среда, 15 сентября 2021 г.

Պատմություն/Սեպտեմբերի 13-17


1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։
Հայկական լեռնաշխարհը այն տարածքն է, որտեղ ժամանակի հետ ծնունդ է առել Հայ ժողովուրդը և ինքնաբերաբար գրվել է նրանց կենսագրությունը։ Լեռնային կղզու հյուսիսի վրա սկսվում է Կուր Գետը, հյուսիս-արևմուտքումը շրջապատված է Պոնտոսի լեռներով, հարավում գտնվում է Հայկական Տավրոսի լեռնաշղթան և Հյուսիսային միջնագետքի հարթավայրը։ Արևելքում գտնվում է Ուրմիա լիճը, արևմուտքում գտնվում է լեռնաշխարհի կենտրոնական մասը (միջնաշխարհը)։ Հյուսիսից հարավ-արևելք գտնվում է փոքր Կովկաս լեռնաշղթան։Արևելքից ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան։
Արագածը ՀՀ-ի ամենաբարձր լեռն է (4096մ)
Երկրորդը Կապուտջուղն է (3906մ)
Ամենաբարձր գագաթը լեռնաշխարհում Մեծ Արարատն է (5165մ), որը կողքին գտնվում է Փոքր Արարատը(3925մ)
Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերից մեկն է Եփրատ գետը(500կմ), որը ունի երկու ճյուղ, Արևմտյան Եփրատ և Արևելյան Եփրատ։ Մյուսները Ճորոխն է (345կմ) և Կուր գետը (1113կմ) և իհարկե Արաք գետը, մոտ 1000կմ երկարությամբ,նա ամբողջապես հոսում է Հայաստանի տարածքով։
Հայկական լեռնաշխարհում երկրորդ ամենա բարձր գագաթը դա Սիփանն է (4434մ)
Լեռնաշխարհում երեք ամենամեծ լճերն են Սևանը(Ծովի մակերևույթից բարձր է 1916մ), Վանը(Ծովի մակերևույթից բարձր է 1720մ) և վերևում նշված Ուրմիան:
Հայ ժողովրդի կյանքում ամենամեծ դերը ունեցել է Մեծ Հայքը, Մեծ Հայքը բաժանվել է 15 մեծ նահանգների, ժամանակ է եղել երբ նահանգները անվանել են “աշխարհներ”քանզի նրանց տարածքները եղել են խոշոր։ Նահանգներն են՛ Գուգարքը,Տայքը,Բարձր Հայքը,Ծոփքը,Աղձնիքը,Տուրուբերանը,Կորդուքը,Մոկքը,Վասպուրականը,Պարսկահայքը,Փայտակարանը,Ուտիքը,Արցախը,Սյունիքը և Այրարատը։


2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։
Գոյություն ունեն տարբեր ավանդազրույցներ, մինչև 19րդ դար ամենատարածվածն է եղել առասպելական տարբերակը, գրի արված Խորենացու կողմից (Հայկ և Բել)

 



3. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։

Սարդուրի Ա-ն դիմակայել է Ասորեստանի կողմից կազմակերպված կողոպտչական արշավանքներին, ինչպես որ նախորդ արքաները այնպես էլ ինքը ընդարձակել և ամրապնդել է թագավորությունը։ Նա հիմնադրել է Տուշպան բերդաքաղաքը։

Իշպուինի թագավորը ունեցել է շատ մեծ դեր թագավորության ռազմական բարեփոխումների մեջ,բանակի բարելավումը բերեց տիրության ընդլայնմանը, սահմանների ընդարձակմանը։ Արձանագրությունների մեջ նշվում են փաստեր նրա հաղթական արշավանքների մասին։ Նա ստեղծեծ տեղական սեպագիր որից հետո ամբողջ թագավորության համար ստեղծեծ դիցարան։
Հայկական Պար լեռնաշղթան թագավորության հյուսիսային սահմանը դարձնելուց հետո նա նվաճեց Կոտուր-Վասպուրականի լեռներից մինչև Արաքս ձգվող տարածքը:

Որոշ ժամանակ Իշպուինին և նրա որդի Մենուան թագավորել են համատեղ, Մենուայի բարեփոխումներից կարելի է նշել բազմաթիվ ամրոցների և տաճարների կառուցումը։ Հյուսիսում Մենուան կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը, նրա թագավորելու ժամանակ իր զորքերը տարել են լիքը հաղթանակներ, որի արդյունքում ամրապնդվել են Վանի թագավորության դիրքերը հյուսիսում։ Շատ մեծ ձեռքբերում կարելի է համարել նրա Ասորեստանի դիմաց պատերազմի տարած հաղթանակը։ Կարևոր բարեփոխումներից մեկը կարելի է համարել նրա կառուցած ոռոգման ցանցը որը մինչև հիմա գործում է, ջրանցքը եղել է լայն, 72կմ երկարությամբ, նա նաև ջրանցքներ է անցկացրել Վանա լճի մոտակա ավազաններում։

Արգիշտի Ա-ն
Նա է եղել այն արքան որը Վանի թագավորությունը հասցրել է հզորության գագաթնակետին, նրա գահակալ լինելու ժամանակ Ասորեստանը երեք կողմից շրջապատել է։Աա արշավել է դեպի Դիաուխի որպեսզի միացնի իր տերությունը Սվանա լճի ավազանի իշխանությանը։
Նա հիմնադրել է Էրեբունի ամրոցը և դրանից հետո կառուցել Արգիշտխինիլին։ Վանի սահմանները ընդլայնել է մինչև Պարսից ծոց։

Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Երկու թագավորություններն էլ ունեցել են միապետ թագավոր և համարվել են միապետական պետություններ, կրոնները տարբեր են եղել, դիցարանը ուրիշ է եղել, բանակը (կարճ ասած ռազմական ուժը) նույնպես տարբերվել է։ 

Комментариев нет:

Отправить комментарий