Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն. Показать все сообщения

четверг, 30 апреля 2020 г.

Սերնդեսերունդ


Քանի,որ Տնային աշխատանքը կատարելու ժամանակ ընտանիքի անդամներից միայն տանն էր մայրիկս, հարցերը ուղեցի նրան։ Հարցրեցի սերունդների տարբերության մասին, և նրա կյանքի սովետում։
Քանի-որ մայրս ծնվել է 1981թ․ իսկ ԽՍՀՄ-ն փլուզվել է դրանից 10 տարի հետո 1991թ․ Նա շատ քիչ բան է հիշում սովետի մասին, բայց ամեն դեպքում հիշում է,որ դպրոցներում սեպտեմբերի 1-ը մի այլ շուքով էր նշվում և նաև հիշում է,որ դպրոցում ներկա էին գտնվում պիոներներ,որոնք կրում էին կարմիր վզկապներ, չնայած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միևնույն է ամեն-ինչ տարբերվում էր համեմատած այս պահի դրության հետ։ Հիշում է,որ դպրոցներ այցելում էին հատուկ համազգեստներով, այդ կանոնը մինջև հիմա գոյություն ունի որոշ դպրոցներում։ Դպրոցների մասին նաև ասում է,թե ոչ միայն համազգեստների կանոնն էր խիստ, այլ նաև ուսուցիչները։ Իհարկե նշում է, որ խաղերն էին տարբեր, չկար այս կարքի բազմատեսակ տեղեկատվություն,չկար սահմանափակ ինֆորմացիա ամեն-ինչի մասին, չկար ինտերնետ։ Միակ գոյութուն ունեին գրքեր, որոնք միակ ինֆորմացիաի աղբյուրն էին այդ ժամանակ։ Եկավ այն ժամանակահատվածը երբ սկսվեցին հովային անջատումները, այդ ժամանակ արդեն մայրս պատրաստվում էր ընդունվեր բուհ։ Լավ նկարագրում է այդ ժամանակի դժվարությունները, երբ նա պարապում կամ ինչ-որ բան էր սովորում մոմի լույսի ներքո,որը շատ ծանր էր բայց նաև շատ հետաքրքիր կողմեր ուներ։ Իհարկե այդ ժամանակահատվածում մարդկային շփումը ավելի շատ էր քան հիմա։ Ծնողս համարում է,որ այս ժամանակահատվածի սերունդը ավելի զարգացած է, ավելի բազմակողմանի և ավելի հետաքրքիր է, քան իրենց ժամանակ։ Ասում է,որ լիովին տարբերվում են իրենց ծնողներից ինչպես,որ տարբերվել են իր ժամանակ քանզի ամեն-ինչ առաջ է գնում և փոփոխվում։ Հիմա ուղակի շատ է տեղեկատվությունը, բայց եթե երեխան կարողանա ընդունել և սովորել այն ինֆորմացիան, որը նրան տրվում է և կոգնի ապագա կյանքում, այլ ոչ թե ինչ-որ անիմաստ աղբ նրա մտքերում որը միայն վատ կլինի իր ապագայի համար։
“Ինձ թվում է,որ հիմա ավելի և ավելի ամեն ինչ նպաստում է մարդուն ավելի զարգացած, ավելի հետաքրքիր, ավելի լայն տեսահորիզոնով մեծանալուն”

