Առաջադրանք.
Ներկայացրե՛ք
ռուս-թուրքակական Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել
դրանք /գրավոր-բլոգային աշխատանք/.
Բուխարեստի պայմանագիր
Ստորագրումը տեղի է ունեցել 1812թ․ մայիսի 28-ին Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում։
Պրոտ և Դնեստր գետերի միջև ընկնող Մոլդովական տարածքը, որ կազմում էր ավելի քան 45000 քառակուսի կմ․, անցնում էր Ռուսական կայսրությանը։
Պայմանագիրը կնքելու ժամանակ Ռուսաստանը պաշտպանում էր Դանուբի իր իրավունքները
Օսմանյան կայսրությունը պարտադրում էր տարածք և ինքնավարություն տալ Սերբիային։
Մոլդովան շահելու համար, Ռուսները Թուրքերին հանձնում են մեծ տարածք արևմտյան Վրաստանից։
Ադրիանապոլսի պայմանագիր
Ստորագրումը տեղի է ունեցել 1829թ․ սեպտեմբերի 2-ին, Բալկանյան թերակղզում գտնվող Ադրանապոլիս քաղաքում։
Ռուսաստանին էր անցնում Անդրկովկասի առափնյա շրջանները, որոնց մեջ է մտնում Փոթի նավահանգիստը (Որը նրանք հանձնել էին Թուրքերին Բուխարեստի պայմանագրում)։ Նրանց էր նաև անցնում Ախալցան և Ախալքալաքը (Որը նրանք նույնպես հանձնել էին առաջին պայամանագրի ժամանակ)։
Ռուսների գրաված գավառները, որոնք գտնվում էին Արևմտյան Հայաստանում վերադարձնում էին օսմանյան Թուրքիային։
Ռուսաստանին նաև անցնում են – Դանուբի գետբերանն, Սև ծովի կովկասյան ափերը, Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը։
Ռուսահպատակներին իրավունք է տրվում ազատ առևտուր անել Թուրքիայում
Ռուսական և օտարերկրյա նավերին թույլատրվեց անցնել Բոսֆորի և Դարդանելի տարածքներով։
Թուրքիան պետք էր 1,5 տարում վճարել 1,5մ․ հոլանդ ռազմատուգանք։
Հայտարարվում է փոխադարձ գաղթի իրավունք։
Комментариев нет:
Отправить комментарий