպական 6 երկրներին, որպեսզի նրանք հոգ տանեն դրա մասին։
Սա առաջին անգամն էր որ Հայկական հարցը քննարկվում էր այսքան երկրների միջև, իրադարձությունը կարելի էր բնութագրել որպես “ հեղափոխական”, Բեռլինյան կոնգրեսը մեծ հույս տվեց Հայ ժողովրդին։
Եվրոպական դիվանագիտությունից հիասթափված Հայերը ընդունեցին զինված ազատագրման մեթոդը։


3. Համառոտ ներկայացրե՛ք Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները /Նաև խոսեք «Հերոսապատում» նախագծի շրջանակում/:

Զեյթունի ապստամբության նպատակն էր զրջանում բնակեցնել մուսուլմանների, ապստամբությունը ծրագրել էր Օսմանյան կայսրության ղեկավարները։ Հարձակումի արդյունքն է լինում Զեյթունցիների հաղթանակը: Որոշ մարտեր հետո Օսմանյան զորքերը թուլացան և հնարավորթյուն եղավ հետ մղել թշնամու զորքը։
Այդ ամպստամբությունը վերջինը չեր, պլանավորվում էր մի այլ հարձակում բայց Ֆրանսիայի և Կոստանդնուպոլսի օգնությամբ հարձակումը տեղի չունեցավ, Զեյթունի բնակչությունը ընդունեց Օսմանյան կայսրությունը որպես գերիշխանություն։ Ֆրանսիան Զեյթունցիներից պահանջեց,որպեսզի նրանք դառնան Կաթոլիկ եկեղեցու հետևորդներ։

четверг, 18 ноября 2021 г.

Պատմություն/Նոյեմբերի 15-19

1. Համեմատե՛ք գաղութահայ ազատագրական գործիչների՝ Հովսեփ Էմինի, Մովսես Սարաֆյանի, Հ. Արղությանի, Հովհաննես Լազարյանի և Շահամիր Շահամիրյանի ծրագրերը մինյանց  հետ: Ո՞մ ծրագիրն եք համարում ավելի իրատեսական։


Հովսեփ Էմինի ազատագրական ծրագիրը դուր չի գալիս Անգլիայի վարչապետին և ընդհանուր առմամբ Անգլիային, բայց նա այդտեղ կանգ չի առնում։Էմինը համարելով Ռուսաստանին և Վրաստանին դաշնակից օգնություն խնդրում է հենց նրանցից, Ռուսաստանը նրան տալիս է «կանաչ լույս» և նա գնում է Վրաստան, որպեսզի բանակցի Հեռակլ II թագավորի հետ։ Հեռակլ II-ը որոշում է աջակցել Էմինին։ Էմինը Հայաստանում կապեր է հաստատում վանահայր Հովնանի հետ, որպեսզի այնտեղ էլ սկսի շարժումը։ Էմինն ու Հերակլ II-ը 1764թ․ խրախուսական նամակներն են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին։ Սիեոն Երևանցի հայոց կաթողիկոսը Հերակլ II-ի արարքների մասիմ իմանալուց հետո կշտամբում է նրան և պատճառաբանում է այդ ամենը որպես հնարավոր «անզգույշ քայլեր», քանզի այդ ամենի պատճառով կարող էր սկսվել կոնֆլիկտ պարսկական իշխանության հետ։ Այդ ամենից հետո Հերակլ II-ը ստիպված է լինում Էմինին պահանջել,որպեսզի նա հեռանա իր հողերից։


Մովսես Սարաֆյանի կազմած ծրագիրը նույնպես ներառում էր Ռուսաստանը, քանզի գոյություն ուներ ընդհանուր թշնամի։ Մովսես Սարաֆյանը հույս ուներ, որ Ռուսական կայսրությունը զորք է մտցնելու Անդրկովկաս։
Ծրագիրը իր մեջ ներառում էր, օգտագործելով Վրաստանի զորքերի օգնությունը և Ռուսաստանի ճանապարհները պատերազմ սկսել Թուրքիայի դեմ։ Կազմել Ռուսաստանում ապրող հայ և վրացի կամավորներից ջոկատներ, ջոկատների հրամանատարը անպայման պետք է լիներ հայ։Նաև նշվում է,որ պետք է կազմավորվեին ջոկատներ նաև Արևմտա և Արևելա Հայերից։ Ծրագրի մեջ նաև պետք է ներգրավվեին Արցախի մելիքները։ Ազատագրումից հետո երկրի երկու մասերը պետք է միավորվեին և ձևավորվեր Հայաստանի պետությունը։ Հայոց թագավոր պետք է պատահականորեն ընտրվեր Արցախի մելիքներից մեկը։ Եվ վերջապես պետք է կնքվեր փոխօգնության պայմանագիր Ռուսաստանի հետ։ Բայց Մովսես Սարաֆյանի ծրագիրը չդիտարկվեց ռուսական կայսրության կողմից։


Կետ առ կետ Հովսեփ
Արղությանի և Հովհաննես Լազարյանի ծրագիրը,
Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվելու էր հավիտենական դաշինք:
Հայաստանում միշտ լինելու էր ռուսական զորք և հարձակումների ժամանակ կանգնելու էր մեզ պաշտպան, Հայաստանը եկամուտներից հարկեր էր վճարելու Ռուսաստանին և օգնություն փոխանցելու։
Հայաստանի թագավորը ընտրվելու էր Ռուս կայսրի կողմից։
Մայրաքաղաք էր առաջարկվում դառձնել Վաղարշապատը կամ Անին։
Ամենից հետո առաջարկվում էր երկու երկրների միջև կնքել առևտրական պայմանագիր։
Նախկին հողագործները վերադարձնելու էին իրենց կալվածքները։
Կասպից ծովի ափին Հայաստանին պետք է տրամադրվեր ապաստարան։

2․ Փորձե՛ք ներկայացնել ՀՀ-ն Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ծրագրերում։ Ի՞նչ է փոխվել շուրջ 200 տարի անց /գրավոր-բլոգային աշխատանք/.


Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ծրագրերում միշտ օգտագործվել է ինչպես տիկնիկ կամ «աղացած միս»։Ռուսաստանը միշտ հեշտորեն է օգտագործել ՀՀ-ին քանզի ՀՀ-ն միշտ կախված է եղել իրենից։ Ուղղակի որպեսզի թվային առաջադիմություն ունենալու իր զորքերում։
Շատ բան չի փոխվել այսօր - 200 տարի անց, ուղղակի կոնֆլիկտի մեջ իրեն տեղ է գտել Ադրբեջանը։ Ռուսաստանի օգնության բավարարելու մասին ոչ ոք տեղյակ չէ, ոչ ոք չգիտի, թե ինչքանով է օգնում ներքին գործերում, իսկ արտաքին գործերում Ռուս խաղաղապահները գրեթե դեր չեն խաղում։ Այս ամենը նմանվում է մի խաղահրապարակի Ռուսաստանի համար։

вторник, 9 ноября 2021 г.

Պատմություն/Նոյեմբերի 1-5

 Առաջադրանք․

1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը։

Եվրոպական ծրագիր
Ներառում էր 36 կետ։ Ծրագրի իրականացմանը մասնակցում էին մի շարք երկրներ, որոնցից էին Ավստրիան,Տոսկանա և Պֆալցը, թվարկած երկրներին պետք էր աջակցեր Հռոմի պապը։
Արշավանքը իրականացվելու էր Լեհաստանի և Ռուսաստանի համաձայնությամբ: Խնդիրը նրանում էր, որ զորքերը անցնելու էին նրանց տարածքով, ծրագիրը կազմելուց ենթադրվում էր որ երկու երկրները կհամաձայնվեն նախագծին, քանզի երկուսն էլ վարում էին հակաթուրքական քաղաքականություն։ Բանակում պետք է կազմված լիներ 25 հազար զինվորից, պլանավորվում էր, որ երբ նրանք անցնեին Ռուսաստանով և Լեհաստանով նրանց պետք է միանար 2 հազարանոց մի զորաջոկատ որը նրանց Եռյակ դաշինքին տրամադրված ռազմանավերի օգնությամբ կուղեկցեր դեպի պարսկական սահման և այնտեղ պետք է սկսվեր հիմնական ռազմական գործողությունները, բացի այդ թվերից նախատեսվում էր հավաքագրել 100 հազարից ավել հայկական զորաբանակ ,որը ոգևորանք կբերեր զորքերին։
Նախատեսված էր Հայաստանը ազատագրել 20-25 օրում քանի որ պարսկական զորքը չուներ անհրաժեշտ սպառազինություն և ուժ։


Մոսկովյան ծրագիր
Ներառում է 18 կետ, զորքը կազմված լինի 25 հազար մարդկանցից, որոնցից 15 հազարը հետևակ իսկ 10 հազարը հեծելազոր։ Բանակը բաժանվելու էր 2 մասի, առաջին մասը տեղաշարժվում էր Արևելյան Հայաստանով իսկ երկրորդը Կասպից Ծովի հատվածով։ Ռուսական զորքը պետք է շարժվեր 4 տարբեր ուղղություններով , Ռուսական բանակին էր միանալու 100 հազարանոց հայկական ուժերը։ Նրանց հիմնական ուղղությունն էր Երևանը, որը պլանավորած էր հռչակել ինչպես պատականություն կենտրոն։ Պլանավորված էր Արևելյան Հայաստանը ազատագրել 20 օրում։


2․ Իսկ այսօ՞ր․․․Արցախի հիմնախնդրի մասով Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան։

Իմ կարծիքով, Մոսկովյան ծրագիրը ավելի արդյունավետ կլիներ այսօրվա Արցախի հիմնախնդրի լուծման համար, քանզի փորձել ծրագիրը կատարելու համար մեր բանակները ստիպված կլինեին անցնել աշխարհագրորեն ավելի կարճ «ուղիներ»։ Նաև այն ինչ-որ նշված էր եվրոպական ծրագրում ՝ ենթադրելու մասին,որ Լեհաստանը և Ռուսաստանը մեզ թույլ կտան անցնել նրանց հողերով, քանի որ երկուսն էլ վարում են հակաթուրքական քաղաքականություն: Ամեն ինչ կարող էր ձախողվել և այսօր և այն ժամանակ, եթե մեր ենթադրությունները սխալ լինեին, ուստի մի փոքր ռիսկային էր մեր ծրագիրը հիմնել պարզապես ենթադրությունների վրա։

воскресенье, 24 октября 2021 г.

Պատմություն/Հոկտեմբերի 18-22

Առաջադրանք

1․ Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։
Մայրենի գիրն ու գրականությունը զարգանում էր ուրիշ պետություններում և հայ ժողովուրդը ճանաչեց նրա անհրաժեշտությունը, իսկ խնդիր դարձավ նրա պատճառով, որ հայերը չէին ուզում կորցնել իրենց պաշտամունքն ու պատիվը։

2․ Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։
Հայ մշակույթը բխում էր գրականությունով և պատմագրությամբ, ամեն ինչ սկսվեց Ագաթանգեղոսից, հետևցին Փարպեցին, Եղիշեն,Բուզանդը և Խորենացին։ Գրիգոր Լուսավորիչը մեծ դեր է խաղացել Ագաթանգեղոսի երկի մեջ։ Հարկ է նաև նշել Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և Դավիթ Անհաղթին։

3․ Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։ Համեմատե՛ք այն ներկայիս Հայաստանի կրթական համակարգի հետ․ի՞նչը կուզեիք վերականգնել այսօր
Այդ ժամանակահատվածում գոյություն ունեին երկու տիպի դպրոցներ տարրական և բարձր կարգի։
Տարական դպրոցները բաժանվում էին երկւ կարգի- հասարակական, մասնավոր։
Հասարակական դպրոցները պահպանում էին եկեղեցու և պետության կարգերն ու միջոցները, իսկ մասնավոր դպրոցները կարելի է ասել նույնն էին ինչ-որ այսոր են։Նաև գոյություն ունեին վարդապետարաններ որոնքն ավարտելուց հետո ուսանողները ստանում էին վարդապետական աստիճան/դիպլոմ։ Օրինակ Մխիթար Գոշը ավարտել է մի այդպիսի վարդապետարան, հենց գոշավանքինը։






пятница, 15 октября 2021 г.