Իմ տունը իմ ամրոցն է…



Իհարկե չեմ պատրաստվում պատմել ամեն-ինչ ընտանիքիս մասին,բայց տնային աշխատանքը ստիպում է, կփորցեմ փոխանցեմ չնչին ինֆորմացիա։
Ընտանեկան ավանդույթ կարելի է համարել ամեն ուրբաթ ընտանիքով հավաքվել մի սեղանի շուրջ և վայելել մայրիկիս պատրաստած պիցցան, որը հավատացեք իրականում շատ համեղ է։Մայրիկս համարյա ամեն-օր պատրաստում է կերակուր իր բաղադրատոմսերով, մեկ-մեկ նայելով, թե նա ինչքան է ուժ դնում իր ամեն-օրվա մեջ,որը նա անցկանում է միայն ինձ և իմ քրոջը պահելու համար ես զարմանում եմ և հասկանում եմ,որ ես չէի կարողանա նրա նման անցկանցել իմ օրերը։ Կարճ ասած, շնորհակալ եմ նրան։
Ինչ ասած, հայրիկս միշտ օգնել է ինձ կյանքում,տվել է և տալիս է խորհուրդներ, որոնք չի կարելի համեմատել ոչ-մի ուրիշ բանի հետ։ Մեկ մեկ պատմել է դեպքեր իր կյանքից, որոնք նույնպես լավ խորհուրդների աղբյուր կարող են համարվել, այսինքն եղել է ժամանակ,որ տվել է խորհուրդ առանց հասկանալու որ խորհուրդ է տալիս։ Նույնպես շատ կարևոր բան, նա փորձում է օգնել ինձ իմ ապագայի հետ կապված։ Շնորհակալ եմ նույնպես նրան։
Ունեմ քույրիկ,որը փոքր է ինձնից մի քանի տարով։ Նույնպես այցելում է Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը, իմ և նրա հարաբերությունները շատ տարօրինակ են քանզի, նա կարող է մոտենալ և սկսել բղավել իմ վրա բայց մի ժամից ուզենա իմանա թե, ինչ եմ ես կարծում նրա նկարած նկարի մասին։

вторник, 17 марта 2020 г.

Փող։Փողի պատմությունը Մ․Թ․Ա․



Փող, այն ինչ կառավարում է մարդկության մեծամասնությանը և հանգեցնում ռիսկային քայլերի։Փողով կարելի է գնել ուրախություն և փողը բացում է բոլոր դռները։ Սկզբից իհարկե գոյություն չի ունեցել այսպիսի հասկացություն ինչպես փող,առևտուրը կատարվում էր գործարքներով, այսինքն իր «Ա-ն» փոխարինելով իր «Բ-ի» հետ։
Մ․Թ․Ա․ 600թ․ Լիդիայի թագավոր Ալյատտեսը պատրսաստեց առաջին դրամական համակարգը․Կոպեկները պատրաստված էին էլէկտրումից, խառնուրդ արծաթի և ոսկու միջև։ Լիդիայի դրամական համակարգը օգնեց երկրին բարձրացնել ներքին և առտաքին առևտուրները։
Երբ թվում էր,որ Լիդիան առաջնորդում էր դրամական համակարգի զարգացման մեջ, Մոտ Մ․Թ․Ա․ 700թ․ Չինացիները կոպեկներից անցան թխտադրամների։

вторник, 4 февраля 2020 г.

Վրաստան/Ադրբեջան Ռազմական և Առևտրային համագործակություններ


Ադրբեջան և Վրաստան/Ռազմական համագործակցություն
Մեծամասնորեն միայն Ադրբեջան/Վրաստան հարաբերությունների մասին շատ ինֆորմացիա չկա քանզի կա Վրաստան,Թուրքիա,Ադրբեջան եռակողմ հարաբերությունները։
2018թ․ Երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ Զաքիր Հասանովն ու Լևան Իզորիան ստորագրել են ռազմական պլան որին հիմնվելով նրանք պետք է համագործակցեն։
Լևան Իզորիան ասել է,
 ՛՛Բաքվի և Թբիլիսիի միջև համագործակցությունը երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխգործակցության ակնհայտ օրինակ է:՛՛
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասանովը հայտնել է իր Հարգանքը Վրացի ժողովրդին և նշել է ՛՛Ադրբեջանը նույնպես ճանաչում և օժանդակում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը՛՛

