воскресенье, 24 октября 2021 г.

Խաչատուր Աբովյան - ռոմանտիկ վիպասան

 

Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ․ Քանաքեռում և տասը տարեկան լինելով ընդունվել  Էջմիածնի միաբանության դպրոցը։ Իր ստեղծագործություններից մեկից կարելի է հասկանալ, որ նա հայտնաբերել է, թե կյանքը ինչ էր հենց Էջմիածնում, բացի կյանքի մասին սովորելուց նա նաև բացահայտել է տարբեր բաներ աշխարհի մասին։ 1822թ․ մեկնել է Թիֆլիս որպեսզի այնտեղ շարունակի իր ուսումը և ավարտի այն։ 1826թ․ ավարտելուց հետո, երկու տարի պատերազմ է տեղի ունենում և այդ պահին նա լինում է Լոռու բնակիչ։ Լոռում այդ ժամանակահատվածում դասավանդում է Հաղպատի և Սանահինի հոգևոր դպրոցներում։  1828թ․ պատերազմի ավարտից հետո նա վերադառնում է Էջմիածին և մեկ տարի անց 1829թ․-ին նշանակվում է որպես կաթողիկոսի թարգմանիչ։Որոշ ժամանակ անց, նույն տարվա ընդացքում Էջմիածին է այցելում Դորպատի համալսարանի մի պրոֆեսոր իր արշավախումբի հետ։ Պրոֆեսորի անունը Ֆրիրդրիխ Պարոտտ է լինում։ Պարոտտը այցելել էր Արարատի գագաթը նվաճելու նպատակով։ Քանզի Աբովյանը այդ պահին լինում է նշանակված որպես թարգմանիչ, նա նույնպես միանում է պրոֆեսոր Ֆրիդրիխի արշավախմբին և լինում է առաջիններից մեկը ով որ ոտք է դնում Արարատի գագաթին։ Աբովյանը իր բնավորությամբ և գիտելիքներով գրավում է Պարոտտի ուշադրությունը, այդ պատճառով Պարոտտի միջնորդությամբ 1830թ․ Աբովյանը ընդունվում է Դորպատի համալսարան,որտեղ նա սովորում է մյուս 6 տարին։ Այնտեղ նա ուսումնասիրում է Ֆրանսիական և Գերմանական գրողների գործերը, աշխարհի պատմությունը, տարբեր գիտություններ,երաժշտություն և այլն։Միառժամանակ նաև իր օրագրում խոսում իր հայրենիքին ծառայելու մասին։ 6 տարի անց, 1836թ․ ավարտելուց հետո գիտելիքների մեծ պաշարով վերադառնում է իր հայրենիք։ 1837թ․ Աբովյանին նշանակում են Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ, 1843թ․ նույն պաշտոնը ստանում է Երևանի գավառական դպրոցում, որտեղ աշխատում է մինչև իր կյանքի վերջ։ 1848թ․ նա հրաժարվում է դպրոցի տեսչությունից, քանզի կաթողիկոսի առաջարկով նա պետք է մեկներ Թիֆլիս որպեսզի ընդուներ Ներսիսյան դպրոցի տեսչության արտոնությունը։
1848թ․ ապրիլի 2-ին Աբովյանը դուրս է ելնում իր բնակարանից և նրան այդ պահից հետո այլևս ոչ ոք չի տեսնում։

Комментариев нет:

Отправить комментарий