Պատմություն/Հոկտեմբերի 11-15

 1․ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։

Պետության/իշխանության հիմքը դրվել է 1080թ․ Ռուբինյանների կողմից, Կիլիկիա շրջանի մայրաքաղաքը փոփոխվել է ժամանակ առ ժամանակ, սկզբից եղել է Տարսոնը հետո Ադանան և վերջիվերջո Սիսը։ Որոշ ժամանակ Կիլիկյան Հայաստանը միակ պետությունն էր որը որ համարվում էր քրիստոնյա ամբողջ Մերձավոր Արևելքում։ 1198թ․ Լևոն Բ Մեծագործի թագադրումից հետո Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության, որոշ ժամանակ անց մոտակա հողերի մոտ սկսեցին հայտնվել մոնղոլներ, այդ պահին գահակալված Հեթում Ա արքան որոշեց չպատերազմի իրենց դեմ։ 14րդ դարում մոնղոլները ընդունեցին իսլամ, Կիլիկյան Հայասանը մնաց միակ պետությունը որը որ դեռ պայքարում էր։ 1375թ․ Սիսը գրավվեց մամլուքների կողմից,որոնք միշտ պայքարում էին խաչակիրների դեմ։

2․ Ներկայացրե՛ք Լևոն 1-ինի գործունեության կարևոր դրվագները։

Լևոն Ա-ի գահակալման առաջին տարում Կիլիկիայի վրա հարձակվել էին սելջուկյան թուրքերը և խաչակիրները,բայց քանի որ, Լևոն Ա-ն գիտեր որ իրենց մեջ գոյություն ունի կոնֆլիկտ նա օգտագործելով խելամիտ մեթոդներ կարողացավ վտարի նրանց իր տարածքից։ 1132թ․ Լևոն Ա-ն ազատագրել է Կիլիկիայի ծովի մոտ գտնվող հայ ժողովրդով լի բնակչությունը։ 1135-1136թ․ Երբ նա դաշնակցվեց Եդեսիայի կառավարիչների հետ, սկսեց կռիվենր մղել Ատիոքսի և Երուսաղեմի թագավորության դեմ։ Նա նաև ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ և արևելք։

3․ Ներկայացրե՛ք Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի պատճառները և հետևանքները
/գրավոր-բլոգային աշխխատանք/․

1603թ․ թուրք-պարսկական պատերազմի սկզբում օսմանյան զորքը նահանջեց Նախիջևանը և երբ իմացավ որ շահը շուտով գալու է և գրավի ամբողջ աշխարհը, որոշեց թալանել Հայ ժողովրդի  տարածքը։ Չկա հաստատված պատճառ թե, ինչու էր Շահը իրականացրել հայ բնակչության բռնագաղթ բայց ենթադրվում է որ, այն եղել է պլանավորված և հետևանքները կամ պատերազմական գործողությունները չէին պատճառը։ Հետևանք եղել է հայության վերաբնակումը։





понедельник, 27 сентября 2021 г.

Պատմություն/Սեպտեմբերի 22-25

 1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝

-ռազմական և վարչական
Արտաշես Ա-ն երկիրը բաժանել է 120 գավառների/մարզերի, գավառները կառավարվել են ստրատեգոսների կողմից, նա զարգացրել է բանակը և բաժանել այն 4 բաժնի։Նա է եղել այն գերիշխանը ով որ զարգացրել է գիտությունը, արվեստը և տնտեսությունը։
ԵՎ Իհարկե հիմնել Արտաշատը։

-հողային.
Արտաշես Ա-ն առաջինը կատարել է հողային բարենորոգումներ կապված մասնական սեփականությունը զարգացման հետ,զբաղվել է հողատերերի կոնֆլիկտները մեղմելով։Մեծ հայքին միացրել է Փայտակարանը նաև Ուրմիա լճի արևմտյան ափերը,գրավել և միացրել Կարնո երկրամասը։ Բարենորոգմների շարան է կատարել լճերի, գետերի․ կարճ ասաց նավարկության վերաբերյալ։


2. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք: Համեմատե՛ք այն ՀՀ ներկայիս պետական կարգի հետ։

Մեծ Հայքի օրոք պետական կարգը տարբերվել է այսօրվա կարգից, կառավարել է թագավորը, ունեցել է անսահմանափակ իրավունք։ Այս պահին պետության կառավարիչները չունեն այդ անսահմանափակ իրավունքը։
Կարճ ասած մեր հանրապետությունը այս պահին կիսանախագահական է իսկ այն ժամանակ միապետություն էր։ Այսօր
իշխանությունը պատկանում է ժողովրդին” և հիմա ժողովրդի խոսքը ավելի կարևոր է քան այն ժամանակ։


3. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը
Մեհենագրեր, բաղկացած են 300 հիերոգլիֆներից, նրանք գրվել են աջից ձաղ և վերից վար․
Օգտագործվել է սեպագիր համակարգեր, սկսած մ․թ․ա․ 855թ․ ավելի կոնկրետ ասված օգտագործվել են ասորեստանյա սեպագրերը։
Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է ինքնատիպ սեպագրերի համակարգ, գրվել է ձախից աջ, եղել է կազմված մոտ 200 նշանից։


среда, 15 сентября 2021 г.