Ադրբեջան/Վրացական շուկա և առևտուր․ Նեռարում երկրներ։
Ադրբեջան/Վրացական արտահանումը ներառում է ցեմենտ, լոկոմոտիվներ և երկաթուղային այլ տրանսպորտային միջոցներ, հանքային և քիմիական պարարտանյութեր, հանքային ջրեր,ապակե իրեր, ինչպես նաև դեղագործական արտադրանքներ: Ադրբեջան/Վրաստան արտահանվող ապրանքները նաև ներառում են նավթ և նավթամթերք, բնական գազ, պլաստմասե իրեր, թափոնների սննդամթերք, կահույք և շինարարական իրեր:

вторник, 10 декабря 2019 г.

Աշխատանքային իրավունք


Աշխատանքային իրավունքը - բիզնես աշխարհի մի մաս, որի օգնությամբ որոշվում են տարբեր բաներ աշխատանքային "աշխարհից"  օրինակ փոխհարաբերություններ, արհմիություններ և տարբեր ուրիշ օրենքներ և կարգեր։ Աշխատանքը շատ կարևոր կյանքի մաս է, առանց աշխատանքի մարդը չի կարող ապրել, դա է հիմիկվա աշխարհի հիմնական "օրենքներից" մեկը։ 
"Ամեն մի հասարակարգի նյութական հիմքը մարդկանց աշ­խա­տան­­քային գործունեությունն է։ Աոանց աշխատանքի անհնարին է ինչ­պես առանձին անհատների, այնպես էլ ողջ հասարակության և պե­տու­թյան գո­յությունը։ Աշխատանքի շնորհիվ մարդը ստեղծում Է նյու­թա­կան և հոգևոր արժեքներ։" այս տողերը գալիս են հենց Աշխատանքային Իրավունքից,որը կարելի է գտնել համացանցում։

вторник, 12 ноября 2019 г.

Խրախուսանք և պատիժ



Մարդկության մեջ խրախուսանքը շատ կարևոր բան է, քանզի խրախուսելով դու մյուս մարդուն կարող ես տալ նոր հույս,որի պատճառով նա կարող է շարունակել անել իր սիրելի գործը և չհանձնվել։Խրախուսանքի հակառակ կողմը կարող է մարդկանց և առաջ տանել և հետ։Կախված է մարդու տիպից,այն մարդուն որին հետ կմղի դա այն տիպն է որը չգիտի հենց ինչին է նա ուզում հասնել։ Իսկ նրան ում առաջ կմղի դա այն տիպն է ով-որ միշտ պատրաստ է կրիտիկայի և կփորձի մյուս անգամ ավելի լավ արդյունք ցույց տալ շարունակելով անել ինչ անում է։Պատիժը կարող է լինել ֆիզիկապես և մենթալ։Ծեծկրտուկը այդքանել լավ քայլ չի բայց դա նույնպես մի տարբերակ է մարդուն պատժելու։Խոսելով և փաստերով եթե պատժող մարդը հզոր մտածելակերպ ունենա նա կարող է մի քանի խոսքով ուղակի այնպես հզորագույն հարվածի պատժվողի մենթալ սիստեմին,որ նա հասկանա և երկրորդ անգամ նույն բանը չկրկնի,բոլորի կողմից սկսի առհամարվել և այլն։

вторник, 5 ноября 2019 г.

Ծնողների ազդեցությունը երեխայի մասնագիտության վրա

Ամենա մեծ ծնողական դաստիարակության խնդիրներից մեկը,երբ ծնողը իր երեխու տեղը որոշում է թե նա ինչ է դառնալու և թե, որ կողմ պետք է զարգանա: Այդ սղալը անում են այն ծնողները, որոնք չեն հետաքրքրվում իրենց երեխաների հետաքրքրություններով։ Իսկ հետաքրքրությունները իրենց հերթին որոշում են թե երեխան ինչքանով խորը սուզված կլինի իր աշխատանքի մեջ, քանզի, եթե նա չսիրի իր աշխատանքը, վերջի վերջո իր համար ամեն-օրը կվերածվի մղձավանջի և աշխատանքը ամենա դաժան զբաղմունքի։
Այդ ամենը կլինի ծնողների ազդեցությունը․

понедельник, 14 октября 2019 г.

