понедельник, 15 февраля 2021 г.

Գրականություն/Հայոց լեռներում և Հայրենիքիս հետ/12․02․2021

 

12.02.2021

Կարդում ենք Թումանյանի բանաստեղծությունները.

Կարդա «Հայոց լեռներում» բանաստեղծությունը։ Մեկնաբանիր բանաստեղծության յուրաքանչյուր քառատողն ու դրանց վերջին տողերը։

“Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։”


Բանաստեղծությունը սկսվում է նկարագրելով հեղինակին շրջապատող վիճակը,որը կարծում եմ միայն նրան չի վերաբերվում այլ նաև մարդկանց մի մեծ խմբին, հենց Հայերին։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։


Հին ժամանակներից մենք պահպանում ենք մեր մշակույթը,և միշտ պահում մեզ հետ ուր էլ չգնանք

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։


Այս մեկը խոսում է թշնամու մասին և մեր մշակույթը, ազգը կասեցնելու նրանց փորձերը։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։


Տողերում նկարագրվում է մի քանի դժվարություն որոնց հանդիպել է ազգը։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։


Վերջին հատվածը վերաբերվում է մարդկանց հույսին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ”, այս բառերում հույսը դեռ կարելի է զգալ բայց նույն պահին զգացվումը է հուսահատությունը։



 

 

Մեկնաբանիր հայոց լեռների սիմվոլիկան։ Որոշիր՝ ինչ տրամադրություն է ներկայացնում հեղինակն այստեղ։ Փորձիր տրամադրությունն արտահայտել եղանակային երևույթով։

Հեղինակը ամեն քառատողում ունի տողեր լեռների մասին,միայն այդտեղից կարելի է զգալ բանաստեղծության քամոտ տրամադրությունը, նույն պահին կարելի է զգալ տանջանք որը կիզիչ եղանակի հետ է կարելի համեմատել։

Կարդա «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը։ Յուրաքանչյուր տան բովանդակությունն ու վերջին տողը մեկնաբանիր։

Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,
                           Զարկվա՜ծ հայրենիք,
                           Զրկվա՜ծ հայրենիք։

Առաջին մի քանի տողում նկարագրվում է այն, որ նույնիսկ եթե հայրենիքի հետ չի լինում հեղինակը, նրա սիրտը զգում է կարոտ և այդ կարոտը ստիպում է նրան հիշել տխրությունը կապված Հայրենիքի հետ, Հայրենիքն նա նկարագրում է որպես զարկված։

 

Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,
Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձրին քեզ մշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ,
                           Ողբի՜ հայրենիք,
                           Որբի՜ հայրենիք։

Տողերը մեծամասնորեն թշնամու մասին է, և թե ինչին է բերել իր գոյությունը մեր հողերի վրա։

  

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքին
Ու պիտի դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
                           Հույսի՜ հայրենիք,
                           Լույսի՜ հայրենիք։

Հեղինակը փորձում է մի փոքր հույս տալ իրեն և իր ժողովրդին ՝ արտահայտելով նշված տողերը, ինքը մինչև վերջ հավատում է որ իր Հայրենիքը կդառնա այն երկիրը որը կարելի կլինի կոչել դրախտ։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
                         Իմ նո՜ր հայրենիք,
                          Հըզո՜ր հայրենիք
․․․

Վերջին տան մեջ հեղինակն արդեն համուզվաց է իր խոսքերում, և գիտի որ նա ճիշտ է, գիտի որ կգա ժամանակ և իր հայրենիքը հնարավոր կլնի կոչել դրախտ։

 

Մեկնաբանիր բանաստեղծության առաջին տողերը՝ «Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում….»
Կարծում եմ որ Թումանյանն այդ տողերը ավելացրել է քանզի առաջ ուշադրություն չի դարձրել իր հայրենիքի գեղեցկությանը, կամ հնարավոր է ժամանակավորապես լքել է հայրենիքը և կարոտը սկսել է քամել իր սիրտը։

Տպավորություններդ գրառիր այս երկու բանաստեղծությունների շուրջ։
Երկու բանաստեղծությունները բավականին նման են, երկուսն էլ նրա հայրենիքի մասին են, և երկուսն էլ ունեն այդ “պաղ” եղանակի զգացմունքը ընդերցելու ժամանակ: Չնայած մի տարբերություն տեսնում եմ, «Հայոց լեռներում» նա խոսում է ոչ միայն իր, այլ ամբողջ ազգի կողմից, միևնույն ժամանակ «Հայրենիքիս հետ» -ի զգացմունքները որոնք նկարագրված են, բոլորը գալիս է միայն իր կողմից։


Комментариев нет:

Отправить комментарий