Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения

четверг, 13 мая 2021 г.

Կայուն զարգացում



Նպատակ 5։ Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին


Վերցնելով ՄԱԿ-ի որոշ քայլերը վերաբերվող մասնավորապես այս նպատակին կփորձեմ լուսաբանել/վերլուծել և ներկայացնել իմ կարծիքը։
5.1  Բոլոր տիպի խտրականությանը վերջ տալ, որը որ ուղված է կանանց և աղջիկներին
Այս քայլը հիմնականում նկարագրում է յուրաքանչյուր այն թեման, որի մասին խոսք է գնալու բոլոր մյուս քայլերում։
5․2 Վերացնել բոլոր կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր տիպերը հասարակական և մասնավոր ոլորտներում, դրա մեջ մտնում է թրաֆիքինգը։
Այս ամենը պատահում է բավականին շատ քանզի կանանց դիտում են որպես ավելի թույլ արարածների,մարդկությունը կարծում է, որ նրանց ավելի հեշտ է շահարկել և այդ պատճառով այս ամենը ավարտ չի ունենում, հիմնականում տղամարդկանց մեղքով։ Իհարկե պետք է նշեմ, որ թրաֆիքինգը խոշոր խնդիր է, վերաբերվող ոչ միայն կանանց։ Քայլ 5.3- ում նույնպես խոսք է գնում բռնության մասին, այս անգամ արդեն նաև վերաբերվող անչափահաս աղջիկներին։ Վերացնել բոլոր վտանգները վերաբերվող աղջիկ երեխաներին, կանանց վաղ և հարկադիր ամուսնություններին և վերջ տալ կանանց սեռական օրգանների խեղմանը։  Արդեն խնդիրը նաև մանկապիղծների մեջ է, իհարկե եթե ամբողջ աշխարհը համեմատեք ՀՀ-ի հետ, կարծում եմ որ այս հարցում ՀՀ-ն շատ մեծ վտանգի մեջ չէ, քանզի մանկապիղծների թիվը այստեղ քիչ է։ Քայլ 5․5-ում ասվում է, որ պետք ապահովվի կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը/ղեկավարության և որոշումների կայացման հավասար հնարավորությունները քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքում։ Այս հարցը շատ խաբուսիկ է։Նրա շուրջ համաձայնագրի հասնելու ցանկությունը եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում շատ է, բայց միևնույն ժամանակ խնդիրներ որոնք վերաբերվում են այս հարցին նույնպես շատ են։ Քանի-որ բնակչության թիվը մեծ է, կարծիքները շատ են և տարբերվող։Այն մարդիկ որոնց պատճառով չի լինում իրականացնել գենդերային հավասարությունը քաղաքական, տնտեսական և հասարակական ոլորտներում կիսում են սեքսիստական հայացքներ։


 ՀՀ-ում այս հարցին պատասխանները մեծամասնորեն բացասական են, քանի որ հին սերունդի տղամարդկանց մի մասը համարում է կանանց կոպիտ ասած  “խոհանոցային իր”:
Վերջնականապես ավելացնեմ խնդիրը կապված աշխատավարձի հետ: ՀՀ-ից դուրս կան շատ երկրներ, օրինակ ՝ Միացյալ Թագավորությունները որտեղ կանանց աշխատավարձը նույն աշխատատեղում հնարավոր է ավելի քիչ լինի քան տղամարդկանցը:

Ավելացնեմ ևս մի քանի տխուր փաստ անհավասարության մասին․
  • 18 երկրներում ամուսինը իրավունք ունի օրինական կերպով կանխել իր կնոջ աշխատանքը.
  • 39 երկրներում դուստրերն ու որդիները ժառանգության հետ կապված իրավունքների հավասարություն չունեն.
  • 49 երկրների օրենսգրքերում բացակայում են այն տողերը,որոնք որ պետք է պաշտպանեն կանանց  ընտանեկան բռնությունից։
  • Չնայած այն փաստին,որ ամբողջ աշխարհում կանայք քաղաքական նշանակության են ձեռք բերում են ունեցել, ազգային խորհրդարաններում նրանց պատկերը 23,7% -ով դեռ հեռու է վիճակագրությունից որը կարելի կլինի կոչել հավասարություն:


    Քայլերի աղբյուր

пятница, 19 февраля 2021 г.

