Показаны сообщения с ярлыком Մայրենի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մայրենի. Показать все сообщения

понедельник, 7 февраля 2022 г.

Նայիրի - բառարանների ցանկ

 

Ուսումնասիրեցի Նայիրի վեբ էջի բառարանների վիթխարի ցանկը,որոշ ժանանակ թերթելուց հետո որոշեցի այցելեմ արական անձանունների բառարանը ,թեեվ իմ անվան իմաստը միանգամից կարելի է ընկալել, բայց դե միևնույն է հետաքրքիր էր, թե ի՞նչ էր գրված կոնկրետ հենց այդ բառարանում: Իմ հետաքրքրասիրության պատճառով ծիծաղս եկավ, դեմքիս ժպիտ ձևակերպվեց, բառարանում գրված էրոչ-ստրուկ
Դե իհարկե նաև ստուգեցի բարեկամների և ընկերների անուններ։
Հիշեցի որ ցանկը ուսումնասիրելուց նկատել էի Հայոց ազգանունների բառարան, կարծում եմ,որ ազգանուների մասին տեղեկությունը ավելի հետաքրքիր է և այդ պատճառով այդ պահին միանգամից սեղմեցի ազգանունների բառարանի հղումի վրա,որպեսզի իհարկե ստուգեմ իմ ազգանունը։
Ըստ երևույթին Կարապետյան ազգանունը առաջացել է կարապետ բառից։ Կարապետը թագավորից առաջ ընկնողն է, նա ով թագավորի ճանապարհն է հարթում՝ միևնույն ժամանակ մնալով առաջնորդը։

воскресенье, 24 октября 2021 г.

Խաչատուր Աբովյան - ռոմանտիկ վիպասան

 

Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ․ Քանաքեռում և տասը տարեկան լինելով ընդունվել  Էջմիածնի միաբանության դպրոցը։ Իր ստեղծագործություններից մեկից կարելի է հասկանալ, որ նա հայտնաբերել է, թե կյանքը ինչ էր հենց Էջմիածնում, բացի կյանքի մասին սովորելուց նա նաև բացահայտել է տարբեր բաներ աշխարհի մասին։ 1822թ․ մեկնել է Թիֆլիս որպեսզի այնտեղ շարունակի իր ուսումը և ավարտի այն։ 1826թ․ ավարտելուց հետո, երկու տարի պատերազմ է տեղի ունենում և այդ պահին նա լինում է Լոռու բնակիչ։ Լոռում այդ ժամանակահատվածում դասավանդում է Հաղպատի և Սանահինի հոգևոր դպրոցներում։  1828թ․ պատերազմի ավարտից հետո նա վերադառնում է Էջմիածին և մեկ տարի անց 1829թ․-ին նշանակվում է որպես կաթողիկոսի թարգմանիչ։Որոշ ժամանակ անց, նույն տարվա ընդացքում Էջմիածին է այցելում Դորպատի համալսարանի մի պրոֆեսոր իր արշավախումբի հետ։ Պրոֆեսորի անունը Ֆրիրդրիխ Պարոտտ է լինում։ Պարոտտը այցելել էր Արարատի գագաթը նվաճելու նպատակով։ Քանզի Աբովյանը այդ պահին լինում է նշանակված որպես թարգմանիչ, նա նույնպես միանում է պրոֆեսոր Ֆրիդրիխի արշավախմբին և լինում է առաջիններից մեկը ով որ ոտք է դնում Արարատի գագաթին։ Աբովյանը իր բնավորությամբ և գիտելիքներով գրավում է Պարոտտի ուշադրությունը, այդ պատճառով Պարոտտի միջնորդությամբ 1830թ․ Աբովյանը ընդունվում է Դորպատի համալսարան,որտեղ նա սովորում է մյուս 6 տարին։ Այնտեղ նա ուսումնասիրում է Ֆրանսիական և Գերմանական գրողների գործերը, աշխարհի պատմությունը, տարբեր գիտություններ,երաժշտություն և այլն։Միառժամանակ նաև իր օրագրում խոսում իր հայրենիքին ծառայելու մասին։ 6 տարի անց, 1836թ․ ավարտելուց հետո գիտելիքների մեծ պաշարով վերադառնում է իր հայրենիք։ 1837թ․ Աբովյանին նշանակում են Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ, 1843թ․ նույն պաշտոնը ստանում է Երևանի գավառական դպրոցում, որտեղ աշխատում է մինչև իր կյանքի վերջ։ 1848թ․ նա հրաժարվում է դպրոցի տեսչությունից, քանզի կաթողիկոսի առաջարկով նա պետք է մեկներ Թիֆլիս որպեսզի ընդուներ Ներսիսյան դպրոցի տեսչության արտոնությունը։
1848թ․ ապրիլի 2-ին Աբովյանը դուրս է ելնում իր բնակարանից և նրան այդ պահից հետո այլևս ոչ ոք չի տեսնում։