Ազատություն


Իհարկե կարելի է ասել «Ազա՛տ եղիր՝ օրենքի գերին մնալով:»  ինչպես ասել է Ցիցերոնը։ Նորմալ Ազատության ժամանակ մարդը ունի իր սահմանները,որոնք նաև օրենքներն են որոնց անցնելու դեպքում  ազատությունը վերածվում է անարխիայի, որտեղ չկան օրենքներ և տիրում է քաոս։Անարխիան կարելի է նկարագրել նաև որպես խարնաշփոթ որը ոչ-ոք չի կարողանում կառավարել։ Կա մտքի ազատություն և խոսքի ազատություն, այդ երկուսի դեպքում դուք կարող եք արտահայտել ձեր մտքերը և խոսքերը առանց ինչ-որ լիմիտ բայց չանցնելով ֆիզիկական ակտերի։

четверг, 10 октября 2019 г.

Հիռոհիկո Առակի


Նկարիչ և մանգակա․ Ծնվել է 1960թ․ Հունիսի 7-ին,Ճապոնական մանգա արտիստ է։Ծնվել է և ապրել իր կյանքի սկզբի  տարիները Սենդայում (Ճապոնիա)։ Փոքր ժամանակ կարդացել է շատ մանգա և եղել է ոգեշնչվաշ իր հայրիկի արվեստա-գրքով։ Նրա նկարելու ոճը շատ է փոփոխվել ժամանակից ժամանակ։ Սկզբից նրա նկարած հերոսները եղել են շատ մարզված և հսկայական։ Նրա հերոսների դիզայնները եղել են շատ տարբերվող։

Առակիյի նկարելու ոճը 1987թ․


Հետո տարիների հետ նրա ոճը սկսել է զարգանալ դեպի ավելի ռեալիստիկ կողմ, բայց նույնապես մնացել է տարբերվող։Իմ կարծիքով նրա նոր նկարելու ոճը համատեղում է համ նրա ոճև համ ռեալիզմը, սկսել է ավելացնել ավելի հետքրքիր սանրվացքներ և ավելի շատ դետալներ իր հերոսներին։













Առակիյի նկարելու ոճը 2011

Հետո տարիների հետ նրա ոճը սկսել է զարգանալ դեպի ավելի ռեալիստիկ կողմ, բայց նույնապես մնացել է տարբերվող։Իմ կարծիքով նրա նոր նկարելու ոճը համատեղում է համ նրա ոճև համ ռեալիզմը, սկսել է ավելացնել ավելի հետքրքիր սանրվացքներ և ավելի շատ դետալներ իր հերոսներին։

Նկարների գեղագիտական կողմեր



Հետքրքիր է, ինչու հենց այս հինգ նկարը․․․
Ինքս չգիտեմ, կարելի է մտածել,որ այս հինգ նկարները շատ կեղտոտ տարացքներում են նկարահանված,այդպեսել կա։ Բայց հինգնել իրենց գեղեցիկ գեղագիտական կողմերն ունեն հինգնել սիրուն են իրենց կոնտրաստով և թե որտեղ են նրանք գտնվում։






среда, 2 октября 2019 г.