Որոշ քաղաքներ/երկրներ,որոնք "վերացել" են երկրաշարժի պատճառով

 Այն քաղաքները/երկրները,որոնք վերացել են երկրաշարժի պատճառով

Վերնիյ (Ալմա-աթա)

Կազախստանի նախորդ մայրաքաղաքը (Վերնիյ) երեք անգամ ծանր տուժել է երկրաշարժների պատճառով։ Ամեն ինչը կատարվել է Ռուսական կայսրության ժամանակ։ 1887թ․ Հունիսի 9-ին ժամը մոտ 16։30 գրանցվել են ցնցումներ, որոնց ուժը էպիկենտրոնում հասնում էր մինչև 10 բալ․ Ընդհանուր մագնիտոդը կազմում էր մոտ 7․3։ Ստորգետնյա ցնցումները շարունակվում էին ամբողջ օրվա ընդացքում, բայց քաղաքը վերացավ երկրորդ երկրաշարժի ցնցումից հետո։ Կատարվածի հետ համեմատելի է կարելի համարել նույնպես երկու ցնցում որոնք տեղի են ունեցել երկու տարի անց․ 1889թ․
Վերնիի բնակիչների համար ամենա աղետալի երկրաշարժը տեղի է ունեցել 1911թ․ հունվարի 4-ին։
Կեմինսկիյ անուն ստացած երկրաշարժը ճանաչվեց,որպես ամենա ուժեղ ցամաքային երկրաշարժներից մեկը ամբողջ 20րդ դարում։Առաջին ցնցումները սկսվել էին ժամը 16։25 հորիզոնական շարժերով։ Նրանց ուժն էր 9-10 բալ, մագնիտուդը 8,2
Տարբեր աղբյուրների վրա հիմնվելով, այս արտակարգ վիճակը տարավ 44-390 մարդու կյանք, 616 տուն ամբողջովին ոչնչացված էին, նույնիսկ հնարավոր չէ եղել ապրել այն տներում որոնց բան չէր պատահել։

Աշխաբադ

Հոկետմբերի 5-6ի գիշերը․ 1948թ․ երկրաշարժը գրեթե վերացրեց Թուրքմենական ԽՍՀ մայրաքաղաքը, ամենա ուժեղ երկրաշարժներից մեկից հետո,որի ուժը էպիկենտրոնում 9-10 բալ էր, ավերվեցին քաղաքային շինությունների 98%
Հիմնական ցնցումները երկուսն էին, 5-8 վարկյան ընդմիջմամբ։
Խորհրդային Միությունում կատարվածի մասին տվյալները շատ չեն տարածվել, դրա պատճառով էլ տվյալները շատ սուղ են: Տարբեր աղբյուրների վրա հիմնվելով, մահացել են 60-110 հազար մարդ, Աշխաբադի բնակիչների կեսից ավելին։


Միայն 2010թ․ Թուրքմենիստանի նախագահը հայտարարեց, որ 1948թ․ տեղի ունեցած երկրաշարժը տարել է 176 հազար մարդու կյանք։ 1995թ սկսած, հոկտեմբերի 6-ը հանրապետությունում համարվում է հիշատակի օր։

вторник, 20 октября 2020 г.