Պատմություն/Սեպտեմբերի 13-17


1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։
Հայկական լեռնաշխարհը այն տարածքն է, որտեղ ժամանակի հետ ծնունդ է առել Հայ ժողովուրդը և ինքնաբերաբար գրվել է նրանց կենսագրությունը։ Լեռնային կղզու հյուսիսի վրա սկսվում է Կուր Գետը, հյուսիս-արևմուտքումը շրջապատված է Պոնտոսի լեռներով, հարավում գտնվում է Հայկական Տավրոսի լեռնաշղթան և Հյուսիսային միջնագետքի հարթավայրը։ Արևելքում գտնվում է Ուրմիա լիճը, արևմուտքում գտնվում է լեռնաշխարհի կենտրոնական մասը (միջնաշխարհը)։ Հյուսիսից հարավ-արևելք գտնվում է փոքր Կովկաս լեռնաշղթան։Արևելքից ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան։
Արագածը ՀՀ-ի ամենաբարձր լեռն է (4096մ)
Երկրորդը Կապուտջուղն է (3906մ)
Ամենաբարձր գագաթը լեռնաշխարհում Մեծ Արարատն է (5165մ), որը կողքին գտնվում է Փոքր Արարատը(3925մ)
Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերից մեկն է Եփրատ գետը(500կմ), որը ունի երկու ճյուղ, Արևմտյան Եփրատ և Արևելյան Եփրատ։ Մյուսները Ճորոխն է (345կմ) և Կուր գետը (1113կմ) և իհարկե Արաք գետը, մոտ 1000կմ երկարությամբ,նա ամբողջապես հոսում է Հայաստանի տարածքով։
Հայկական լեռնաշխարհում երկրորդ ամենա բարձր գագաթը դա Սիփանն է (4434մ)
Լեռնաշխարհում երեք ամենամեծ լճերն են Սևանը(Ծովի մակերևույթից բարձր է 1916մ), Վանը(Ծովի մակերևույթից բարձր է 1720մ) և վերևում նշված Ուրմիան:
Հայ ժողովրդի կյանքում ամենամեծ դերը ունեցել է Մեծ Հայքը, Մեծ Հայքը բաժանվել է 15 մեծ նահանգների, ժամանակ է եղել երբ նահանգները անվանել են “աշխարհներ”քանզի նրանց տարածքները եղել են խոշոր։ Նահանգներն են՛ Գուգարքը,Տայքը,Բարձր Հայքը,Ծոփքը,Աղձնիքը,Տուրուբերանը,Կորդուքը,Մոկքը,Վասպուրականը,Պարսկահայքը,Փայտակարանը,Ուտիքը,Արցախը,Սյունիքը և Այրարատը։


2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։
Գոյություն ունեն տարբեր ավանդազրույցներ, մինչև 19րդ դար ամենատարածվածն է եղել առասպելական տարբերակը, գրի արված Խորենացու կողմից (Հայկ և Բել)

 



3. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։

Սարդուրի Ա-ն դիմակայել է Ասորեստանի կողմից կազմակերպված կողոպտչական արշավանքներին, ինչպես որ նախորդ արքաները այնպես էլ ինքը ընդարձակել և ամրապնդել է թագավորությունը։ Նա հիմնադրել է Տուշպան բերդաքաղաքը։

Իշպուինի թագավորը ունեցել է շատ մեծ դեր թագավորության ռազմական բարեփոխումների մեջ,բանակի բարելավումը բերեց տիրության ընդլայնմանը, սահմանների ընդարձակմանը։ Արձանագրությունների մեջ նշվում են փաստեր նրա հաղթական արշավանքների մասին։ Նա ստեղծեծ տեղական սեպագիր որից հետո ամբողջ թագավորության համար ստեղծեծ դիցարան։
Հայկական Պար լեռնաշղթան թագավորության հյուսիսային սահմանը դարձնելուց հետո նա նվաճեց Կոտուր-Վասպուրականի լեռներից մինչև Արաքս ձգվող տարածքը:

Որոշ ժամանակ Իշպուինին և նրա որդի Մենուան թագավորել են համատեղ, Մենուայի բարեփոխումներից կարելի է նշել բազմաթիվ ամրոցների և տաճարների կառուցումը։ Հյուսիսում Մենուան կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը, նրա թագավորելու ժամանակ իր զորքերը տարել են լիքը հաղթանակներ, որի արդյունքում ամրապնդվել են Վանի թագավորության դիրքերը հյուսիսում։ Շատ մեծ ձեռքբերում կարելի է համարել նրա Ասորեստանի դիմաց պատերազմի տարած հաղթանակը։ Կարևոր բարեփոխումներից մեկը կարելի է համարել նրա կառուցած ոռոգման ցանցը որը մինչև հիմա գործում է, ջրանցքը եղել է լայն, 72կմ երկարությամբ, նա նաև ջրանցքներ է անցկացրել Վանա լճի մոտակա ավազաններում։

Արգիշտի Ա-ն
Նա է եղել այն արքան որը Վանի թագավորությունը հասցրել է հզորության գագաթնակետին, նրա գահակալ լինելու ժամանակ Ասորեստանը երեք կողմից շրջապատել է։Աա արշավել է դեպի Դիաուխի որպեսզի միացնի իր տերությունը Սվանա լճի ավազանի իշխանությանը։
Նա հիմնադրել է Էրեբունի ամրոցը և դրանից հետո կառուցել Արգիշտխինիլին։ Վանի սահմանները ընդլայնել է մինչև Պարսից ծոց։

Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Երկու թագավորություններն էլ ունեցել են միապետ թագավոր և համարվել են միապետական պետություններ, կրոնները տարբեր են եղել, դիցարանը ուրիշ է եղել, բանակը (կարճ ասած ռազմական ուժը) նույնպես տարբերվել է։ 

понедельник, 17 мая 2021 г.

Պատմություն/Մայիսի 17-21

 

Մայիսի 17-21
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Առաջին հանրապետության անկումը․
ա/ Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի քաղաքականության ոլորտում
բ/ ՀՀ խորհրդայնացումը /բանավոր, էջ 206-213, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։
Թուրքիան  ՀՀ-ի վրա հարձակում է կատարում, այդ ամենը կատարվում է 1920թ․ առանց ինչ-որ պատերազմի մասին հայտարարության, այդ պատճառով ՀՀ-ն ռազմական նախապատրաստում չի ունենում։ Բայց երկիրը արագորեն հասցնում է կազմակերպել ինքնապաշտպանական դիրքեր որպեսզի հետ մղվի հարձակումը։
Նույն թվականի Հոկտեմբերի 30-ին թուրքերը գրավում են Կարսը, վերջիվերջո դադարեցվում են ռազմական գործողությունները։

2․ Ներկայացրե՛ք Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը։ Անխուսափելի՞ էր արդյոք Հայաստանի խորհրդայնացումը /գրավոր-բլոգային աշխատանք/․

 

 

Հոկետմբերի 28-ին ստորագրվում է հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը, իհարկե հնչում է տարօրինակ բայց կարմիր բանակին հրամանված էր Հայաստանը «խորհրդայացնել», ոչ-մի հակասող միտք չկար հայ ժողովրդի կողմից, և այդպես ՀՀ-ն ընդունեց խորհրդային կյանքը։
Արդյոք խուսափելի էր թե ոչ դա արդեն միայն 1920թ․ Հայ ժողովուրդը գիտի։

пятница, 7 мая 2021 г.

