вторник, 9 ноября 2021 г.

Պատմություն/Նոյեմբերի 1-5

 Առաջադրանք․

1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը։

Եվրոպական ծրագիր
Ներառում էր 36 կետ։ Ծրագրի իրականացմանը մասնակցում էին մի շարք երկրներ, որոնցից էին Ավստրիան,Տոսկանա և Պֆալցը, թվարկած երկրներին պետք էր աջակցեր Հռոմի պապը։
Արշավանքը իրականացվելու էր Լեհաստանի և Ռուսաստանի համաձայնությամբ: Խնդիրը նրանում էր, որ զորքերը անցնելու էին նրանց տարածքով, ծրագիրը կազմելուց ենթադրվում էր որ երկու երկրները կհամաձայնվեն նախագծին, քանզի երկուսն էլ վարում էին հակաթուրքական քաղաքականություն։ Բանակում պետք է կազմված լիներ 25 հազար զինվորից, պլանավորվում էր, որ երբ նրանք անցնեին Ռուսաստանով և Լեհաստանով նրանց պետք է միանար 2 հազարանոց մի զորաջոկատ որը նրանց Եռյակ դաշինքին տրամադրված ռազմանավերի օգնությամբ կուղեկցեր դեպի պարսկական սահման և այնտեղ պետք է սկսվեր հիմնական ռազմական գործողությունները, բացի այդ թվերից նախատեսվում էր հավաքագրել 100 հազարից ավել հայկական զորաբանակ ,որը ոգևորանք կբերեր զորքերին։
Նախատեսված էր Հայաստանը ազատագրել 20-25 օրում քանի որ պարսկական զորքը չուներ անհրաժեշտ սպառազինություն և ուժ։


Մոսկովյան ծրագիր
Ներառում է 18 կետ, զորքը կազմված լինի 25 հազար մարդկանցից, որոնցից 15 հազարը հետևակ իսկ 10 հազարը հեծելազոր։ Բանակը բաժանվելու էր 2 մասի, առաջին մասը տեղաշարժվում էր Արևելյան Հայաստանով իսկ երկրորդը Կասպից Ծովի հատվածով։ Ռուսական զորքը պետք է շարժվեր 4 տարբեր ուղղություններով , Ռուսական բանակին էր միանալու 100 հազարանոց հայկական ուժերը։ Նրանց հիմնական ուղղությունն էր Երևանը, որը պլանավորած էր հռչակել ինչպես պատականություն կենտրոն։ Պլանավորված էր Արևելյան Հայաստանը ազատագրել 20 օրում։


2․ Իսկ այսօ՞ր․․․Արցախի հիմնախնդրի մասով Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան։

Իմ կարծիքով, Մոսկովյան ծրագիրը ավելի արդյունավետ կլիներ այսօրվա Արցախի հիմնախնդրի լուծման համար, քանզի փորձել ծրագիրը կատարելու համար մեր բանակները ստիպված կլինեին անցնել աշխարհագրորեն ավելի կարճ «ուղիներ»։ Նաև այն ինչ-որ նշված էր եվրոպական ծրագրում ՝ ենթադրելու մասին,որ Լեհաստանը և Ռուսաստանը մեզ թույլ կտան անցնել նրանց հողերով, քանի որ երկուսն էլ վարում են հակաթուրքական քաղաքականություն: Ամեն ինչ կարող էր ձախողվել և այսօր և այն ժամանակ, եթե մեր ենթադրությունները սխալ լինեին, ուստի մի փոքր ռիսկային էր մեր ծրագիրը հիմնել պարզապես ենթադրությունների վրա։

Комментариев нет:

Отправить комментарий