среда, 3 февраля 2021 г.

Գրականություն/02․02․2020/Լոռեցի Սաքոն

 

02.02.2020
«Թումանյան» նախագծի աշխատանքների մեկնարկ։

1.Կարդա Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։

2.Գտիր :երախ-բերան(մարդու, կենդանու և այլն), անձավ-քարանձավ, քաջք-դև, շնալիր-շների համար ալյուր, համկալ-հովվի օգնական/ընկեր, փարախ-բաց գոմ: բառերի բացատրությունը։

3.Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։
“Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին”

“Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից։”

 

4.Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ սաքոն իր մենակությունից դժգոհ է։

“Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։”

Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։”

5.Գտիր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրու դրանցում եղած նկարագրությունները։

“ Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բռնում են թևից,

Զարկում են, զարկու՜մ օձի մըտրակով․․․
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.”

Ամենա սկզբից նրանք նկարագրվում են որպես չարիք, բայց երբ Սաքոն ավելի շատ է կորցնում իր գլուխը
, նկարագրությունը ավելի մանրամասն է դառնում։

6.Հիշիր ուրիշ առասպելներ, որտեղ կնոջ կերպարով ոգիները մոլորեցնում են մրդկանց ու կործանում։

7.Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը.

ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.
բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.
գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր։
Հիմնավորիր պատասխանդ։
Սաքոն սովոր չեր մենակ լինելուն, նրան լքում է իր միակ ընկերը և գնում ընտանիքի մոտ առաջացնելով Սաքոյի մոտ խանդոտության զգացմունք։ Քանզի Սաքոն մեծամասնորեն իր կյանքի ընդացքում աշխատել է ֆիզիկապես և չի մտածել թե՝ ինչ է հնարավոր կատարվի ապագայում, նա պատրաստ չի եղել միայնակ կյանքին։ Հենց այդ պատճառով էլ չարիքները հեշտությամբ խոցեցին նրա մտքերը։

8.Շարադրանք գրիր չարքերի և մեր՝ դրանց նկատմամբ պաշտպանված կամ անպաշտպան լինելու մասին։ Եզրակացություն արա՝ ի՞նչ են իրենցից ներկայացնում «չարքերը», ինչպե՞ս կարելի է դրանց վատ ազդեցությունից խուսափել։

Ոչ-ոք պաշտպանված չէ ինչ-որ բանից ամբողջովին մինչև նա այդ “ինչ-որ” բանը չի զգում հենց իր սեփական մաշկի վրա։
Իհարկե մարդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, դրա համար եթե նույնիսկ նա փոռձ չունի այս կամ այն ոլորտում, կապված հոգեկան կամ ֆիզիկական առողջության հետ նա պետք է կարողանա գոնե փոքր պատկերացում ունենա բոլոր հնարավոր տարբերակների մասին, թե որ կողմ կգնա նրա կյանքը։ Պատկերացումը մեզ տալիս է իրակեզում որից հետո մենք ինչքան էլ թույլ բայց ինչ-որ մի մակարդակի պատրաստ ենք լինում եկող պատահարին։
Նույն պահին վերեվը նշած “պատկերացումը” կարող է բերել լուրջ խնդիրների, եթե շատ մտածել ինչ-որ մի բանի մասին հնարավոր է հենց դա դառնա մարդու խոցելի մասը։
Որպես օրինակ նշված “չարիքը” կարող ենք վերանվանել դեպի “հիվանդություն”։ Մարդկային մարմինը հիվանդությունից սովորում է պաշտպանվել նրանից հետո երբ հանդիպում և ծանոթանում է հիվանդության հետ։ Իհարկե եթե մենք չարիքին դիտում ենք որպես ինչ-որ սխալ, որի պատճառով հնարավոր է ինչ-որ բան կործանել կյանքում, այդ սխալը հնարավոր է խուսափել սովորելով ուրիշների սխալներից։

Комментариев нет:

Отправить комментарий