Թրաֆիքինգ



Թրաֆիքինգ, դա իմ կարծիքով 21-րդ դարի ստրկատիրությունն է, մարդիկ օգտագործում են ուրիշ մարդկանց իրենց շահերի համար խափելով այդ մարդկանց և դարձնելով նրանց իրենց «ստրուկները»։ Թրաֆիքինգին մեծամասնորեն ենթարկվում են կանայք և մեկ մեկ նայեվ երեխաները։ Թրաֆիքինգի ամենա լավ, կամ վատ իր կոնտքեստում օրինակներից է բռնությունը։Իրականում Թրաֆիքինգով զբաղվող մարդիկ հեշտ են գտնում ինֆորմացիա մարդկանց մասին, նույնիսկ եթե մարդը իրական կյանքում շատ փակ է, նրա մասին կարելի է գտնել ինֆո Ինտերնետից կամ ընդհանուր ծանոթներից, մենք բոլորս մի ձև կապ ունենք իրար հետ և համարյա բոլորը օգտվում են ինտերնետից դրա համար եթե թրաֆիքինգով զբաղվում է նորմալ մտածող մարդ, նրա համար ամեն ինֆո գտնելը շատ հեշտ է։

среда, 11 сентября 2019 г.

Սինտոիզմ



Սինտոիզմ - ճապոնական հին կրոն, նշանակում է աստվածների ուղի, գլխավորվում է արևի աստվածուհու կողմից, այսինքն այս կրոնը արևապաշտ կրոն է։Ժամանակին Սինտոիզմիը համարվել է Ճապոնիայի պետական կրոն։ Եկավ ժամանակ,որ այս կրոնը դադարեց լինել պետական կրոն։ Սինտոիզմում չկա ինչ-որ Աստծո տիպի էակ ուղակի կառավարվում է ամեն ինչ Արևի աստվածուհի Ամատերասուի կողմից, Սինտոիզմում ավելի շատ հետաքրքրվում են բնությամբ, հավատում էին հոգիներին և այլ գերբնական բաների։ Նաև սինտոիզմում եղել են բուդդիզմից տարբեր եկող բաներ։
Սինտոիզմում հավատում էին որ –
Ամեն էակ կարող է ազդել աշխարհի զարգացման վրա

среда, 22 мая 2019 г.

Մարդու իրվունքների պաշտպանը։ Համառոտ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Ընդհանրապես այս գործը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանի շենքում պահվող երիտասարդների մասին է
Դատապարտված երիտասարդների մասին։
Շենքը շատ վատ վիճակում է,խոնավությունը բարձր է,պատերը քանդված ազատազրկվածների սենյակները շատ փոքր են, մոտավորապես 13մ2 -15մ2, հետաքրքիրն այն է,որ այդպիսի խցերում կարող են “ապրել” 4 անձ։ Նաև կան ոչ պատշաճ վիճակում գտնվող անկողնային պարագաներ,որոնց խնդրի մասին քրեակատարողական հիմնարկի պետի հետ քննարկելուց հետո եկել են եզրակացության որ անկողնի պարագաները փոխարինվելու են նորերով։
Նույն շենքի պատժախուցում նույնպես վատ վիճակ է, սանհանգույցն պետք է վերանորոքել,խցի խոնավության աստիճանը բարձր է իսկ բնական լույսը ցածր։
Շենքում բժիշկների պրակտիկան որը ասում է,որ նրանք կարող են որոշել,թե մարդը կարող է գնալ պատժախից,թե ոչ հակասում է ԽԿԿ-ի չափանիշներին։Նաև դա հակասում է նրան որ բժշկի մեջ չեն կարող լինել բժիշկ-պացիենտ հարաբերություններ: Ոնց հասկացա պետք է մարդու համար ապահովել նոր կենսագործության-հիգիենայի համար անհրաժեշտ պայմաններով պատժախուց նաև զրկել բժիշկների և ազատազրկվածների շբումը։
Սնունդը և խոհանոցը
Խոհանոցի մաքրությունը շատ վատ վիճակում է, օգտագործվում են ինչ-որ տարօրինակ քլորով և փոշով պատրաստված նյութեր մաքրությունը պահպանելու համար։Չեն կարողացել գտնել մաքրման համար ձեռնոցներ և այլ պարագաներ։ Նաև ճաշարանը շատ փոքր էր սեղանները դրված են շատ խիտ․․․ Ազատազրկվածներին դուր չի գալիս ուտելիքը,մեծամասնությունը սնվելուց միայն վերցնում է հացը իսկ մյուս ճաշերը թափվում են։ Հակասում է նաև ուտելիքի չափը,որը ավելի քիչ է տրվում ազատազրկվածներին քան պետք է,խոհարարների պնդումը նա է,որ նրանց պատրաստած կերակուրներին եթե ավելի շատ բաղադրիչ ավելացնել վատ ազդեցություն կունենա կերակուրի վրա։
Պետք է իրականացնել վերանորոքում խոհանոցում,պետք է ապահովել հիգիենան:

Լոգանքը
Շենքում կա երկու լոգարան,ամեն հարկում մեկ հատ։Զրույցների ժամանակ պարզվել է,որ լոգանքը պատահում է շաբաթը մեկ և ազատազրկված անձանց կողմից պազրվել է,որ լոգարանները շատ վատ վիճակում են։Չկան կախիչներ և չկան նստարաններ։
Ազատազրկված մարդիկ նշել են որ հիգիենայի պարագաներից օրինակ օճառը չի հերիքում նրանց մեկ ամսվա համար նաև ինչպես ատամի մածուկը իսկ ատամի խոզանակները ընդհանրապես չեն տրամադրվում։

Պետք է անցկանցվի լոգասենյակների վերակառացում, պետք է ամեն ազատազրկված անձին տրվեն հիգիենայի պարագաներ որոնք հերիք կլնեն նրանց բոլորին։

Ջրամատակարարումը շենքում այնքանել վատ վիճակի մեջ չի գտնվում, միակ խնդիրը նա է,որ ջուրը մեկ մեկ չի գալիս և խնդիրներ են հայտնվում հիգիենայի պահպանման հետ։ Դրա համար պետք է շենքի համար ապահովել նորմալ ջրամատակարարում։

Անչափահասները չեն կարող դուրս գալ զբոսնելու առանձնացված զբոսաբակ չունենալու պատճառով, նաև անչափահասների համար չկա առանձին սենյակ տեսակցությունների համար։ Անչափահասների համար չկան տարբեր խաղերի դաշտեր որոնք պետք է լինեն Եվրոպական օրենքներին նայելով։

Ընդհանուր
Իմ կարծիքով ամեն ինչ-որ մարդու իրավունքների պաշտպանը ասում է այս նրա գործում լավացնելու համար,պետք է իրականացնել Քանզի ազատազրկվածներնել են մարդ և նրանցել է պետք հիգիենային հետևել, պետք է զբոսնել, պետք է զգալ մարդ կարճ ասած։ Եթե իհարկե նրա ասածներից ոչ մեկ իրականությանը չվերածվի Դա շատ տխուր կլինի այդ շենքի մաքրության և ուրիշ երկրների հարգանքի ՀՀ-ի հանդեպ։ Կարող եմ ասել, որ մարդու իրավունքների պաշտպանը շատ լավ գործ է արել և նրան իսկապես պետք է լսեն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանի տերերը։


пятница, 22 марта 2019 г.

Մարդու իրավունքների պաշտպանը


Մարդու իրավունքների պաշտպանը նշանակվում է 6 տարին մեկ, այսինքն նրա ժամկետը 6 տարի է, ամեն 6 տարին մեկ նոր «Մարդու իրավունքների պաշտպան»-ին ընտրում։ Նա անկախ անձ է։ Նա տարեկան ներկայացնում է իր գործի մասին Ազգային Ժողովին,նաև ընտրվելու համար պետք են ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդ կամ ավելի մասը, ընտրող պատգամավորները պետք է լինեն ամենա քիչը 80ը։ Պետությունն ապահովում է Մարդու իրավունքներիպաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:

суббота, 16 февраля 2019 г.