среда, 13 октября 2021 г.

Նահապետ Քուչակ


Նահապետ Քուչակը ծնվել է Խառակոնիս գյուղում, որը գտնվում է Վանում։ Մինչ օրս համարվում է հայ առաջին աշուղներից մեկը,հենց նա է եղել հայրենների հեղինակը։ Հայրենները երգեր են որոնք հիմանականում քառատող են։ Հետաքրքրորեն Նահապետ Քուչակի կողմից գրված հայրենների մեծամասնությունը կապված են սիրո որևէ ձև արտահայտման հետ,այդ փաստը հետաքրքիր է քանզի միջնադարում սիրո մասին երգելը դատապարտվել է Աստծո կողմից, այսինքն կրոնի և եկեղեցու։ Ներկայացվում են նաև որոշ խառը թեմաներ որոնց մեջ ընդգրկվում է սերը, օրինակ՝ սերն ու մահը որպես հակամարտություն։ Երգերում կնոջ արտաքինի նկարագրություն ավելի շատ է կարելի նկատել, նա այդ ամենը հաջողացնում է անել կիրառելով համեմատություններ ծառերի,աստղերի և այլ բաների հետ։

среда, 29 сентября 2021 г.

Գրիգոր Նարեկացի

Նարեկացին համարվել է հայ բանաստեղծ, փիլիսոփա և երաժիշտ, մանուկ ժամանակվանից կապ է ունեցել Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, հենց այդտեղից էլ գալիս է նրա Նարեկացի անունը, սովորել է վանքում հռչակված դպրոցում, զբաղվել է յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և երոնափիլիսոփայական գրականությունը։ Որոշ ժամանակ անց հենց ինքը Նարեկացին հետագայում դառնում է այդ դպրոցի սյուներից մեկը։ Նարեկացուց մնացել են բավականին շատ գործեր, ամենալավերը համարվում են իր տաղերը,որոնք արժանի են գովանքի  նրանց արտահայտչական ոճի և բովանդակության միջոցով գաղափար փոխանցելու համար։

Գրականության մեջ Նարեկացին առաջինն է որ օգտագործել է ալիտերացիան ոտանավորի երաժշտության համար։ Որպես երաժիշտ նա նոր շունչ է բերել միջնադարում գրված երաժշտությանը
Այն պոեմը որը որ Նարեկացուն հռչակել է գրականության պատմության մեջ կոչվում է «Մատեան ողբերգություն» կամ «Նարեկ», պոեմը համարվում է մարդկության ստեղծած գեղարվեստական մի մեծագույն արժեք որտեղ տողերում խոսվում է իր և աստծու կապի մասին։ Պոեմը ճանաչվել է Նարեկացու փոխաբերություններ, համեմատություններ և էպիտետների օգտագործելու ունակության պատճառով:

четверг, 16 сентября 2021 г.

