среда, 29 сентября 2021 г.

Գրիգոր Նարեկացի

Նարեկացին համարվել է հայ բանաստեղծ, փիլիսոփա և երաժիշտ, մանուկ ժամանակվանից կապ է ունեցել Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, հենց այդտեղից էլ գալիս է նրա Նարեկացի անունը, սովորել է վանքում հռչակված դպրոցում, զբաղվել է յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և երոնափիլիսոփայական գրականությունը։ Որոշ ժամանակ անց հենց ինքը Նարեկացին հետագայում դառնում է այդ դպրոցի սյուներից մեկը։ Նարեկացուց մնացել են բավականին շատ գործեր, ամենալավերը համարվում են իր տաղերը,որոնք արժանի են գովանքի  նրանց արտահայտչական ոճի և բովանդակության միջոցով գաղափար փոխանցելու համար։

Գրականության մեջ Նարեկացին առաջինն է որ օգտագործել է ալիտերացիան ոտանավորի երաժշտության համար։ Որպես երաժիշտ նա նոր շունչ է բերել միջնադարում գրված երաժշտությանը
Այն պոեմը որը որ Նարեկացուն հռչակել է գրականության պատմության մեջ կոչվում է «Մատեան ողբերգություն» կամ «Նարեկ», պոեմը համարվում է մարդկության ստեղծած գեղարվեստական մի մեծագույն արժեք որտեղ տողերում խոսվում է իր և աստծու կապի մասին։ Պոեմը ճանաչվել է Նարեկացու փոխաբերություններ, համեմատություններ և էպիտետների օգտագործելու ունակության պատճառով:

Комментариев нет:

Отправить комментарий