Ապրիլի 19-23
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Համաշխարհային պատմություն
https://lib.armedu.am/resource/1756
-«Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները» թեման.
ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, էջ
15-22, նաև այլ աղբյուրներ/.
Առաջադրանք․
1. Նշե՛ք Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները: Թվարկե՛ք
մասնակից երկրներին:
Բացի նրանից որ Եվրոպայում առաջանում էին նոր
պետություններ, զարգացաց երկրները բացասական վերաբերմունքով էին դիտում իրար առանց
այդ բացասականությունը ցուցադրելու, հողի նվաճման գաղափարները դեռ գոյություն ունեին։
Հակակրանքը տարածվում էր Գերմանական կայսրությունում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և Ավստրո Հունգարիայում։ Երբ որ տեղի
ունեցավ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև անհամաձայնություն Ֆրանսիայի հարցի հետ կապված,
1882թ․Մայիսի 20-ին Գերմանիայի նշանավոր պետական գործիչ և դիվանագետ Օտտո Ֆոն Բիսմարկը
ստեղծում է Եռյակ դաշինք, որը ներառում էր Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան։
Այդ պահից սկսած, վերևում թվարկված երկրները հասկացան որ ամենամեծ սպառնալիքը նրանց
համար դա Գերմանական կայսրությունն էր։ Երկրները սկսում են փնտրել դաշնակներ, վերջիվերջո
1904թ․ կազմվում է Անտանտը, որը նեռարում էր
Ռուսաստանը Անգլիան և Ֆրանսիան։
2. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ
էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։
Պատճառները մեծամասնորեն
կապնված էին ռեսուրսների հետ և հողի ընդլայնման ցանկությունները
իրականացնելու, գոյություն ունի երկու բնույթի պատերազմ։
-Արդարացի,
Արդարացի պատերազմ կարող է համարվել ազատագրական/ազգային
ազատագրական պատերազմը, այդ տիպի պատերազմները չեն խախտում ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի կանոնադրությունը։
Այսօր, Արցախի պատերազմները համարվում են արդարացի, բայց միևնույն պահին չեն թույլատրվում։
-Անարդարացի,
Այս տիպի պատերազմները կոչվում են «նվաճողական»,
այսինքն օգտագործվում է բռնություն որևէ բանի հասնելու համար լինի դա տարածքի նվաճում
թե մեկ ուրիշ նպատակ։
3․ Ձեր կարծիքով՝ որո”նք են պատերազմների գլխավոր պատճառները այսօր՝ 21-րդ դարում
/գրավոր-բլոգային աշխատանք/․
21-րդ դարում պատերազմի պատճառ կարող է լինել «վրեժխնդրությունը» , իհարկե բառը շատ
կոպիտ է հնչում բայց այն օգտագործելով ինկատի ունեմ դիվանագիտական ոլորտում։ Ռեսուրսների
պակասը, հայտնաբերումը մինչ այսօր կարելի է համարել պատերազմների հսկայական մեկնարկի պատճառ։ Ռեսուրսների հետ միանգամից
նշեմ շուկան, ինչ արած կապիտալիստական օրեր են։ Բավականին տխուր է հնչում, բայց այսօր,
21-րդ դարում հողը/տարածքը, առավել ևս մեր երկրում մեծ պատերազմի մեկնարկի պատճառ է
համարվում։
Комментариев нет:
Отправить комментарий