Աղետներ

 Աղետներ, տարերային և մարդածին/Մի քանի օրինակ


Աղետներ, այնպիսի մի բան որին հաջողվում է բերել տնտեսական խնդիրներ, սարսափ և կործանել երկրներ։ Քաղաքների ոչնչացում, մարդկանց մահեր։
Մեծամասնորեն կործանվում են զարգացող երկրները, աղետների պատճառով զարգացող երկրները 20 անգամ ավելի շատ են տառապում քան արդեն զարգացած երկրները։
Աղետների պատճառով շատ բան է փոխվում կառավարությունում, սոցիալ կյանքն էլ նույնը չի մնում։

Աղետները կարող են առաջանալ սոցիումի պատճառով(այսինքն մարդածին), նաև կարող են լինել բնական։ Մարդածին աղետներից մեկի մասին խոսել ենք դասարանում, որը գտնվում է հենց Հայաստանում և մինչև հիմա ակտիվ է, այն տեղի է ունենում Սևանում, կարճ ասաց մարդկանց ինքնասիրության պատճառով վնասվում է Սևանա լիճը և երկրի մասին տպավորությունը զբոսաշրջիկների համար։  Սեվանի ափը լի է կառույցներով որոնք միայն փչացնում են սևանի պատկերը, մարդիկ ունեն տներ որոնք կառուցված են հենց ափի վրա, տան կառույցից բացի տունը շրջապատված է ցանկապատով, որը ոչ միայն փակում է մուտքը դեպի տուն այլ նաև սահմանափակում է ափը։ Մարդածին աղետներ կարելի է նաև համարել պատերազմները և նրանց արդյունքն ու հետևանքները, ուրիշ օրինակ կարելի է վերցնել Չեռնոբիլի ատոմակայանի վթարը, որը նույնպես քննարկել ենք դասարանում։

Տարերային (այսինքն բնածին) աղետների օրինակներն են Ջրհեղեղները, Երկրաշարժները,Կարկուտը և այլն։
Որպես նոր օրինակ կարելի է բերել 2019թ
 Ամազոնյան անտառների հրդեհները, իհարկե հաստատված չէ թե ինչ պատճառներով են սկսվել հրդեհները բայց հավանականություն կա որ ամեն-ինչ սկսվել է բնության կողմից, հնարավոր է պատճառն է եղել ինչ-որ մի կայծակի հարված։
Հրդեհները տարածվեցին Բրազիլիայով, Բոլովիայով,Պարագվայով և Պերույով։ Նշեմ, որ այս աղետը հնարավոր է ավելի է վատացրել գլոբալ տաքացման խնդիրը։ Կորցնելով այդքան ծառ մենք նաև կորցնում ենք ածխածին, իսկ Ամազոնյան անտառները համարվում են ամենա մեծ ածխածնի աղբյուրներից։

Մարդածին աղետները հնարավոր է կանխել, կանխելու համար մարդիկ պետք է հասկանան թե ինչ քայլեր են ձեռնարկել որպեսզի նույն քայլերը ձեռնարկել հակառակ կողմ և հետ բերեն «խաղաղությունը» :

Ինչ քայլեր կարող են բերել մեզ նոր աղետների, մերօրյա աղետները Հայաստանում

Այս պահին սահմանին պատերազմ է և ով գիտի թե ինչ քայլերի թշնամին կգնա։ Հայաստանի համար մեծ աղետ կլինի եթե թշնամին որոշի հարվածի մոտակա էլեկտրոկայանների և ատոմակայանների։ Բայց նաև հետաքրքիր է որ տարերային աղետները կարող են միջամտել պատերազմը, եթե պատերազմի ժամանակ սկսվի ինչ-որ մի տարերային աղետ կտուժեն երկու կողմերը։
Հայաստանում արդյունաբերությունը բերում է շատ խնդիրներ քանզի աղտոտվում է շրջակա միջավայրը և նույնպես հատվում են շատ ծառեր, եթե խնդիրը մնա անփոփոխ ուրեմն հնարավոր է մի քանի տասնամյակ հետո նկատվի ածխածնի պակաս։ Տուժում են գետերը, լճերը քանզի նրանց մեջ հաճախ հոսում են մետաղական նյութերով աղտոտված ջրեր։ Նույն լճերը հոսում են նաև մեզ հարևան երկրների սահմանների կողքերով, այսինքն մենք ոչ միայն ինքներս մեզ ենք վնասում, նաև վատ դրության մեջ ենք դնում ուրիշ երկրների բնակիչներին։

