Մարտի 1-5-Հասարակագիտական ստուգատես 2021
Ստուգատեսի առաջին շաբաթվա օրացույցց
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 12. «Հայոց ցեղասպանության
ճանաչման գործընթացի սկիզբը».
ա/ Մեծ եղեռնի հետևանքները
բ/ Տերությունների և միջազգային
հանրության վերաբերմունքը
գ/ «Ցեղասպանություն» հասկացությունը
դ/ Հայոց ցեղասպանության միջազգային
ճանաչման առաջին քայլերը /բանավոր, էջ 118-124, նաև այլ աղբյուրներ/.
Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության
հետևանքները:
Ցեղասպանությունը բերեց նրան, որ հայ ժողովուրդը արմատախիլ արվեց Արևմտյան Հայաստանի
պատմական համայնքներից, կորեց Հայաստանի հազարամյա կառուցված քաղաքակրթությունը:
Զոհեր- Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.
2. Ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել
«ցեղասպանության» իրավական ձևակերպումը: Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն
են համարվում ցեղասպանություն:
1951 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ է մտել ցեղասպանելու պատիժ կրելու օրենքը,օրենքների
սահմանման մեջ մեծ դեր է ունեցել Ռաֆայել Լեմկինը։
Ցեղասպանություն համարվող գործողություններն են
1. խմբի անդամների սպանությունը
2. նրանց մարմնական ծանր վնասվածք
պատճառելը կամ մտավոր խանգարման հասցնելը
3. խմբի համար այնպիսի կենսապայմանների
ստեղծումը, որի նպատակը նրանց լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է
4. խմբի ներսում ծննդաբերության
կանխման միջոցառումները
5. երեխաների բռնի հանձնումը
մարդկային մի խմբից մյուսին:
3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք
«Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:
1920-1922, Դաշնակցության կողմից
մշակված ծրագիր
Ծրագիրը նախատեսում էր սպանել յուրաքանչյուր թուրք քաղաքական և ռազմական գործչի, որը
ակտիվ էր և մասնակցում էր ունեցել Հայոց ցեղասպանության մեջ։ Ամենա հայտնի սպանություններից
է Թալեաթ Մեհմեդի սպանությունը, 1921թ․ Բեռլինում։
1921թ․ Դեկտեմբերի 6-ին Հռոմում սպանվեց Սայիդ Հալիմը։
1922թ․ ապրիլի 17-ին Բեռլինում սպանվեցին Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմինը
1922թ․ Հուլիսի 25-ին Թիֆլիսում սպանվեց Ջեմալին։
4. Ներկայացրե՛ք հայերի ցեղասպանությունը
ճանաչած և դատապարտած երկրներն ու միջազգային կառույցները /գրավոր-բլոգային աշխատանք/.
1965 թ.- Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը.
1975թ. ապրիլի 9- ԱՄՆ-Ներկայացուցիչների
պալատի համատեղ որոշումը՝ 148
1975թ. օգոստոսի 24- Կիպրոսի
Ներկայացուցիչների պալատի բանաձևը
1982թ. ապրիլի 29- Կիպրոս-Ներկայացուցիչների
պալատի որոշումը
1984թ. սեպտեմբերի 12- ԱՄՆ-Ներկայացուցիչների
պալատի համատեղ որոշումը՝ 247
1987թ. հունիսի 18- Եվրոխորհրդարանի
որոշումը
1993թ. մայիսի 5- Արգենտինա-Սենատի
որոշումը
1995թ. ապրիլի 14- Ռուսաստան-Դումայի
որոշումը
1996թ. ապրիլի 23- Կանադա-Համայնքների
պալատի որոշումը
1996թ. ապրիլի 25- Հունաստան-Խորհրդարանի
որոշումը
1996թ. հունիսի 11- ԱՄՆ-Ներկայացուցիչների
պալատի որոշումը՝ 3540
1997թ. ապրիլի 3- Լիբանան-Պատգամավորների
պալատի որոշումը
1998թ. մարտի 26- Բելգիա-Սենատի
որոշումը
1998թ. մայիսի 28- Ֆրանսիա-Ազգային
Ասամբլեայի օրինագիծը
2000թ. մարտի 29- Շվեդիա-Խորհրդարանի
զեկույցը
2000թ. մայիսի 11- Լիբանան-Խորհրդարանի
որոշումը
2000թ. նոյեմբերի 7- Ֆրանսիա-Սենատի
օրինագիծը
2000թ. նոյեմբերի 15- Եվրոխորհրդարանի
որոշումը
2000թ. նոյեմբերի 16- Իտալիա-Պատգամավորների
պալատի որոշումը
2001թ. հունվարի 29- Ֆրանսիա-օրենքի
ընդունումը
2001թ. սեպտեմբերի 26- Հովհաննես
Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
2001թ. սեպտեմբերի 27- Նորին
Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի Հռչակագիրը, ՀՀ Ս.
