Показаны сообщения с ярлыком Հայրենագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայրենագիտություն. Показать все сообщения

понедельник, 26 октября 2015 г.

Խոսրովի արգելոց

Ես և իմ դասընկերները գնացել էինք Խոսրավի արգելոց։Արգելոց, որովհետև այնտեղ չի կարելի որս անել։ Մենք արաջին օրը հաղթահարեցինք մոտ վեց կիլոմետրանոց բարձունք, որի անունն էր ՈԻրծի լեռ։ Այդ բարձունքից երևում էր մեր ապրելու տեղը։ Հենց գնացինք հետ մեր ապրելու տեղըսկսեցին խաղալ խաղեր։ Առաջին օրվա գիշերը ես քնել եմ ընդամենը չորս ժամ, իսկ իմ դասընկեր Մարկը այդ գիշեր չէր քնել։
Իմ ընկերներ Տիգրանը, Արարատը, Մարկը, աղջիկների կեսը և ես  վազել ենք առաջին օրվա գիշերվա մեկին։ Իսկ ինչու աղջիկերի կեսը,որովհետև կեսը ձև էին տվել, որ քնած են։
Երկրորդ օրվա առավոտը նույնպես վազել ենք, այդ ժամանակ արդեն բոլորով։ Հետո գնացինք Գևորգ Մարզպետունու ամրոց։ Հասնելու համար քայլեցինք չորս ժամ՝ այսինքն տասնմեկ կիլոմետր։ Հետո, երբ եկանք մեր բնակվելու տեղը, ես ու իմ ընկերները գնացինք խարույկի համար գործ անելու։ Հետո մենք վառեցինք խարույկը և վրան պատրաստեցինք կարտոֆիլներ և նրբերշիկներ, իսկ վերջում մենք կերանք խնձորներ, որոնք թաթախված էին դարչինի և շաքարավազի մեջ և վառած խարույկի վրա։ Հետո մենք խաղացինք մաֆիա և սևերը անընդհատ հաղթում էին, իսկ ես սև էի։ Երրորդ օրը մենք վեց ժամով գնացինք Սուրբ Կարապետի եկեղեցի և հետո նոր նստեցինք ավտոբուս ու վերադարձանք  Երևան։ 

четверг, 15 января 2015 г.

Ես կարողանում եմ

Կարողանում եմ ճամփորդել, բարձրունքներ հաղթահարել, մասնակցել հայրենագիտական նախագծերի (Իմ տոհմածառը), (Իմ գյուղը)
Մենք գնացել ենք Թալինի բերդը, այնտեղ շատ լավ էր, բայց վատը այն էր, որ ես կոտրեցի իմ հեռախոսի էկրանը
Թեղենյաց վանքը նույնպես շատ լավ էր ,այնտեղ ես ոչ մի բան չեմ կոտրել:

четверг, 11 сентября 2014 г.

Նորավանք

Նորավանքի պարսպապատ համալիրը ներառում է 2 կից եկեղեցիները:
Եկեղեցին 1216–21 թթ-ին կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս եպիսկոպոսը:1261 թ-ին իշխանաց իշխան Սմբատը նորոգել է եկեղեցին, ավարտել գավթի կառուցումը, որն սկսվել էր 1223 թ-ին, վանքին նվիրել բազմաթիվ գյուղեր ու կալվածքներ:Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավիթը նաև Օրբելյանների տոհմական տապանատունն էր: 2002 թ-ին Նորավանքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»: Գտնվում է Նորավանք Վայոց Ձորի մարզում, Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։