среда, 13 октября 2021 г.

Նահապետ Քուչակ


Նահապետ Քուչակը ծնվել է Խառակոնիս գյուղում, որը գտնվում է Վանում։ Մինչ օրս համարվում է հայ առաջին աշուղներից մեկը,հենց նա է եղել հայրենների հեղինակը։ Հայրենները երգեր են որոնք հիմանականում քառատող են։ Հետաքրքրորեն Նահապետ Քուչակի կողմից գրված հայրենների մեծամասնությունը կապված են սիրո որևէ ձև արտահայտման հետ,այդ փաստը հետաքրքիր է քանզի միջնադարում սիրո մասին երգելը դատապարտվել է Աստծո կողմից, այսինքն կրոնի և եկեղեցու։ Ներկայացվում են նաև որոշ խառը թեմաներ որոնց մեջ ընդգրկվում է սերը, օրինակ՝ սերն ու մահը որպես հակամարտություն։ Երգերում կնոջ արտաքինի նկարագրություն ավելի շատ է կարելի նկատել, նա այդ ամենը հաջողացնում է անել կիրառելով համեմատություններ ծառերի,աստղերի և այլ բաների հետ։

Комментариев нет:

Отправить комментарий