Էջմիածին
2002թ. փետրվարի 28- Եվրոխորհրդարանի
որոշումը
2002թ. հունիսի 13- Կանադա-Սենատի
որոշումը
2003թ. օգոստոսի 20- Արգենտինա-Սենատի
որոշումը
2003 թ. դեկտեմբերի 16- Շվեյցարիա
(Շվեյցարական կոնֆեդերացիա)-Ազգային խորհրդի որոշումը
2004թ. մարտի 18- Արգենտինա-օրինագծի
ընդունում
2004թ. մարտի 26- Ուրուգվայ-օրենքի
ընդունում
2004 թ. մարտի 31- Արգենտինայի
սենատը դեկլարացիայով /հռչակագիր/ հայտարարեց հայ համայնքի հետ 1915թ. ցեղասպանության
վերաբերյալ սոլիդարության մասին.
2004թ. ապրիլի 21- Կանադա-Համայնքների
պալատի որոշումը
2004 թ. նոյեմբերի 30- Սլովակիայի
խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
2004 թ. դեկտեմբերի 21- Նիդերլանդների
խորհրդարանի /ներկայացուցչական պալատ/ ճանաչեց ցեղասպանությունը.
2005 թ. ապրիլի 19- Լեհաստանի
խորհրդարան.
2005թ. ապրիլի 20- Արգենտինա-Սենատի
որոշումը
2005թ. հունիսի 15- Գերմանիա-Խորհրդարանի
որոշումը
2005թ. հուլիսի 14- Վենեսուելա-Ազգային
Ասամբլեայի որոշումը
2005թ. սեպտեմբերի 28- Եվրոխորհրդարանի
որոշումը
2005 թ. դեկտեմբերի 15- Ցեղասպանությունը
քննադատող ռեզոլյուցիա /բանաձև/ ընդունեց Լիտվան.
2006թ. ապրիլի 19- Արգենտինա-Սենատի
հատուկ հայտարարությունը
2007թ. հունվարի 15- Արգենտինա,
օրենքի ընդունում
2007 թ. հուլիսի 7- Ցեղասպանությունը
քննադատող որոշում ընդունեց Չիլիի սենատը.
2007թ. հոկտեմբերի 10- ԱՄՆ Ներկայացուցիչների
պալատի կոմիտեի որոշումը
2007թ. նոյեմբերի 19- ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի՝
Հարավամերիկյան ընդհանուր շուկայի /Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Վենեսուելա/ խորհրդարանական
լիագումար նիստի որոշումը
2010թ. մարտի 4- ԱՄՆ Ներկայացուցիչների
պալատի կոմիտեի որոշումը
2010 թ. մարտի 11- Շվեդիայի
խորհրդարանի բանաձևի ընդունումը
2014 թ. նոյեմբերի 27- Բոլիվիայի
խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը.
2015թ. ապրիլի 12- Հռոմի սրբազան
քահանայապետ Ն. Ս. Ֆրանցիսկոսի հայտարարությունը Վատիկանում պատարագի ժամանակ
2015թ. ապրիլի 14- Չիլի-Պատգամավորների
պալատի բանաձևը
2015թ. ապրիլի 14- Չեխիայի Հանրապետություն-Խորհրդարանի
պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձևը՝ Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցի կապակցությամբ
2015թ. ապրիլի 15- Եվրոպական
խորհրդարանի բանաձևը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
2015 թ. ապրիլի 22- Ավստրիայի
խորհրդարանը ճանաչեց ու քննադատեց ցեղասպանության փաստը.
2015թ. ապրիլի 23- Գերմանիայի
Դաշնային Հանրապետություն-Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը
2015թ. ապրիլի 24- Ռուսաստանի
Դաշնություն-Պետական դումայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
կապակցությամբ
2015 թ. մայիսի 6- Լյուքսեմբուրգի
խորհրդարանը ռեզոլյուցիա /բանաձև/ ընդունեց՝ ճանաչելով հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը.
2015 թ. մայիսի 29- Հայոց ցեղասպանությունը
ճանաչվեց Բրազիլիայի կողմից.
2015 թ. հուլիսի 24- Բելգիայի
Թագավորության Ներկայացուցիչների պալատի բանաձևը
2015 թ. հոկտեմբերի 29- Պարագվայի
սենատը պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը.
2016 թ. հունիսի 2- Գերմանիայի
Բունդեսթագը ռեզոլյուցիա /բանաձև/ ընդունեց, որով ճանաչեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը.
2016թ. օգոստոսի 1- Իսրայելի
Պետության Կնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողով
2016թ. հոկտեմբերի 14- Ֆրանսիայի
Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ամռանը Ազգային
ժողովում հաստատված օրինագծում
2017թ. հունվարի 26- Դանիայի
խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև
2017թ. ապրիլի 26- Չեխիայի խորհրդարանի
Պատգամավորների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ
հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև
2019թ. ապրիլի 10- Ֆրանսիայի
նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային
օր ճանաչելու մասին հրամանագիրը
2019թ. ապրիլի 10- Իտալիայի
Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը
ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2019թ. ապրիլի 26- Պորտուգալիայի
խորհրդարանը դիրքորոշում է արտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ` հիշատակելով
1.5 մլն անմեղ զոհերին
2019թ. հոկտեմբերի 30- ԱՄՆ Ներկայացուցիչների
պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձևի
ընդունումը
Աղբյուր
Комментариев нет:
Отправить комментарий