среда, 3 февраля 2021 г.

Պատմություն/Փետրվարի 1-5/Սասունի 1894, Զեյթունի 1895-96 և Վանի 1896 թվականների հերոսամարտերի արդյունքները

 Սասունի (1894)


Լեռներով ցրվաց էին բոլոր կողմերից հարձակվող Թուրքերը: Սասունցիները դիմադրեցին 2 շաբաթ, մինչև ավարտվեց սննդամթերքի մատակարարումը, նրանց ուրիշ ելք չեր մնում բացի պատասխան տալուց: Քանի որ այդ ժամանակ Թուրքերի բանակը ավելի մեծ էր, նրանք կարողացան շրջապատեին Սասունցիներին, Սասունցիները պարտվեցին ճակատամարտում: Կանայք, ովքեր կռվում էին նույն հողի վրա տղամարդկանց հետ թշնամու ձեռքը չընկնելու համար նետվեցին անդունդը։

Զեյթունի (1895-96)

Տարածքը գրավելուց հետո, դեպի այդ կողմ շարժվեցին երկու թուրք բանակ,մարտերը վերսկսվում են և հայերը մեծ կորուստներ են տանում։ Ապստամբների քանակը սկսեց քչանալ բայց Կարապետ Բասիլոսյանը իր ներշնչող խոսքերով կարողացավ ապստամբներին հետ բերել մարտադաշտ։ Թշնամին կորցրեց մոտ 1000 մարտիկ և նահանջեց։ Զեյթունցիները նույնպես չունենալով սննդամթերք մեկա կարողացան դիմադրեին։
Կատարվածի մասին լուրեր են հասնում Եվրոպա, կնքվում է հաշտություն որոնց կետերն էին։
—զորքերը հետ քաշել Զեյթունից,

—ներում շնորհել հայերին, ապահովել նրանց կյանքն ու գույքը,

—Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, իսկ տեղական պաշտոնակաները լինելու էին հայեր։


Վանի 1896
Թշնամիները իրենց հույսերը դրել էին նրանց թվերի/հրազենի վրա։ Սակայն հասկանալով որ կորուստների քանակը նրանց մոտ ավելի շատ է, թշնամին նահանջել է։
Հասկանալով որ հետ մղումը շատ հաջող անցավ, սկսվեց հակագրոհը որը ընդացքում ստացվեց գրավել երկու թնդանոթ որոնք պատկանում էին թշնամուն, ունենալով զենքի և զինամթերքի պակաս համաձայնվել է դադարեցնել դիմադրությունը։
Իշխանությունը թույլ է տվել մարդկանց մի մասին դուրս գալ Վանից և գնալ Պարսկատսան։
Հունիսի 8-ին մոտ 1500 մարդ դուրս է եկել Վանից և գնացել դեպի Պարսկաստան, սակայն ճանապարհին նրանց վրա հարձակվել են թուրքեր։
Երբ-որ մարտիկները հեռացել են քաղաքից, քաղաք ներխուժել են թուրքերը (քաղաքի հայկական թաղամասը), կոտորել են խաղաղ բնակչությունը, մեկ շաբաթում զոհվել է շուրջ 500 հայ և 300 թուրք։ Գյուղերում ջարդարարները կոտորել են մոտ 20 հազար հայ։

Комментариев нет:

Отправить комментарий