пятница, 30 апреля 2021 г.

Պատմություն/Ապրիլի 26-30

 

Ապրիլի 26-30

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝  «Մեզ ի՞նչ է տալու ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»
Ուսումնասիրության նյութեր՝
-ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
-ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի  նամակը ԱՄՆ նախագահ Բայդենին
-Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը
-Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքը

Առաջադրանք․
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում․

Քննարկման ժամանակ մենք՝ ուսանողներս, տարբեր կարծիքներ արտահայտեցինք կատարվածի մասին, բարձրախոսեցինք տարբեր մտքեր Բայդենի ելույթի մասին։Կարծիքներ թե ինչ արդյունքի է կարելի սպասել այս ամենից։
Ես ինքս խոսեցի Բայդենի ժողովրդի վրա ազդեցության մասին, քանզի այդ ամենը միայն խոսքեր էին․ Այսինքն դեռ ինչ-որ ստորագրված փաստաթուղթ գոյություն չունի,որը որ հաստատում է նրա խոսքերը։
Նշեցի,որ քանզի Բայդենը ունի շատ մեծ ազդեցություն, այս պահին նրա ազդեցությունը կստիպի մարդկանց վերանայել իրենց կարծիքը հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Նույն պահին պարզ է որ այս իրադարձությունը հնարավոր է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դարձնի մի քիչ բացասական։Նրա խոսքերը ուղակի մի փոքր քայլ է,բայց այս քայլը մի մեծ բանի սկիզբ է։

Комментариев нет:

Отправить комментарий