Ապրիլի 5-9
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 13. «Հայաստանի 1-ին հանրապետությունը».
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/.
Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության
Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության
երեք ճյուղերի հետ:
Առաջին հանրապետության ժամանակ կառավարման
ձևը եղել է խորհրդարանական։ Երբ առաջին հանրապետությունը շինվեց, սկսվեց օրենսդիր,
գործադիր և դատական մարմինների ձևավորումը , օգոստոսի 1-ին 1918թ․ տեղի է ունենում
Հայաստանի խորհրդի բացումը։ Խորհրդարանը հիմնվել է Թիֆլիսի ազգային խորհրդի վրա։ Բարձրագույն
Օրենսդրի կողմից նշանակվում էին բարձրագույն գործադիր մարմինները, որոնք ներկայացնում
էին իրենց կառավարության կազմերը։ Ներկայացված կազմերը պետք է հաստատվեին Խորհրդարանի
կողմից։
1920թ․ Մարտին ստեղծվում է երդվյալ ատենակալների դատարանը:
Այսօրվա կառավարման ձևի նմանությունները շատ են առաջին հանրապետության հետ, բացի խորհրդարանից
նաև մեկ օրինակ է պետական գործիչների նշանակման մեթոդը։
2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական
համակարգը: /գրավոր-բլոգային աշխատանք/.
1918թ․ Հայերեն լեզուն ճանաչվում է որպես պետական, նույն թվականին ձևավորվում է պետական
կրթական համակարգը, Հ.Թումանյանը, Մ.Սարյանը,
Հ.Աճառյանը մասնակցուցթյուն են ունեցել համակարգի ձևավորման մեջ։ Համարյա բոլոր գյուղերում
սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցներ, համակարգը երկաստիճան էր։ Դրանից բացի 1918թ․ինչ-որ
շլացուցիչ զարգացում այդ ոլորտում տեղի չունեցավ։
1919թ․ Ալեքսանդրապոլում տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի բացումը։
Комментариев нет:
Отправить комментарий