Հայ պատմագրության

Հայ պատմագրությանը սկիզբ է տվել Ագաթանգեղոսը իր «Հայոց Պատմություն» կոչվաց երկով որը մինչ այսօր բավականին հայտնի է, այն ընդգրկում է հայոց պատմության 3րդ-ից 4րդ դարերի մասին տեղեկություն։Մեծամասնորեն երկը կենտրոնանում է Գրիգոր Լուսավորչի կյանքի վրա, իր հավատքի մասին տողեր, Խոր Վիրապում բանտարկումը և նրա տեսիլքը։Գրիգոր Լուսավորչին նվիրված էջերը կարելի է անվանել քրիստոնեության գովաբանական քարոզ,երկը իր մեջ նաև ներառում է «Պարսից պատերազմ» ավանդավեպը, Հռիփսիմյան կույսերի վկայաբանությունը որը հետո կապնվում է հեթանոս արքա Տրդատի հետ։ Ագաթանգեղոսը Տրդատին նկարագրում է օգտագործելով խոսքեր որոնք ապացուցում են նրա ֆիզիկապես ուժեղ մարմնակազմությունը, բայց այդ ամենը արվում է որպեսզի ապացուցվի այն փաստը,որ նույնիսկ ֆիզիկապես ուժեղը չի կարող դիմադրել հոգևոր ուժին։


Բուզանդը եղել է այն մարդը, ով շարունակեց Ագաթանգեղոսի սկսածը։ Փավստոս Բուզանդի շարադրանքները մեծամասնորեն եղել են ժողովրդական զրույցների հիմման վրա ընգրկելով «Պարսից պատերազմ»-ից մեծ մաս։
Փավստոս Բուզանդը սկսել է երկը Տրդատի մահից հետո, հացրել մինչև այն պահը երբ Հայաստանը բաժանվեց Բյուզանդիայի ու Պարսկատանի միջև։Իր երկում շատ տողեր են նվիրված արքաների, նախարարների և հոգևոր առաջնորդների զրույցներին։ Նա փառաբանել է քրիստոնեությունը և եղել հայոց տերերի միաբանության գաղափարի կողմնակից, նա քննադատել է Արշակունի թագավորների վարքը բայց պաշտպանել կենտրոնացված օրինական պետականության գաղափարը։ Ի դեպ, պետք է նշեմ, որ Բուզանդի գրելաոճը նկարագրվում էր որպես աշխույժ։

Եղիշեն գրել է իր գլխավոր երկը նվիրված Վարդանանց պատմությանը։ Սկզբից Եղիշեն նկարագրում է իրադարձությունները, թե ինչու է պատերազմ սկսվում և այլն։ Պատերազմի պատճառ է լինում պարսկական արքունիքի մի քաղաքականություն, որը ձգտում էր ստեղծել մի միաձույլ պետություն վերացնելով Հայաստանում իշխող քրիստոնեությունը և հաստատելով պարսկական կրոնը։ Հայ ժողովրդին իհարկե այդ գաղափարը դուր չի գալիս և Պարսկաստանի դեմ է դուրս գալիս ամբողջ Հայաստանը։ Գլուխ է անցնում սպարապետ Վարդան Մամիկոնյանը, պատերազմի վերջը Ավարայրի ճակատամարտն է լինում որտեղ վերջանում է Վարդան Մամիկոնյանի պատմությունը, բայց նրա նահատակվելը անարժեք չէ, պարսից արքունիքը ստիպված կատարում է զիջումներ։ Եղիշեն իր ոճը օգտագործելով ավելի շատ փորձել է ոգեշնչել ընթերցողներին, որպեսզի ընթերցողը հասկանա թե ինչպիսի քաջ և դյուցազուն նախնիներ է ունեցել հայ ժողովուրդը։