Հաշմանդամների իրավունքներ


Հաշմանդամների իրավունքները նույնն են ինչպես-որ այլ մարդկանցինը, այդ բոլոր ինֆորմացիան գրված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքում: Բայց ՀՀ-ն չի կարողանում ապահովել կոմֆորտ այդպեսզի մարդկանց համար որպեսզի նրանք կարողանան աշխատեն և այլն ինչպես այլ մարդիկ։

среда, 10 октября 2018 г.

ՄԱՐԴ


 Մարդ - այն կենդանի էակն է որը կարողանում է մտածել,ստեղծելԳնալ առաջ կյանքում, զարգանալ։ Իրեն զարգացնելով,զարգացնել մյուս մարդկանց,ինչպես-որ ասում են
«Маленький шаг для человека, но большой шаг для человечество»

вторник, 8 мая 2018 г.

Մայիսի 2-11

ԹԵՄԱՆ- Հեղափոխություն-Դաս-քննարկում…

ա/ Ի՞նչ է Հեղափոխությունը: Հեղափոխության ինչպիսի՞ ձևեր ու տեսակներ գիտեք.

Հեղափոխություն՝ երբ նույն նպատակով մարդիկ հավաքվում են և պայքարում են իրենց իրավունքների համար։
բ/ Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հեղափոխությունը.

Շատ քիչ հեղափոխություններ են հաջողվել, բայց օրինակ այս վերջինը որզ կազմակերպել էր Նիկոլ Փաշինյանը,հաջողվեց։Ժողովուրդը հասավ իր ուզածին։


գ/ Պատմության մեջ տեղի ունեցած ի՞նչ հեղափոխություններ գիտեք.

Օրինակ Ֆրանսիականը


դ/ Ինչպիսի՞ հեղափոխություն է տեղի ունենում այսօր մեր երկրում: Փորձե՛ք ձեր գնահատականն ու վերաբերմունքն արտահայտել Հայաստանում տեղի  ունեցող քաղաքական գործընթացների մասին /գրավոր/.

Շատ քիչ հեղափոխություններ են հաջողվել, բայց օրինակ այս վերջինը որզ կազմակերպել էր Նիկոլ Փաշինյանը,հաջողվեց։Ժողովուրդը հասավ իր ուզածին։


вторник, 6 марта 2018 г.

Մարտի 5-9-Սահմանադրության ուսումնասիրություն.

Ուսումնասիրելով ՀՀ Սահմանադրությունը /2015թդեկտեմբերի 6/՝ դուրս գրե՛քմարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն ամրագրողհոդվածները՝ դրանք դասարանում քննարկելու նպատակով /գրավոր/.

