понедельник, 23 марта 2020 г.

Չարենց "Նավզիկե"



Նազվիկե բանաստեղծության ամեն տողը նվիրվում է մի «Նավզիկե» անվանմանբ մարդու։
Նավզիկնե ասելով Չարենցը նկարագրում է նրա կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին,որի մահը Չարենցը շատ ծանր է տարել և դրա արդյունքն է եղել այս բանաստեղծությունը։ Բանաստեղծության տողերում կարելի է նկատել որ Չարենցը միշտ անհուսահատ չհանձնվելով փնտրել է նրան,սպասելով որ նա մի օր հետ կգա։


«Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե՛զ,—
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնորք իմ, իմ Նավզիկե...

Ե՛վ հանճարեղ երգում, և՛ հանճարեղ գրքում,
Ե՛վ հանճարեղ ամեն կտավի մեջ,—
Ե՛վ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե՛։»


Բանաստեղծության մեջ նաև կարելի է նկատել Չարենցի բուն սեր առտահայտող տողերը, և թե ինչ էմոցիոնալ վիճակի մեջ է նա իր սիրո մահից հետո։


«Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ,—
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ ու կարոտի կսկիծ։»


Նազվիկե անվան թարգմանություն – "նավեր այրող"
Երազի մեջ Նավզիկեյին իր ընկերուհու տեսքով մոտենում է աստվածուհի Աֆինան, վիրավորելով նրան թե՛ սպասելով իր գալիք ամուսնությանը նա չի մտածում իր հարսանեկան հագուստի մասին, նա նրան շտապեցնում է,որ նա գնա ափ և լվանա հագուստը։ Առավոտյան Նավզիկեն տպավորված քնից պատրաստում է կառքը և սպասուհիների ուղեկցությամբ գնում է գետի բերան՝ դեպի ծովափ։

Комментариев нет:

Отправить комментарий