понедельник, 7 февраля 2022 г.

Նայիրի - բառարանների ցանկ

 

Ուսումնասիրեցի Նայիրի վեբ էջի բառարանների վիթխարի ցանկը,որոշ ժանանակ թերթելուց հետո որոշեցի այցելեմ արական անձանունների բառարանը ,թեեվ իմ անվան իմաստը միանգամից կարելի է ընկալել, բայց դե միևնույն է հետաքրքիր էր, թե ի՞նչ էր գրված կոնկրետ հենց այդ բառարանում: Իմ հետաքրքրասիրության պատճառով ծիծաղս եկավ, դեմքիս ժպիտ ձևակերպվեց, բառարանում գրված էրոչ-ստրուկ
Դե իհարկե նաև ստուգեցի բարեկամների և ընկերների անուններ։
Հիշեցի որ ցանկը ուսումնասիրելուց նկատել էի Հայոց ազգանունների բառարան, կարծում եմ,որ ազգանուների մասին տեղեկությունը ավելի հետաքրքիր է և այդ պատճառով այդ պահին միանգամից սեղմեցի ազգանունների բառարանի հղումի վրա,որպեսզի իհարկե ստուգեմ իմ ազգանունը։
Ըստ երևույթին Կարապետյան ազգանունը առաջացել է կարապետ բառից։ Կարապետը թագավորից առաջ ընկնողն է, նա ով թագավորի ճանապարհն է հարթում՝ միևնույն ժամանակ մնալով առաջնորդը։

Комментариев нет:

Отправить комментарий