Հոդված 23. Մարդու արժանապատվությունը
Հոդված 24. Կյանքի իրավունքը
Հոդված 25. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
Հոդված 26. Խոշտանգմանանմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամպատժի արգելքը
Հոդված 27. Անձնական ազատությունը
Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը
Հոդված 29. Խտրականության արգելքը
Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը
Հոդված 31. Մասնավոր և ընտանեկան կյանքիպատվի ու բարի համբավիանձեռնմխելիությունը
Հոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը
Հոդված 33. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը
Հոդված 34. Անձնական տվյալների պաշտպանությունը
Հոդված 35. Ամուսնանալու ազատությունը
Հոդված 36. Ծնողների իրավունքները և պարտականությունները
Հոդված 37. Երեխայի իրավունքները
Հոդված 38. Կրթության իրավունքը
Հոդված 39. Մարդու ազատ գործելու իրավունքը
Հոդված 40.Ազատ տեղաշարժվելու իրավունքը
Հոդված 41. Մտքիխղճի և կրոնի ազատությունը
Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը
Հոդված 43. Ստեղծագործության ազատությունը
Հոդված 44. Հավաքների ազատությունը
Հոդված 45. Միավորումների ազատությունը
Հոդված 46. Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելուիրավունքը
Հոդված 47. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը
Հոդված 48. Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը
Հոդված 49. Հանրային ծառայության անցնելու իրավունքը
Հոդված 50. Պատշաճ վարչարարության իրավունքը
Հոդված 51. Տեղեկություններ ստանալու իրավունքը
Հոդված 52. Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը
Հոդված 53. Հանրագիր ներկայացնելու իրավունքը
Հոդված 54. Քաղաքական ապաստանի իրավունքը
Հոդված 55. Արտաքսման կամ հանձնման արգելքը
Հոդված 56. Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը
Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքայինիրավունքները
Հոդված 58. Գործադուլի իրավունքը
Հոդված 59. Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսականմրցակցության երաշխավորումը
Հոդված 60. Սեփականության իրավունքը
Հոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքներիպաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը
Հոդված 62. Վնասի հատուցման իրավունքը
Հոդված 63. Արդար դատաքննության իրավունքը
Հոդված 64. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը
Հոդված 65. Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը
Հոդված 66. Անմեղության կանխավարկածը
Հոդված 67. Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը
Հոդված 68. Կրկին դատվելու արգելքը
Հոդված 69. Դատապարտվածի բողոքարկման իրավունքը
Հոդված 70. Ներման խնդրանքի իրավունքը
Հոդված 71. Մեղքի սկզբունքը և պատժի համաչափության սկզբունքը
Հոդված 72. Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիսօրինականության սկզբունքը
Հոդված 73. Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը
Հոդված 74. Հիմնական իրավունքների և ազատությունների կիրառելիություննիրավաբանական անձանց նկատմամբ
Հոդված 75. Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացմանկազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը
Հոդված 76. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներնարտակարգ կամ ռազմական դրության ժամանակ
Հոդված 77. Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը
Հոդված 78. Համաչափության սկզբունքը
Հոդված 79. Որոշակիության սկզբունքը
Հոդված 80. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթներիէության անխախտելիությունը
Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգայինիրավական պրակտիկան

вторник, 20 февраля 2018 г.

Փետրվարի 19-23

  • Ի՞նչ եք կարծում, մեր հանրապետությունը որքանո՞վ է համապատասխանում ժողովրդավարական պետության չափանիշներին: Ի՞նչն է, ձեր կարծիքով, առաջնահերթ բարելավման կարիք զգում: Արտահայտե՛ք ձեր կարծիքը /գրավոր/.

  • Մեր հանրապետությունը շատ կաշառակեր է,նա չի մտածում ժողովրդի մասին։Ինձ թվում է շատ փոփոխություններ է պետք անել մեր երկրում փողի հետ կապված, օրինակ աշխատավարձը և թոշակները բարձրացնել։
  • Կուզենայի՞ք արդյոք որևէ բնագավառում փոփոխություններ կատարել: Հատկապես ո՞ր և ինչու՞: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը /գրավոր/.

  • Այո "ԳՆԵՐԻ" բնագավառում շատ բան է պետք փոխել որպեսզի բոլոր մարդիկ հավասար լինեն։
  • Պատկերացրե՛ք, որ դուք ընտրվել եք ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Օրենսդրական ի՞նչ փոփոխություններ կառաջարկեիք: Ներկայացրե՛ք, ձեր կարծիքով, առավել կարևոր երեք առաջարկություն /գրավոր/.

  • Չլինել կաշառակեր, բայց ինձ թվում է առաջին օրից ինձ դուրս կհանեն իմ պատգմավորի պաշտոնից: :DDD

вторник, 13 февраля 2018 г.

Ժողովրդաբարական առաջնորդի հատկանիշները

Խիզախություն,Պարտաճանաչություն,Ինքնավստահություն,Հանդուրժողականություն,Ուշադրություն,Թերությունները ուսումնասիրող և շտկող,Ներողամիտ,Անհատականություն,Ազնվություն