четверг, 18 ноября 2021 г.

Պատմություն/Նոյեմբերի 15-19

1. Համեմատե՛ք գաղութահայ ազատագրական գործիչների՝ Հովսեփ Էմինի, Մովսես Սարաֆյանի, Հ. Արղությանի, Հովհաննես Լազարյանի և Շահամիր Շահամիրյանի ծրագրերը մինյանց  հետ: Ո՞մ ծրագիրն եք համարում ավելի իրատեսական։


Հովսեփ Էմինի ազատագրական ծրագիրը դուր չի գալիս Անգլիայի վարչապետին և ընդհանուր առմամբ Անգլիային, բայց նա այդտեղ կանգ չի առնում։Էմինը համարելով Ռուսաստանին և Վրաստանին դաշնակից օգնություն խնդրում է հենց նրանցից, Ռուսաստանը նրան տալիս է «կանաչ լույս» և նա գնում է Վրաստան, որպեսզի բանակցի Հեռակլ II թագավորի հետ։ Հեռակլ II-ը որոշում է աջակցել Էմինին։ Էմինը Հայաստանում կապեր է հաստատում վանահայր Հովնանի հետ, որպեսզի այնտեղ էլ սկսի շարժումը։ Էմինն ու Հերակլ II-ը 1764թ․ խրախուսական նամակներն են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին։ Սիեոն Երևանցի հայոց կաթողիկոսը Հերակլ II-ի արարքների մասիմ իմանալուց հետո կշտամբում է նրան և պատճառաբանում է այդ ամենը որպես հնարավոր «անզգույշ քայլեր», քանզի այդ ամենի պատճառով կարող էր սկսվել կոնֆլիկտ պարսկական իշխանության հետ։ Այդ ամենից հետո Հերակլ II-ը ստիպված է լինում Էմինին պահանջել,որպեսզի նա հեռանա իր հողերից։


Մովսես Սարաֆյանի կազմած ծրագիրը նույնպես ներառում էր Ռուսաստանը, քանզի գոյություն ուներ ընդհանուր թշնամի։ Մովսես Սարաֆյանը հույս ուներ, որ Ռուսական կայսրությունը զորք է մտցնելու Անդրկովկաս։
Ծրագիրը իր մեջ ներառում էր, օգտագործելով Վրաստանի զորքերի օգնությունը և Ռուսաստանի ճանապարհները պատերազմ սկսել Թուրքիայի դեմ։ Կազմել Ռուսաստանում ապրող հայ և վրացի կամավորներից ջոկատներ, ջոկատների հրամանատարը անպայման պետք է լիներ հայ։Նաև նշվում է,որ պետք է կազմավորվեին ջոկատներ նաև Արևմտա և Արևելա Հայերից։ Ծրագրի մեջ նաև պետք է ներգրավվեին Արցախի մելիքները։ Ազատագրումից հետո երկրի երկու մասերը պետք է միավորվեին և ձևավորվեր Հայաստանի պետությունը։ Հայոց թագավոր պետք է պատահականորեն ընտրվեր Արցախի մելիքներից մեկը։ Եվ վերջապես պետք է կնքվեր փոխօգնության պայմանագիր Ռուսաստանի հետ։ Բայց Մովսես Սարաֆյանի ծրագիրը չդիտարկվեց ռուսական կայսրության կողմից։


Կետ առ կետ Հովսեփ
Արղությանի և Հովհաննես Լազարյանի ծրագիրը,
Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվելու էր հավիտենական դաշինք:
Հայաստանում միշտ լինելու էր ռուսական զորք և հարձակումների ժամանակ կանգնելու էր մեզ պաշտպան, Հայաստանը եկամուտներից հարկեր էր վճարելու Ռուսաստանին և օգնություն փոխանցելու։
Հայաստանի թագավորը ընտրվելու էր Ռուս կայսրի կողմից։
Մայրաքաղաք էր առաջարկվում դառձնել Վաղարշապատը կամ Անին։
Ամենից հետո առաջարկվում էր երկու երկրների միջև կնքել առևտրական պայմանագիր։
Նախկին հողագործները վերադարձնելու էին իրենց կալվածքները։
Կասպից ծովի ափին Հայաստանին պետք է տրամադրվեր ապաստարան։

2․ Փորձե՛ք ներկայացնել ՀՀ-ն Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ծրագրերում։ Ի՞նչ է փոխվել շուրջ 200 տարի անց /գրավոր-բլոգային աշխատանք/.


Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ծրագրերում միշտ օգտագործվել է ինչպես տիկնիկ կամ «աղացած միս»։Ռուսաստանը միշտ հեշտորեն է օգտագործել ՀՀ-ին քանզի ՀՀ-ն միշտ կախված է եղել իրենից։ Ուղղակի որպեսզի թվային առաջադիմություն ունենալու իր զորքերում։
Շատ բան չի փոխվել այսօր - 200 տարի անց, ուղղակի կոնֆլիկտի մեջ իրեն տեղ է գտել Ադրբեջանը։ Ռուսաստանի օգնության բավարարելու մասին ոչ ոք տեղյակ չէ, ոչ ոք չգիտի, թե ինչքանով է օգնում ներքին գործերում, իսկ արտաքին գործերում Ռուս խաղաղապահները գրեթե դեր չեն խաղում։ Այս ամենը նմանվում է մի խաղահրապարակի Ռուսաստանի համար։

Комментариев нет:

Отправить комментарий