среда, 14 октября 2020 г.

Իսահակյան- «Համբերանքի չիբուխը»/ Գրականություն/13.10.2020

1. Իսահակյանի՝ մեզ հայտնի բանաստեղծությունները՝ «Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում», «Արագածին»։ Օրվա հետ համահունչ կարդալ «Ռազմակոչ» և «Մեծ հաղթանակի օրը»

2. Իսահակյանի արձակը. հիշենք կարդածաց պատմվածքները՝ «Մի հին չինական զրույց», «Երջանկության իմաստը», «Անհաղթ խալիֆան»։ Կարդում ենք «Համբերանքի չիբուխը»։

Գնահատիր «հաստատակամություն» հասկացությունը, որքանո՞վ է այն անհրաժեշտ, որքանով է այն բնորոշում մարդուն, ինչ հետևանքներ ու ինչ արդյունքներ կարող է ունենալ բնավորության այդ գիծը։

Հաստատակամություն ամենավատ հատկությունը չէ, որ մարդը կարող է ունենալ, բայց իհարկե, նույնպես լավագույնը չէ: Եթե մարդը կարող է տարբերել ճշմարտությունն ու սուտը, դա կարող է լավ լինել, բայց մյուս կողմից ՝ մարդը կարող է ամեն ինչ ավելի վատացնել ՝ ուղղակիորեն արտահայտելով իր կարծիքը ՝ որը սխալ է, բայց չփոխելով այն քանզի նա հաստատակամ է։ Հաստատակամությունը կարող է փչացնել շատ հարաբերություններ, բայց միևնույն ժամանակ դրանք կառուցել:

Փորձիր գտնել Օհան ամու բնավորության գծերը։

Հաստատակամ,
արդյունավետ, հաստատուն, խաղաղ (բայց միևնույն ժամանակ հաստատակամ լինելու պատճառով կարող է ագրեսիվ լինել), ազնիվ/արդար։

Մեկնաբանիր Օհան ամու համեմատությունը՝ «Մարդը նման է շաքարի….»

Մարդը ինչ-որ լավ գործ անելով մնում է ուրիշների սրտերում։ Սրտերից բացի նրանք նաև կարող են հիշատակվել պատմության գրքերում, նրանց արարքի պատճառով։ Նա նաև նշում է որ առանց լավ մարդկանց որոնք նման են շաքարի կյանքը դառն է, այսինքն ոչ բոլորին է վերաբերվում :Մարդը նման է շաքարի…” համեմատությունը։

Ի՞նչ ես կարծում, Օհանը ինչո՞ւ է աշխարհից հեռացել։ Ի՞նչ է դրանով շահել և ինչից է հրաժարվել։

Նա հեռացավ աշխարհում տիրող անարդարության պատճառով, բայց պետք է նշեմ, որ նա բաց թողեց և հրաժարվեց մարդկանց փոխելու հնարավորությունը։

Комментариев нет:

Отправить комментарий