Չգիտեմ հնարավոր է արդյոք «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությունը կոչել աղետ, բայց ինձ թվում է քանի որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից մենք կարող ենք դա կոչել այդպես։ Կործանելով ոսկու հանքը նրանք նաև կործանում են ՀՀ-ի տնտեսության վիճակը և նաև փչացնում բնությունը։ Լիդիանի գործունեությունը Ամուլսարում ես ինքս համարում եմ մերօրյա ՀՀ-ի ամենա մեծ աղետներից մեկը։
Նշեցի,որ աղետների պատճառ կարող է դառնալ պատերազմը, ստորերկրյա ջրերի աղտոտում, պայթյուններ, ահաբեկչություն և այլն
Ամենա մեծ տարբերությունը մարդածին աղետների բացի նրանից որ մենք կարող ենք դրանք կանխել այն է, որ մարդկությունը կարող է պատրաստալ լինել գոյատևելու դրանք,քանզի պատմության մեջ շատ են եղել այդպիսի պատահարներ և ուրիշների սխալնելի վրա սովորելը հանցագործություն չէ։


Չեռնոբիլը հիմա
Շոշափեցի Չեռնոբիլի թեման բայց շատ չխոսացի դրա մասին
Սկսեմ նրանից որ Չեռնոբիլի վթարը կոչում են պատմության ամենա մեծ աղետը
Առաջին վթարը որը եղավ առաջացել էր էներգաբլոկի փորձարկման ընդացքում ոչնչացվաց ռեակտորի ալիքներից մեկի պատճառով։ Վիրավորներ չեղան բայց իրավիճակի լուծմանը գնաց 3 ամիս։ 1986թ
․ ապրիլի 26-ին փորձարկվում է տուրբինային գեներատոր, ամեն ինչ պատրաստ էր բայց հնարավոր չեր անվտանգ կերպով փագել ռեակտորը։ Նույն գիշերը տեղի ունեցավ վթարը։
Այս պահին Պրիպյատը կոչվում է լքված քաղաք, քանզի գտնվում էր ռեակտորից 3կմ հեռավորության վրա։
Մարդիկ գնում և այցելում են Պրիպյատը շրջելու և հետազոտելու համար, բայց դա օրինական անելու ձևը դա կապնվելն են տուրիզմով զբաղվող ընկերությունների հետ։ Պրիպյատը հիմա համարվում է չափազանց էքստրիմ զբոսաշրջային վայր, քանի-որ ռադիացիայի մակարդակը նորմայից ավելին է։Պրիպյատը կարելի է նկարագրել ինչպես քաղաք որտեղ ժամանակը առաջ չի գնում, հին ճարտարապետությունը, գերաճած ծառերը, Պրիպյատը հիմա կարելի է ասել բաց թանգարան է,որը կարող է այցելել ցանկացածը: 

вторник, 7 апреля 2020 г.

Կյանքը Կորոնավիրուսից հետո



ՔՈՎԻԴ-19, փրկություն Երկիր մոլորակի համար և սարսափելի նորություն մարդկության համար։

Հաստատ պարզ չէ, թե որտեղից է ծնվել կամ հայտնվել վիրուսը, բայց մարդկանց կարծիքները բաժանվում են երկուսի։
Ոմանք ասում են որ վիրուսը եկել է Չինաստանից, պատճառը՛ Մարդանց սերը չղջիկ ուտելն։ Իսկ մարդկության մի մաս կարծում է,որ վիրուսը միամիտ դուրս է եկել Չինական լաբորոտորիաներից։ Հնարավոր է նաև,որ ոչ միամիտ։
Իհարկե կարող է առաջանալ հարց, թե «Չինաստանի ինչին է պետք մշակել վիրուս իրենց լաբորոտորիաներում» Դե, հնարավոր է երկրի բնակչությունը ղեկավարելու և կարգավորելու համար, իսկ հնարավոր է ԱՄՆ-ի վրա ուղարկելու համար։
Վերջիվերջո վիրուսը ազատության մեջ է, միայն մենք կարող ենք փրկել մեզ և մեր մոտիկներին անելով ամենա հեշտ բանը, մարդկության համար - ոչինչ։


