вторник, 12 ноября 2019 г.

Խրախուսանք և պատիժ



Մարդկության մեջ խրախուսանքը շատ կարևոր բան է, քանզի խրախուսելով դու մյուս մարդուն կարող ես տալ նոր հույս,որի պատճառով նա կարող է շարունակել անել իր սիրելի գործը և չհանձնվել։Խրախուսանքի հակառակ կողմը կարող է մարդկանց և առաջ տանել և հետ։Կախված է մարդու տիպից,այն մարդուն որին հետ կմղի դա այն տիպն է որը չգիտի հենց ինչին է նա ուզում հասնել։ Իսկ նրան ում առաջ կմղի դա այն տիպն է ով-որ միշտ պատրաստ է կրիտիկայի և կփորձի մյուս անգամ ավելի լավ արդյունք ցույց տալ շարունակելով անել ինչ անում է։Պատիժը կարող է լինել ֆիզիկապես և մենթալ։Ծեծկրտուկը այդքանել լավ քայլ չի բայց դա նույնպես մի տարբերակ է մարդուն պատժելու։Խոսելով և փաստերով եթե պատժող մարդը հզոր մտածելակերպ ունենա նա կարող է մի քանի խոսքով ուղակի այնպես հզորագույն հարվածի պատժվողի մենթալ սիստեմին,որ նա հասկանա և երկրորդ անգամ նույն բանը չկրկնի,բոլորի կողմից սկսի առհամարվել և այլն։

среда, 6 ноября 2019 г.

Հայաստանի կոտրվող ողնաշարը

Մարդիկ համարյա միշտ են վատ վերաբերվում բնությանը։Լինում է դա ըմբռնելով կամ միամիտ և դրա պատճառով հիմա մենք շատ վատ դրության մեջ ենք։Հայաստանի պոչամբարները... Հայաստանում կան 23 պոչամբարներ, դրանցից 15 չեն գործում։ Պոչամբարները լճերի նման բայց թունավոր «կառույցներ» են։
Սկզբից ավելի լավ հասկանանք, թե ինչ է պոչամբար․ Մի տեղ որտեղ հավաքվում և պահվում են բոլոր թունավոր նյութերը որոնք հոսում են լճերից և այլն։ Պոչամբարների մեծամասնությունը գտնվում են հանքաջրերի մոտ, որպեսզի գործը ավելի հեշտ լինի։ Պոչամբարների մեծամասնությունը գտնվում են Լոռու մարզում։ Պոչամբարների վատ վիճակը կարող է վերջապես կոտրի Հայաստանի ողնաշարը և մեր երկիրը հայտնվի շատ-շատ վատ և կրիզիսային վիճակում։

вторник, 5 ноября 2019 г.

Մխիթար Գոշ


Մխիթար Գոշ, ծնվել է Գանձա գյուղում, որը այս պահին կոչվում է Գյանջա։Մեծամասնորեն իր կյանքը անցկացրել է Ռումինիայում Նա եղել է օրենսդիր,գիտնական,առակագիր և այլն։ Գրել է "Դատաստանագիրքը" Դատաստանագիրքը մի օրենսգրքի տիպի բան է,որով օգտվել են դատարանները դատի ժամանակ,այն կազմված է 3 մասերից։Նաև ինչպես ասացի նա եղել է առակագիր, մեծամասնորեն գրել է հասարակական և կենցաղային խնդիրների մասին։

Մեքսիկացին


1.    Երևում է մեքսիկացու ինքնավստահությունը։
Նա իհարկե վստահություն ուներ, բայց նրա վստահությունը պահպանել օգնում է նրան իր ընտանիքը։
2.   Երևում է, որ հորեղբայրը զիջող ու մարդասեր։
Սկզբից նա փորձում է խաղալ չարագործի դեր,բայց վերջում ցույց է տրվում, որ նա ունի բարի սիրտ։
3.   Երևում է, որ տղան՝ պատմողը հաստատ գիտի՝ հորեղբայրը վերցնելու է մեքսիկացիներին աշխատանքի։
Մեքսիկացու հետ համեմատ պատմողի ինքնավստահությունը շատ ավելի բխող էր, նա սկզբից էլ գիտեր, որ իր եղբայրը մեքսիկացուն վերցնելու է աշխատանքի։
4.   Մեքսիկացին արժանապատիվ մարդ էր։
Իհարկե, նա ընտանիք ուներ և գիտեր, որ նա է իր ընտանիքի պահապանը։
5.    Մեքսիկացին լայնասիրտ մարդ էր։
Այն փաստը, որ նա շներին համարում էր ընտանիքի մի մասնիկ ապացուցում է որ նա լայնասիրտ մարդ էր։

четверг, 31 октября 2019 г.

Հետաքրքրասեր Բեննին

Պատմվածքը մի հավատացյալ Մոր մասին էր և նրա անբացատրված փաստերի Աստծո մասին։Մայրը ուներ մի տղա, որի անունը Բեննի էր, նա իր մորը հարցեր էր տալիս իրենց շրջակայի մասին, իրենց հարեվանների մասին և այլն։ Ամեն հարցի պատասխանը մոր կողմից լինում էր մի նախադասություն որի մեջ անպայման կար Աստված։Իհարկե Բեննին այստեղ ավելի խելացի է քանզի նա հետաքրքրասեր է և ուզում է ամեն-ինչ իմանալ փաստերով։Բայց ինչպես ասում են
Հետաքրքրասիրությունը մեզ բոլորիս կսպանի։

понедельник, 28 октября 2019 г.

Արտաշես և Արտավազդ

Ի մահուանն Արտաշիսի բազում կոտորածք լինէին ըստ օրինի հեթանոսաց. դժուարի, ասեն, Արտավազդ` ասելով ցհայրն.
Մինչ դու գնացեր,
Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,
Ես աւերակացս ում թագաւորեմ:

Աշխարհաբար դարձրու Արտավազդի խոսքը:
Երբ դու գնացիր
Ամբողջ երկիրը քեզ հետ տարար
Այս ավերակներում ում թագադրեմ



***
Վասն որոյ անիծեալ զնա Արտաշիսի` ասաց այսպէս.
Եթէ դու յորս հեծցիս
ՅԱզատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին
ՅԱզատն ի վեր ի Մասիս.
Անդ կայցես եւ զլոյս մի տեսցես:

Որի պատճառով անիծեց նրան Արտաշեսը և ասաց
Եթե, դու որսի հեծնես
Ազատ Մասիսով դեպի վեր
Թող քեզ բռնեն դևերը և տանեն
Ազատ Մասիսով դեպի վեր
Այնտեղ մնաս և լույսը չտեսնես։