воскресенье, 12 декабря 2021 г.

Պատմություն/Դեկտեմբերի 6-10


1. Կարդացե՛ք ստորև ներկայացված նյութը և ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու դիրքորոշումը՝
«Ցեղասպանություն-Գենոցիդ».
Նյութը կարդալուց հետո իսկապես չեմ կարողում հասկանալ, թե ինչ էր ուզում ասել Իսրայելը Հայոց ցեղասպանության մասին։ Դա երևի միակ բանն էր այս նյութում, որը այդպես գրավեց իմ հետաքրքրությունը։ Կցանկանայի ավելին իմանալ նրանց դիրքորոշման մասին։


2․ Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։

Մայիս 1918թ․ , թուրքական զորքերը մտնում են Արևելյան Հայաստանի տարածք
Նույն թվականի մայիսի 15-ին գրավում են Ալեքսանդրապոլը․ Մայիսի 21-ին Սարդարապատը։ Միանգամից մեկ օր հետո, Մայիսի 22-ին սկսվում է Սարդարապատի ճակատամարտը։ Քանզի իրավիճակն օրեցօր վատանում է, ամբողջ Հայ ժողովուրդը որոշում է հետ մղել թուրքական զորքերը։

Քանզի Հայերի հետ մղումը հաջող էր, ստացվեց հետ գրավել Սարդարապատը։ Բայց քանի որ Ալեքսանդրապոլը այդ ժամանակը միևնույն է թուրքերի մոտ էր, նրանք հետ մղվեցին դեպի նույնպես գրավված հողեր։ Որոշ ժամանակ հետո մնացած զորքը, մայիսի 27-ին պարտություն կրեց Բաշ Ապարանում և մայիսի 28-ին Ղարաքիլիսայում։ Հաղթանակից հետո, հնարավորություն տրվեց վերականգնել հայոց պետականությունը, Մայիսյան հերոսամարտերի արդյունքն է 1918թ․ ստորագրված հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, որի պատճառով Թուրքիան ճանաչում է Հայաստանի անկախությունը։ 1918թ․ Մայիսի 28-ին կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, որպես վարչապետ նշանակվում է Հովհաննես Քաջազնունին, որպես մայրաքաղաք հռչակվում է Երևանը: Պետական լեզու ճանաչվում է հայերենը, վավերացվում է դրոշը, օրհներգը, զինանշանը, պետական ու ազգային-կրոնական տոները և նրանց օրերը։



3․ Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ

Առաջին հանրապետության ժամանակ կառավարման ձևը եղել է խորհրդարանական։ Երբ առաջին հանրապետությունը շինվեց, սկսվեց օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ձևավորումը , օգոստոսի 1-ին 1918թ․ տեղի է ունենում Հայաստանի խորհրդի բացումը։ Խորհրդարանը հիմնվել է Թիֆլիսի ազգային խորհրդի վրա։ Բարձրագույն Օրենսդրի կողմից նշանակվում էին բարձրագույն գործադիր մարմինները, որոնք ներկայացնում էին իրենց կառավարության կազմերը։ Ներկայացված կազմերը պետք է հաստատվեին Խորհրդարանի կողմից։
1920թ․ Մարտին ստեղծվում է երդվյալ ատենակալների դատարանը:
Այսօրվա կառավարման ձևի նմանությունները շատ են առաջին հանրապետության հետ, բացի խորհրդարանից նաև մեկ օրինակ է պետական գործիչների նշանակման մեթոդը։

Комментариев нет:

Отправить комментарий