четверг, 10 декабря 2020 г.

Քաղաքագիտություն/Դեկտեմբերի 7-11

 Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ դիտելով և լսելով Աշոտ Բլեյանի հետևյալ հեռուստաելույթները՝

–Մենք լուրջ չէինք մոտենում ոչ մեր անկախությանը, ոչ մեր հաղթանակին

Առաջադրանք.

-Դիտելուց հետո բլոգներում ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու տեսակետը, նաև ձևակերպե՛ք առաջացած հարցերը.

“Մենք լուրջ չէինք մոտենում ոչ մեր անկախությանը, ոչ մեր հաղթանակին” վիդեո դրվագ/հարցազրույցը դիտելուց հետո ինքս հասկացա որ մենք իսկապես չենք օգտվել մեր հաղթանակից 1990թ․
Կարծում եմ պատճառը դրա մեր դիվանագիտական վիճակն է,չօգտվելով մեր հաղթանակի առաջնահերթությունից չկարողացանք նորմալ օգտվել մեր անկախությունից։ Պարզ է որ դա դժվար գործ է քանզի ուրիշ երկրները նայելով Հայաստանի վիճակին և նույն պահին Ադրբեջանի, առանց երկրորդ միտք ունենալու կնտրեն Ադրբեջանին աջակցելը։ Կան ոլորտներ որոնցում երկու երկրները հավասար են, բայց տնտեսական ոլորտներում ցավոք հաղթում է Ադրբեջանը և որպես մրցանակ ստանում օտար երկրների աջակցություն։ Չնայած հարեւան երկրները այլ խնդիր են, բոլորը գիտեն, որ Հայաստանի հիմնական խնդիրը հարևան երկրների մի մասն է, երկրներ, որոնք կարող են դավաճանել միայն հիմնվելով ռեսուրսների վրա և անտեսելով բոլոր եղբայրական և պատմական իրադարձություններ որը երկու պետությունների մարդիկ միասին կիսել են։

Комментариев нет:

Отправить комментарий