Ղազար Փարպեցին սովորել և հասունացել է հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հետ,ուսման համար ճամփորդել է դեպի Բյուզանդիա, վերադառնալուց հետո սկսել է զբաղվել կրթական գործով, որոշ ժամանակներ անց երբ Վահան Մամիկոնյանը կոչում ուներ, Փարպեցուն նշանակում է որպես Էջմիածնի վանահայր, նա բարեկարգում է վանքը, հիմնում գրադարան, ժամանակ անց որոշ հոգևորականներ զրպատում և հալածում են նրան,նա լքում է հայրենիքը և ուղղում նամակ Վահանին,որտեղ բացատրում դրությունը ապացուցում իր անմեղությունը և բերում փաստեր հակասող հոգևորականների կողմից ասված ստերին, Վահանը Ղազարին հետ է կանչում և պատվիրում է նրանից,որպեսզի Փարպեցին գրի «Հայոց Պատմությունը»
Այդ պահից սկսած Փարպեցին կենտրոնանում է այդ գործի վրա, իր մատյանը նեռարում է չափազանց շատ տեղեկություն, մոտ հարյուր տարվա պատմություն սկսած Հայաստանի մասնատումից։ Գովաբանում են նրա գրված պամության վերջին դրվագը՝ Վահանանց պատերազմը և իր ոճից եկող նկարագրությունների քանակը։ Փարպեցին նկարագրել է Վահանին ինչպես հայրենիքի անձնազոհ պաշտպան։


 

четверг, 2 апреля 2020 г.

Հնարագետ մարդու պատմությունը


Հնարագետ մարդու պատմությունը
Պատմվածքի գլխավոր հերոսը, հնարագետ մարդն էր, որին կարելի է համարել աստված, քանզի նա ամեն-ինչ հնարում և ստեղծում էր։ Նույնիսկ ասվում է, որ նա նրան է ստեղծել, բայց հնարավոր է,որ պատմվածքը այսպես ասած գրված է ինչ-որ մի ռամիկի կողմից։ Նաև այն փաստը որ հնարագետ մարդը աստված է, ապացուցում են այս տողերը։
Հնարագետ մարդու գոյության մասին իմացան ուրիշները: Նրա մոտ եկան ու խնդրեցին. «Մեզ էլ հնարիր»: 



Վանոն և Նիկոն. Էռլոմ Ախվլեդիանի


Այս պատմվածքը ապացուցում է այն փաստը, որ կարելի է մարդուն սարքել այնպիսին ինչպեսզին դու կարծում ես,որ նա կա։ Օրինակը հենց պատմվածքի մեջ է, երբ Նիկոն աննդատ Վանոյին կոչում է թռչուն, Վանոն հավատում է այդ փաստին և հայտնաբերում է իր մեջ նոր բան, որի մասին միայն նրա շրջապատը գիտեր։Հնարավոր է դա բացասական փաստ էր,բայց Նիկոն դրան հավատաց։ Հավատքնել այդ փաստին տվեց ավելի հզոր ուժ և Նիկոն իր թևերին ազատություն տվեց։

Memory of a journey, 1955 by Rene Magritte/Ռենե Մագրիտ


Նկարում պատկերված է Պիզայի աշտարակը, և նրա հենց աջ կողմի վրա կարող ենք տեսնել փետուր։
Հնարավորը է նկարը ձեռք է առնում ֆիզիկայի կանոնները, քանզի իրական կյանքում Պիզայի աշտարակը նույնպես գտնվում է այդ վիճակում, նկարիչը ավելացրել է փետուր,որը մի ձև ապացուցի Պիզայի աշտարակի ոչ-ստաբիլ լինելու պատճառը։


понедельник, 23 марта 2020 г.

Չարենց "Նավզիկե"



Նազվիկե բանաստեղծության ամեն տողը նվիրվում է մի «Նավզիկե» անվանմանբ մարդու։
Նավզիկնե ասելով Չարենցը նկարագրում է նրա կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին,որի մահը Չարենցը շատ ծանր է տարել և դրա արդյունքն է եղել այս բանաստեղծությունը։ Բանաստեղծության տողերում կարելի է նկատել որ Չարենցը միշտ անհուսահատ չհանձնվելով փնտրել է նրան,սպասելով որ նա մի օր հետ կգա։


«Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե՛զ,—
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնորք իմ, իմ Նավզիկե...