Ինչպես ասացի,հաստատված չէ, թե ոնց է հայտնվել վիրուսը բայց ինչ արած, արդեն կա և ամենա մեծ բաներից մեկը որին ինչ-որ ձև դիպչել է վիրուսը դա էկոնոմիկան է։ Որպես օրինակ կարելի է վերցնել Չինաստանի հաջողությունները հիգիենայի պարագաների վաճառքում, քանզի Չինաստանը այն երկրներից մեկն է որը արտադրում է դիմակներ և այլ հիգիենայի պարագաներ։
Բայց տնետսության հարցում տուժում է համարյա ամեն ինչը բացի հիգիենայի պարագաների կազմակերպություններից։
Գործազուրկ մարդիկ ավելացել են, մարդիկ պանիկայի մեջ են․․․

Նաև նշեմ որ համարյա բոլոր գործողությունները կատարվում են առցանց, առցանց առևտուր, առցանց ուսուցում և այլն։

четверг, 5 марта 2020 г.

Ջուր


Քաղցր ջուր
Բնակաբար աշխարհի Ջուրը գոյություն ունի տարբեր ձևերով և գոյություն ունի տարբեր վայրերում, որոնք են – օդը,մակերևույթը,գետնի տակ և օվիկանոսներում։ Թարմ և քաղցր ջուրը երկիր մոլորակի վրա կազմում է ընդամենը 2.5%
Այդ 2,5% երկրի ջրի մեծամասնորեն սառեցված է սառցադաշտերում։Մնացած հեղուկ վիճակում ջուրը հիմնականում հայտնաբերվում է ինչպես ստորերկյա, որից շատ փոքր մաս է գտնվում վերգետյնա կամ օդում։
Խնդիրներ
Աշխարհով մեկ,մարդկանց գործողությունները կրճատում են առկա ջրային ռեսուրսները։ Վերջերս իհարկե մարդիկ սկսել են ուշադրություն դարցնել այդ խնդրին։ Ջրային ռեսուրների վրա ճնշումը բարձրանում է հիմնականում մարդկության գործունեության պատճառով,
Որպես օրինակ կարող ենք վերցնել բնակչության աճը,որը միշտ կշարունակվի և կանգ դրան չկա։ Երկրները չեն կարող կառավարել դա ինչպես-որ նաև չեն կարողանում կառավարել ջրի պակասը։ Ջրի պակասի խնդրի վրա կարող է նաև ճնշում առաջացնել և ադզել կլիմայի փոփոխությունը։


вторник, 10 декабря 2019 г.

Հանքարդյունաբերություն


Փաստերը ապացուցում են, որ Լիդիան կազմակերպության ոսկու հանքարդյունաբերությունը չի բերում նրանց ինչ-որ օգուտ,կան մարդիկ ովքեր ասում են, որ Լիդիան կազմակերպությանը վարձվել է մի ուրիշ երկրից կազմակերպություն որպեսզի Հայաստանի ոսկին հասնի նրանց։Ոսկին արդյունաբերելու ժամանակ արդյունաբերվում է նաև Ուրան, ուրանը շատ ռադիոակտիվ տար է, որը կարող է աղտոտել միջավայրն և տարածվել մեծ ռադիուսի մեջ, դրա պատճառով ստիպել Հայաստանի բնակչությանը ավելի շատ ուշադրություն դարձնել բնությանը, իսկ ինչպես մենք գիտենք և ինչքանել չենք ուզում խոստովանել, հայերը լավ չեն վերաբերվում բնությանը։ Հաշվարկները ցույց են տալիս,որ հանքից Լիդիանը ստացել է 3միլ․ Դոլլար, բայց այդ ամեն-ինչի վրա ծախսվել է մոտ 6միլ դոլլար, աբսուրդ․
Հանքարդյունաբերուդյունը հայաստանում շատ վտանգավոր զբաղմունք է, քանզի լինում են դեպքեր որոնց ժամանակ սկսում են երկրաշարժեր, ուրանի պատճառով նաև առաջանում են հիվանդություններ և Հայաստանը քիչ-քիչ դառնում է Չեռնոբիլ։
Էհ, ինչ ասեմ․․․
Պարզ է որ մարդկանց մեծամասնությունը հասկանում է որ պետք է ինքնուրույն օգնել հայաստանին այս խնդիրներում, բայց հասկանալը քիչ է, պետք է գործել։

среда, 6 ноября 2019 г.

Հայաստանի կոտրվող ողնաշարը

Մարդիկ համարյա միշտ են վատ վերաբերվում բնությանը։Լինում է դա ըմբռնելով կամ միամիտ և դրա պատճառով հիմա մենք շատ վատ դրության մեջ ենք։Հայաստանի պոչամբարները... Հայաստանում կան 23 պոչամբարներ, դրանցից 15 չեն գործում։ Պոչամբարները լճերի նման բայց թունավոր «կառույցներ» են։
Սկզբից ավելի լավ հասկանանք, թե ինչ է պոչամբար․ Մի տեղ որտեղ հավաքվում և պահվում են բոլոր թունավոր նյութերը որոնք հոսում են լճերից և այլն։ Պոչամբարների մեծամասնությունը գտնվում են հանքաջրերի մոտ, որպեսզի գործը ավելի հեշտ լինի։ Պոչամբարների մեծամասնությունը գտնվում են Լոռու մարզում։ Պոչամբարների վատ վիճակը կարող է վերջապես կոտրի Հայաստանի ողնաշարը և մեր երկիրը հայտնվի շատ-շատ վատ և կրիզիսային վիճակում։

понедельник, 30 сентября 2019 г.

Ֆիլմ "ՏՈՒՆ"/Կարծիք


Ֆիլմում ներկայացված էկո-խնդիրներ -
Գլոբալ տաքացում- այս պահին մարդկանց մեծամասնությունը փորձում է հենց այդ խնդրի դեմ գնալ, իմ կարծիքով ամենա տարածված էկո-խնդիրն է այս պահին։ Եթե օգտվում ես ինտերնետից,պետք է իմանաս այդ խնդրի մասին։ Նաև ասում են,որ դրա պատճառով աշխարհը «կվերջանա» 2050 թվականին բայց մարդիկ փորձում են ուղղել ամեն-ինչ։
Ածխային կրիզիս-ինձ թվում է անվանումը խոսում է և պատմում է խնդրի մասին։
Երկրագնդի վրա ճահիճների տարածք չի մնում։
Հալում են սարցաբեկորները- Գլոբալ տաքացման պատճառով։
Երկրներում և ռեգիոններում կլիման փոխվում է դեպի վատը։ Դրա պատճառով միգրացիաների քանակը շատանում է -Նույնպես գլոբալ տաքացման պատճառով։
Այս ֆիլմը նորից մի ապացույց է,որ մարդիկ անշնորհակալ են: Մենք պետք է խնայենք մեր մոլորակը և գնանք մեր շահերի դեմ։

вторник, 10 сентября 2019 г.

«Կղզի» Քննարկում


Կարճատև մուլտֆիլմում ցույց է տրվում թե ինչ են անում մարդիկ երկիր մոլորակի հետ,և թե ինչ կլինի եթե նույնպես շարունակվի։ Իհարկե ամեն-ինչ այս պահին վատ է, բայց մարդկության մեջ գտնվում են մարդիկ կամ մարդկանց խմբեր որոնք,որ փորձում են ինչ-որ բան փոխել։Մուլտֆիլմում կղզու վրա մարդը դա մեր մոլորակն է, իսկ այն մարդիկ որոնք նրան մոտենում են, նրա հետ գործեր են կապում և այլն դա մարդկությունն է։ Բայց վերջի-վերջո մարդկության մեծամասնությունը չի փորձում օգնել և ինչ-որ բան փոխել դեպի լավը,ոնց-որ մուլտֆիլմում այդպեսել իրական կյանքում ամեն ինչ վատանում է։Մարդիկ պետք է հասկանան,որ նրանք պետք է խնայեն բնությունը և կարողանան գնալ իրենց շահերի դեմ։