четверг, 16 сентября 2021 г.

Հայ պատմագրության

Հայ պատմագրությանը սկիզբ է տվել Ագաթանգեղոսը իր «Հայոց Պատմություն» կոչվաց երկով որը մինչ այսօր բավականին հայտնի է, այն ընդգրկում է հայոց պատմության 3րդ-ից 4րդ դարերի մասին տեղեկություն։Մեծամասնորեն երկը կենտրոնանում է Գրիգոր Լուսավորչի կյանքի վրա, իր հավատքի մասին տողեր, Խոր Վիրապում բանտարկումը և նրա տեսիլքը։Գրիգոր Լուսավորչին նվիրված էջերը կարելի է անվանել քրիստոնեության գովաբանական քարոզ,երկը իր մեջ նաև ներառում է «Պարսից պատերազմ» ավանդավեպը, Հռիփսիմյան կույսերի վկայաբանությունը որը հետո կապնվում է հեթանոս արքա Տրդատի հետ։ Ագաթանգեղոսը Տրդատին նկարագրում է օգտագործելով խոսքեր որոնք ապացուցում են նրա ֆիզիկապես ուժեղ մարմնակազմությունը, բայց այդ ամենը արվում է որպեսզի ապացուցվի այն փաստը,որ նույնիսկ ֆիզիկապես ուժեղը չի կարող դիմադրել հոգևոր ուժին։


Բուզանդը եղել է այն մարդը, ով շարունակեց Ագաթանգեղոսի սկսածը։ Փավստոս Բուզանդի շարադրանքները մեծամասնորեն եղել են ժողովրդական զրույցների հիմման վրա ընգրկելով «Պարսից պատերազմ»-ից մեծ մաս։
Փավստոս Բուզանդը սկսել է երկը Տրդատի մահից հետո, հացրել մինչև այն պահը երբ Հայաստանը բաժանվեց Բյուզանդիայի ու Պարսկատանի միջև։Իր երկում շատ տողեր են նվիրված արքաների, նախարարների և հոգևոր առաջնորդների զրույցներին։ Նա փառաբանել է քրիստոնեությունը և եղել հայոց տերերի միաբանության գաղափարի կողմնակից, նա քննադատել է Արշակունի թագավորների վարքը բայց պաշտպանել կենտրոնացված օրինական պետականության գաղափարը։ Ի դեպ, պետք է նշեմ, որ Բուզանդի գրելաոճը նկարագրվում էր որպես աշխույժ։

Եղիշեն գրել է իր գլխավոր երկը նվիրված Վարդանանց պատմությանը։ Սկզբից Եղիշեն նկարագրում է իրադարձությունները, թե ինչու է պատերազմ սկսվում և այլն։ Պատերազմի պատճառ է լինում պարսկական արքունիքի մի քաղաքականություն, որը ձգտում էր ստեղծել մի միաձույլ պետություն վերացնելով Հայաստանում իշխող քրիստոնեությունը և հաստատելով պարսկական կրոնը։ Հայ ժողովրդին իհարկե այդ գաղափարը դուր չի գալիս և Պարսկաստանի դեմ է դուրս գալիս ամբողջ Հայաստանը։ Գլուխ է անցնում սպարապետ Վարդան Մամիկոնյանը, պատերազմի վերջը Ավարայրի ճակատամարտն է լինում որտեղ վերջանում է Վարդան Մամիկոնյանի պատմությունը, բայց նրա նահատակվելը անարժեք չէ, պարսից արքունիքը ստիպված կատարում է զիջումներ։ Եղիշեն իր ոճը օգտագործելով ավելի շատ փորձել է ոգեշնչել ընթերցողներին, որպեսզի ընթերցողը հասկանա թե ինչպիսի քաջ և դյուցազուն նախնիներ է ունեցել հայ ժողովուրդը։

Ղազար Փարպեցին սովորել և հասունացել է հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հետ,ուսման համար ճամփորդել է դեպի Բյուզանդիա, վերադառնալուց հետո սկսել է զբաղվել կրթական գործով, որոշ ժամանակներ անց երբ Վահան Մամիկոնյանը կոչում ուներ, Փարպեցուն նշանակում է որպես Էջմիածնի վանահայր, նա բարեկարգում է վանքը, հիմնում գրադարան, ժամանակ անց որոշ հոգևորականներ զրպատում և հալածում են նրան,նա լքում է հայրենիքը և ուղղում նամակ Վահանին,որտեղ բացատրում դրությունը ապացուցում իր անմեղությունը և բերում փաստեր հակասող հոգևորականների կողմից ասված ստերին, Վահանը Ղազարին հետ է կանչում և պատվիրում է նրանից,որպեսզի Փարպեցին գրի «Հայոց Պատմությունը»
Այդ պահից սկսած Փարպեցին կենտրոնանում է այդ գործի վրա, իր մատյանը նեռարում է չափազանց շատ տեղեկություն, մոտ հարյուր տարվա պատմություն սկսած Հայաստանի մասնատումից։ Գովաբանում են նրա գրված պամության վերջին դրվագը՝ Վահանանց պատերազմը և իր ոճից եկող նկարագրությունների քանակը։ Փարպեցին նկարագրել է Վահանին ինչպես հայրենիքի անձնազոհ պաշտպան։


 

Комментариев нет:

Отправить комментарий