Պատմություն/Մայիսի 3-7


Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը» թեման.
ա/ Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում
գ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 191-206, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Համառոտ ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության և ներկայիս Հայաստանի  հարաբերությունները հարևան երկրների հետ /1918-20թթ․ և այսօր/․

-Հայ-վրացական հարաբերություններ

1918թ․ կոնֆլիկտային վիճակ է եղել տարածքային մի խնդրի պատճառով, բայց վերջիվերջո 1921թ․ խնդիրը լուծվեց։
Ժողովուրդների մեջ կա լարվածություն պատերազմից հետո, քանզի Վրաստանը դիտողի կարգավիճակում էր։Նշեմ, որ կարծում եմ նրանք Թուրքերի ազդեցության տակ են և այդ պատճառով պասիվ վիճակում են, այս պահին դիվանագիտական խնդիրներ չկան։

-Հայ-ադրբեջանական հարաբերություններ/-Հայ-թուրքական հարաբերություններ

Առաջին հանրապետության ժամանակվանից եղել են լարված իրադարձություններ,որոնք շարունակվում են մինչ հիմա, բայց քանի որ ռազմական տեխնոլոգիան հիմա ավելի զարգացած է հարաբերությունները ավելի և ավելի են լարվում։

-Հայ-իրանական հարաբերություններ

Հայ-իրանական հարաբերությունները մեծամասնորեն պատերազմից հետո լավացել են, իրականում շատ լուրջ բան չի փոխվել քանզի կան ճանապարհների հետ կապված խնդիրներ բայց մենք ունենք նույն նպատակը դրա համար մեր հարաբերությունները դեռ աճելու տեղ ունեն։

 /գրավոր-բլոգային աշխատանք/․

среда, 5 мая 2021 г.

Մայիսի 3-7/Պատմություն

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝

-«Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը» թեման.
ա/ Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում
գ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 191-206, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Համառոտ ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության և ներկայիս Հայաստանի  հարաբերությունները հարևան երկրների հետ /1918-20թթ․ և այսօր/․

-Հայ-վրացական հարաբերություններ

1918թ․ կոնֆլիկտային վիճակ է եղել տարածքային մի խնդրի պատճառով, բայց վերջիվերջո 1921թ․ խնդիրը լուծվեց։
Ժողովուրդների մեջ կա լարվածություն պատերազմից հետո, քանզի Վրաստանը դիտողի կարգավիճակում էր։Նշեմ, որ կարծում եմ նրանք Թուրքերի ազդեցության տակ են և այդ պատճառով պասիվ վիճակում են, այս պահին դիվանագիտական խնդիրներ չկան։

-Հայ-ադրբեջանական հարաբերություններ/-Հայ-թուրքական հարաբերություններ

Առաջին հանրապետության ժամանակվանից եղել են լարված իրադարձություններ,որոնք շարունակվում են մինչ հիմա, բայց քանի որ ռազմական տեխնոլոգիան հիմա ավելի զարգացած է հարաբերությունները ավելի և ավելի են լարվում։

-Հայ-իրանական հարաբերություններ

Հայ-իրանական հարաբերությունները մեծամասնորեն պատերազմից հետո լավացել են, իրականում շատ լուրջ բան չի փոխվել քանզի կան ճանապարհների հետ կապված խնդիրներ բայց մենք ունենք նույն նպատակը դրա համար մեր հարաբերությունները դեռ աճելու տեղ ունեն։

пятница, 30 апреля 2021 г.

Պատմություն/Ապրիլի 26-30

 

Ապրիլի 26-30

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝  «Մեզ ի՞նչ է տալու ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»
Ուսումնասիրության նյութեր՝
-ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
-ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի  նամակը ԱՄՆ նախագահ Բայդենին
-Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը
-Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքը

Առաջադրանք․
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում․

Քննարկման ժամանակ մենք՝ ուսանողներս, տարբեր կարծիքներ արտահայտեցինք կատարվածի մասին, բարձրախոսեցինք տարբեր մտքեր Բայդենի ելույթի մասին։Կարծիքներ թե ինչ արդյունքի է կարելի սպասել այս ամենից։
Ես ինքս խոսեցի Բայդենի ժողովրդի վրա ազդեցության մասին, քանզի այդ ամենը միայն խոսքեր էին․ Այսինքն դեռ ինչ-որ ստորագրված փաստաթուղթ գոյություն չունի,որը որ հաստատում է նրա խոսքերը։
Նշեցի,որ քանզի Բայդենը ունի շատ մեծ ազդեցություն, այս պահին նրա ազդեցությունը կստիպի մարդկանց վերանայել իրենց կարծիքը հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Նույն պահին պարզ է որ այս իրադարձությունը հնարավոր է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դարձնի մի քիչ բացասական։Նրա խոսքերը ուղակի մի փոքր քայլ է,բայց այս քայլը մի մեծ բանի սկիզբ է։

вторник, 20 апреля 2021 г.

Պատմություն/Ապրիլի 19-23

 

Ապրիլի 19-23

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Համաշխարհային պատմություն
https://lib.armedu.am/resource/1756
-«Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները» թեման.
ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, էջ 15-22, նաև այլ աղբյուրներ/.