Ե՛վ հանճարեղ երգում, և՛ հանճարեղ գրքում,
Ե՛վ հանճարեղ ամեն կտավի մեջ,—
Ե՛վ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե՛։»


Բանաստեղծության մեջ նաև կարելի է նկատել Չարենցի բուն սեր առտահայտող տողերը, և թե ինչ էմոցիոնալ վիճակի մեջ է նա իր սիրո մահից հետո։


«Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ,—
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ ու կարոտի կսկիծ։»


Նազվիկե անվան թարգմանություն – "նավեր այրող"
Երազի մեջ Նավզիկեյին իր ընկերուհու տեսքով մոտենում է աստվածուհի Աֆինան, վիրավորելով նրան թե՛ սպասելով իր գալիք ամուսնությանը նա չի մտածում իր հարսանեկան հագուստի մասին, նա նրան շտապեցնում է,որ նա գնա ափ և լվանա հագուստը։ Առավոտյան Նավզիկեն տպավորված քնից պատրաստում է կառքը և սպասուհիների ուղեկցությամբ գնում է գետի բերան՝ դեպի ծովափ։

вторник, 18 февраля 2020 г.

Տերյանական բանաստեղծություն/շարադրանք


Գնա, հեռացիր, ազատվիր և կարող ես համարել քեզ անխնդիր,թող հույսերտ և հույզերտ

Երբ համարես,որ ամեն-ինչ քո սրտում հանգիստ է, վերադարձիր։

Այրվում է ամեն-ինչ շրջապատում ուզում ես լքել բայց սերն է կանգնացնում

Տանջվիր, հուզվիր, ազատվիր և կարող ես համարել քեզ անխնդիր։

вторник, 10 декабря 2019 г.

North Korea/USA Negotiations Թարգմանություն

North Korea confirmed another test of its new rocket system, and it has been the third test since August.
North Korea fired two projectiles which flew more than 200 miles, and they landed in the sea between North Korea and Japan. According to state media, the new system is able to totally destroy a target.
At the beginning of October, the US and North Korea met in Sweden to negotiate North Korea´s nuclear program. However, the meeting was not successful. North Korea´s foreign ministry said that the US must prepare a better offer before the end of this year.
Difficult words: confirm  (to say that something is going to happen or happened), projectile (an object shot from a gun),state media the news that a government sends out to its people), negotiate (to discuss).
---------------------------------------------
Հյուսիսային Կորեան հաստատեց ևս մեկ փորձ կապված իրենց նոր հրթիռային համակարգի հետ,դա արդեն երրորդ փորձն է սկսաց օգոստոսից։
Հյուսիսային Կորեան կրակեց երկու նռնակ,որոնք անցան 200մղոն և ավել ճանապարհ։Նռնակները վայրէջք կատարեցին Հյուսիսային Կորեայի և Ճապոնիայի միջև։ Ըստ լրատվամիջոցների, նոր սիստեման կարող է միանգամից վերացնել նպատակային “թիրախը” ։
Հոկտեմբերի սկզբին,ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան հանդիպեցին Շվեդիայում, որպեսզի բանակցեն Հյուսիսային Կորեայի միջուկային ռումբի ծրագրի մասին։Սակայն հանդիպումը հաջող չեր։Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը ասաց, որ ԱՄՆ-ն պետք է կազմակերպի ավելի լավ առաջարկ մինջ այս տարվա վերջ։ 

четверг, 5 декабря 2019 г.

12.05.2019/Լրացրու բաց թողած տառերը


1.    Լրացրու տեքստում բաց թողած տառերը։
Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիչից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։
Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայակ         ան դաշույնը բռնած,՝ մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքիքն ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե 9նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտես։