Կարդում ենք «Տաղարան» շարքը։
Ծանոթացիր Սայաթ-Նովայի այս բանաստեղծությանը
, նաև «Դուն էն գլխեն իմաստուն իս» և «Աշխարհս մե փանջարա է» բանաստեղծությունները։
Տեղեկություններ գտիր Սայաթ-Նովայի
մասին։
Նրա իրական անունը Հարություն (Արութին) Սայադյան
է, եղել է ուշ միջնադարի հայ բանաստեղծ, կարելի է ասել աշուղ։ Նրա կյանքի
մասին շատ բան մանրամասնորեն հայտնի չէ, այսինքն տեղեկատվությունը որը այս պահին առկա
է, պետք չէ համարել հարյուր տոկոս ճշմարիտ։
Հետաքրքիրն այն է,որ հենց նրա բանաստեղծությունները ամենա մեծ աղբյուրներն են իր կյանքի
մասին տեղեկատվություն գտնելու համար։ Դեռ կան նրա Թուրքերեն ստեղծագործությունները,
որոնց մեծ մասը մինչ օրս չեն տպագրվում և պահվում են Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանում
Համեմատի՛ր Սայաթ-Նովայի բանաստեղծությունները
Չարենցի «Տաղարանի» «Երազ տեսա…», «Աշուղ Սայաթ-Նովի նման», «Կուզեմ հիմի փչե զուռնեն»,
«Երբ էս հին աշխարհը մտա…», «Էլի գարուն կգա»։ Գտիր այս բանաստեղծություններում բանաստեղծական
քեզ ծնոթ տաղաչափությունը (սոնետ, տրիոլետ, գազել, քառյակ և այլն)։
Չարենցի բանաստեղծություննը որոնք
որ տրված են համեմատության համար,կարծես թե աշուղի կողմից գրված ստեղծագործություններ
են, այլ ոչ թե պարզապես բանաստեղծություններ, նրանց մեջ ինչ-որ կերպ կա դրական մակարդակի
զգացողություն և թարմացնող տողեր, հավանաբար է,որ Չարենցը ցանկանում էր Սայաթ-Նովայի
ոճով բանաստեղծություններ գրել, ուստի հենց դրանով էլ կարելի է զգալ աշուղական արվեստի
կաթիլը։
Комментариев нет:
Отправить комментарий