 

Առաջադրանք․
1. Նշե՛ք Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները: Թվարկե՛ք մասնակից երկրներին:

Բացի նրանից որ Եվրոպայում առաջանում էին նոր պետություններ, զարգացաց երկրները բացասական վերաբերմունքով էին դիտում իրար առանց այդ բացասականությունը ցուցադրելու, հողի նվաճման գաղափարները դեռ գոյություն ունեին։ Հակակրանքը տարածվում էր Գերմանական կայսրությունում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում,  Ֆրանսիայում և Ավստրո Հունգարիայում։ Երբ որ տեղի ունեցավ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև անհամաձայնություն Ֆրանսիայի հարցի հետ կապված, 1882թ․Մայիսի 20-ին Գերմանիայի նշանավոր պետական գործիչ և դիվանագետ Օտտո Ֆոն Բիսմարկը ստեղծում է Եռյակ դաշինք, որը ներառում էր Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան։ Այդ պահից սկսած, վերևում թվարկված երկրները հասկացան որ ամենամեծ սպառնալիքը նրանց համար դա Գերմանական կայսրությունն էր։ Երկրները սկսում են փնտրել դաշնակներ, վերջիվերջո 1904թ․ կազմվում է Անտանտը, որը  նեռարում էր Ռուսաստանը Անգլիան և Ֆրանսիան։


2. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։

Պատճառները մեծամասնորեն կապնված էին ռեսուրսների հետ և հողի ընդլայնման ցանկությունները իրականացնելու, գոյություն ունի երկու բնույթի պատերազմ։
-Արդարացի,
Արդարացի պատերազմ կարող է համարվել  ազատագրական/ազգային ազատագրական պատերազմը, այդ տիպի պատերազմները չեն խախտում ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի կանոնադրությունը։ Այսօր, Արցախի պատերազմները համարվում են արդարացի, բայց միևնույն պահին չեն թույլատրվում։
-Անարդարացի,
Այս տիպի պատերազմները կոչվում են «նվաճողական», այսինքն օգտագործվում է բռնություն որևէ բանի հասնելու համար լինի դա տարածքի նվաճում թե մեկ ուրիշ նպատակ։


3․ Ձեր կարծիքով՝ որո”նք են պատերազմների գլխավոր պատճառները այսօր՝ 21-րդ դարում /գրավոր-բլոգային աշխատանք/․

21-րդ դարում պատերազմի պատճառ կարող է լինել «վրեժխնդրությունը» , իհարկե բառը շատ կոպիտ է հնչում բայց այն օգտագործելով ինկատի ունեմ դիվանագիտական ոլորտում։ Ռեսուրսների պակասը, հայտնաբերումը մինչ այսօր կարելի է համարել պատերազմների  հսկայական մեկնարկի պատճառ։ Ռեսուրսների հետ միանգամից նշեմ շուկան, ինչ արած կապիտալիստական օրեր են։ Բավականին տխուր է հնչում, բայց այսօր, 21-րդ դարում հողը/տարածքը, առավել ևս մեր երկրում մեծ պատերազմի մեկնարկի պատճառ է համարվում։

понедельник, 5 апреля 2021 г.

Պատմություն/ Ապրիլի 5-9

 Ապրիլի 5-9

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 13.  «Հայաստանի 1-ին հանրապետությունը».
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/.

 

Առաջադրանք.

1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ:


Առաջին հանրապետության ժամանակ կառավարման ձևը եղել է խորհրդարանական։ Երբ առաջին հանրապետությունը շինվեց, սկսվեց օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ձևավորումը , օգոստոսի 1-ին 1918թ․ տեղի է ունենում Հայաստանի խորհրդի բացումը։ Խորհրդարանը հիմնվել է Թիֆլիսի ազգային խորհրդի վրա։ Բարձրագույն Օրենսդրի կողմից նշանակվում էին բարձրագույն գործադիր մարմինները, որոնք ներկայացնում էին իրենց կառավարության կազմերը։ Ներկայացված կազմերը պետք է հաստատվեին Խորհրդարանի կողմից։
1920թ․ Մարտին ստեղծվում է երդվյալ ատենակալների դատարանը:
Այսօրվա կառավարման ձևի նմանությունները շատ են առաջին հանրապետության հետ, բացի խորհրդարանից նաև մեկ օրինակ է պետական գործիչների նշանակման մեթոդը։

2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: /գրավոր-բլոգային աշխատանք/.
1918թ․ Հայերեն լեզուն ճանաչվում է որպես պետական, նույն թվականին ձևավորվում է պետական կրթական համակարգը,  Հ.Թումանյանը, Մ.Սարյանը, Հ.Աճառյանը մասնակցուցթյուն են ունեցել համակարգի ձևավորման մեջ։ Համարյա բոլոր գյուղերում սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցներ, համակարգը երկաստիճան էր։ Դրանից բացի 1918թ․ինչ-որ շլացուցիչ զարգացում այդ ոլորտում տեղի չունեցավ։
1919թ․ Ալեքսանդրապոլում տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի բացումը։

понедельник, 29 марта 2021 г.

Պատմություն/ Մարտի 29-ապրիլի 2

 Մարտի 29-ապրիլի 2

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 12. 1918թ․ Մայիսյան հերոսամարտերը.
ա/ Թուրք-անդրկովկասյան պատերազմի վերաճումը թուրք-հայկականի
բ/ Սարդարապատի ճակատամարտը
գ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
դ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը
ե/ Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը /բանավոր, էջ 137-143, նաև այլ աղբյուրներ/.

 

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։

Մայիս 1918թ․ , թուրքական զորքերը մտնում են Արևելյան Հայաստանի տարածք
Նույն թվականի մայիսի 15-ին գրավում են Ալեքսանդրապոլը․ Մայիսի 21-ին Սարդարապատը։ Միանգամից մեկ օր հետո, Մայիսի 22-ին սկսվում է Սարդարապատի ճակատամարտը։ Քանզի իրավիճակն օրեցօր վատանում է ամբողջ Հայ ժողովուրդը որոշում է հետ մղել թուրքական զորքերը։

Քանզի Հայերի հետ մղումը հաջող էր, ստացվեց հետ գրավել Սարդարապատը։ Բայց քանի որ Ալեքսանդրապոլը այդ ժամանակը միևնույն է թուրքերի մոտ էր, նրանք հետ մղվեցին դեպի նույնպես գրավված հողեր։ Որոշ ժամանակ հետո մնացած զորքը, մայիսի 27-ին պարտություն կրեց Բաշ Ապարանում և մայիսի 28-ին Ղարաքիլիսայում։ Հաղթանակից հետո, հնարավորություն տրվեց վերականգնել հայոց պետականությունը, Մայիսյան հերոսամարտերի արդյունքն է 1918թ․ ստորագրված հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, որի պատճառով Թուրքիան ճանաչում է Հայաստանի անկախությունը։ 1918թ․ Մայիսի 28-ին կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, որպես վարչապետ նշանակվում է Հովհաննես Քաջազնունին, որպես մայրաքաղաք հռչակվում է Երևանը: Պետական լեզու ճանաչվում է հայերենը, վավերացվում է դրոշը, օրհներգը, զինանշանը, պետական ու ազգային-կրոնական տոները և նրանց օրերը։



четверг, 18 марта 2021 г.

Պատմություն/Մարտի 15-19

Մարտի 15-19-Հասարակագիտական ստուգատես 2021

Ստուգատեսի երրորդ շաբաթվա օրացույց
Առաջադրանք.

-Նյութերի ուսումնասիրության և պարապմունքի արդյունքները լուսաբանել բլոգում
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Քանի-որ ես չեմ մասնակցել հանդիպմանը կարդացի Նանե Վարդումյանի լուսաբանումը: 
                     Ստուգատեսի ժամանակ եղել է հանդիպում Ալեքսան Հակոբյանի հետ, սա արդեն նրա երկրորդ այցն էր կրթահամալիր, խոսք է գնացել հայերի ծագման մասին։ Ալեքսանդր Հակոբյանը պատմեց որ հայերը առաջացել են Ուրարտու պետության մեջ։ էթնիկ խառնուրդի (էթնոմիքսացիա) ենթարկվելով։ Նա նշեց որ հայերը չեն ուզում ճանաչեն այդ փաստը, հայերին դուր չի գալիս երբ նրանք առաջինը չեն ինչ-որ մի բանում։ Շատերը ասում են որ մենք առաջացել ենք Թորգոմի որդուց, Հայկից։ Հայկ անունը առաջացել է նրանից,որ Հայ ազգի ներկայացուցչին նկարագրելու համար մարդիկ ավելացնում էին իկ մասնիկը, որպես օրինակ - հնդիկ , տաջիկ, հայերին ասում էին հայիկ։

пятница, 12 марта 2021 г.

Մարտի 9-12

 -Հասարակագիտական ստուգատես 2021

Ստուգատեսի երկրորդ շաբաթվա օրացույց

Պատրաստվե՛ք դաս-պարապմունքի՝

-Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում դաս-պարապմունք Վահրամ Թոքմաջյանի հետ.

Պարապմունքի թեման՝ Ընթերցելու մշակույթը. ինչ ենք կարդում և ինչպես

 

Առաջադրանք.

-Դաս-պարապմունքի արդյունքները լուսաբանել բլոգում /գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 9-ին կայացավ մեր (սովորողների) հանդիպումը պատմաբան, ուսուցիչ Վահրամ Թոքմանջյանի հետ, հանդիպումը կարելի է նկարագրել որպես քննարկում որովհետև ամեն նոր թեմայից հետո տրվում էին հարցեր որոնց պատասխանների վրա հիմնվելով շարունակվում էր հանդիպման խոսակցությունը։
Քննարկման թեմաները թեքվեցին տարբեր կողմեր, քննարկեցինք գրականությունը, խոսք քնաց 2010 թվականների 10 լավագույն գրքերի մասին, Պարոն Թոքմանջյանն նշեց սերունդների գրքամոլների միջև տարբերությունը , խոսեց նախասիրությունների տարբերության մասին։ Գնաց խոսք հին ժամանակների հարուստ մարդկանց մասին, որոնք թույլ չէին տալիս աղքատներին կարդալ, դրա պատճառը իհարկե ինֆորմացիայի ուժն է։ Ինչքան շատ ինֆորմացիա այդքան շատ իշխանություն։
Նաև խոսք գնաց մագաղաթի մասին, թե ինչքան դժվարություն է առաջացնում մագաղաթ գնելը։
Նա ցույց տվեց Հայերեն առաջին գիրը և քննարկումը շարունակվեց։
Չնայած ես դրանցից շատերին չեմ մասնակցում, ընդհանուր առմամբ հանդիպումը շատ հետաքրքիր անցավ, գուցե այդ ինֆորմացիան մատուցելու ձևի պատճառո՞վ:

среда, 3 марта 2021 г.

Պատմություն/Մարտի 1-5

 Մարտի 1-5-Հասարակագիտական ստուգատես 2021

Ստուգատեսի առաջին շաբաթվա օրացույցց

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝

Թեմա 12. «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը».

ա/ Մեծ եղեռնի հետևանքները

բ/ Տերությունների և միջազգային հանրության վերաբերմունքը

գ/ «Ցեղասպանություն» հասկացությունը

դ/ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին քայլերը /բանավոր, էջ 118-124, նաև այլ աղբյուրներ/.

 

Առաջադրանք.

1. Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները:
Ցեղասպանությունը բերեց նրան, որ հայ ժողովուրդը արմատախիլ արվեց Արևմտյան Հայաստանի պատմական համայնքներից, կորեց Հայաստանի հազարամյա կառուցված քաղաքակրթությունը:
Զոհեր- Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.

2. Ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել «ցեղասպանության» իրավական ձևակերպումը: Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն:
1951 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ է մտել ցեղասպանելու պատիժ կրելու օրենքը,օրենքների սահմանման մեջ մեծ դեր է ունեցել Ռաֆայել Լեմկինը։
Ցեղասպանություն համարվող գործողություններն են
1. խմբի անդամների սպանությունը

2. նրանց մարմնական ծանր վնասվածք պատճառելը կամ մտավոր խանգարման հասցնելը

3. խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որի նպատակը նրանց լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է

4. խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները

5. երեխաների բռնի հանձնումը մարդկային մի խմբից մյուսին:

3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք «Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:

1920-1922, Դաշնակցության կողմից մշակված ծրագիր
Ծրագիրը նախատեսում էր սպանել յուրաքանչյուր թուրք քաղաքական և ռազմական գործչի, որը ակտիվ էր և մասնակցում էր ունեցել Հայոց ցեղասպանության մեջ։ Ամենա հայտնի սպանություններից է Թալեաթ Մեհմեդի սպանությունը, 1921թ․ Բեռլինում։
1921թ․ Դեկտեմբերի 6-ին Հռոմում սպանվեց Սայիդ Հալիմը։
1922թ․ ապրիլի 17-ին Բեռլինում սպանվեցին Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմինը
1922թ․ Հուլիսի 25-ին Թիֆլիսում սպանվեց Ջեմալին։

 

4. Ներկայացրե՛ք հայերի ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրներն ու միջազգային կառույցները /գրավոր-բլոգային աշխատանք/.

1965 թ.- Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը.

четверг, 25 февраля 2021 г.

Պատմություն/Փետրվարի 22-26.

 Փետրվարի 22-26.

1.       Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:
Քանզի Օսմանյան կայսրությունը թույլ վիճակում էր երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքերը տարածելով պանթյուրքիզմը պլանավորում էին գրավել բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին և ստեղծել հսկայածավալ Թուրքական կայսրություն: Հայոց բնակչությունը դիտվում էր,որպես մեծ խոչնդոտ պլանի իրականացման համար։
Այն մտածելակերպին հետևող մարդիկ որոնք հայերին համարում էր ուղակի մի փոքրամասնություն, թուրքերի համար հայկական շուկան կարող էր դառնալ մեծ մրցակից, դրա համար ապագա մրցակցությունը վերացնելը գուցե եղել է նրանց պլաններից մեկը։


2. Ներկայացրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը:

 Առաջին փուլ
Օսմանյան բանակ 60000 հայ տղամարդ զինակոչման ժամանակ իրականացվում է նրանց սպանությունը, թուրք ենթադրյալ “զինակիցների” կողմից

 Երկրորդ փուլ
1915թ. ապրիլի 24-ին սկսեցին ձեռբակալումները,դրան հետևեցին հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը, կարճ ասած տեղի ունեցավ հայ բնակչության բնաջնջումը։ Հենց այդ օրը (Ապրիլի 24) սկսվեց նշվել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Երրորդ փուլ
Սկսվեց տեղահանությունը դեպի սիրիական անապատ,
հիմնական ուշադրության կենտրոնացված էր կանանց, երեխաների և ծերերի վրա։ Տեղահանության ընթացքում հազարավոր մարդիկ սպանվեցին թուրքերի կողմից, մյուսների վերջն եկավ սովի կամ համաճարակային հիվանդությունների պատճառով։ Երեխաներին և կանանց ենթարկեցին բռնության։ Շատերին բռնի կերպով ստիպողական հավատափոխեցին, դարձրին մուսուլման:

Չորրորդ փուլ

Կարճ ասաց, չորրորդ փուլը դա ցեղասպանության ժխտումն է, որի քարոզչություն մինչև այսօր նրանք փորձում են առաջ տանել։

3. Կարդացե՛ք ստորև ներկայացված նյութը և ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու դիրքորոշումը՝
«Ցեղասպանություն-Գենոցիդ».
Նյութը կարդալուց հետո, իսկապես չեմ կարողում հասկանալ, թե ինչ է ուզում ասել Իսրայելը Հայոց ցեղասպանության մասին, դա երևի միակ բանն էր այս նյութում, որը այդպես գրավեց իմ աչքը։ Կցանկանայի իմանալ նրանց դիրքորոշման մասին ավելին։

среда, 17 февраля 2021 г.

Պատմություն/Փետրվարի 15-19

Փետրվարի 15-19
Առաջադրանք.

1. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը:

Օսմանյան կայսրությունը հետաձգում էր իր մուտքը հակամարտի մեջ, բայց երիտթուրքերի համար դա շատ մեծ մի բան էր, բախվել Ռուսաստանի հետ, նրանք ուզում էին բոլոր Ռուս․ Կայսրությունում ապրող թուրքալեզու միավորել և դուրս բերել Ռուսների դեմ և հետո բոլորին միավորել “Մեծ Թուրանի” մեջ։ Բայց առաջանում էր խնդիր, որը որ Հայերն էին․ Դրա համար բացի խնդրից նաև առաջանում է նոր մասնակցելու պատճառ։
Նրանք նաև դաշնակ են դառնում Գերմանիայի հետ,որը այդ ժամանակ մեծ խնդիրներ է ունեցել Անտանտի հետ (Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա)
Ռուսաստանը մասնակցում էր պատերազմում մեծամասնորեն նոր տարացքների գրավման պատճառով, նաև փորձում էր ընդլայնել իր ազդեցությունը։

2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:

1-ին ջոկատ – (հրամանատար՝ Անդրանիկ Թորոսի Օզանյան) ուղղությունը՝ Խոյ-Դիլման-Վան։
2-րդ ջոկատ – (հրամանատար՝ Դրաստամատ Մարտիրոսի Կանայան), Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան։
3-րդ ջոկատ – (հրամանատար՝ Համազասպ Վաղարշակի Սրվաձտյան) Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ։
4-րդ ջոկատ – (հրամանատար՝ Քեռի՝ Արշակ Խանասորի Գավաֆյան) Սարիղամիշ-Էրզրում։
5-րդ ջոկատ – «Արարատյան զորախումբ» (Քանաքեռ-Բերկրի-Վան)։
6-րդ ջոկատ – (հրամանատար՝ Գրիգոր Աֆշարյան, 1915թ. Էրզրումի մոտ նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ Հայկ Բժշկյանը` Գայը) Սարիղամիշ-Էրզրում։
7-րդ ջոկատ – (հրամանատար՝ Իշխան՝ Հովսեփ Արղության)։
8-րդ ջոկատ – չի կռվել։

գ/ Վեր հանե՛ք Հայ կամավորական շարժման նշանակությունը 
Հայրենասիրական շարժում, Արևմտյան Հայաստանում մնացած Հայ ժողովրդին ազատագրելու նպատակով
: