Սեպտեմբերի 22-25
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի
առաջին կես): Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի /բանավոր, Հայոց պատմության դասագիրք,
11-րդ դասարան, էջ 7-10, նաև այլ աղբյուրներ/
Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝
դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը /գրավոր-բլոգային/.
ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 11-րդ դասարան
Եվրոպական ծրագիր
Ներառում էր 36 կետ։ Ծրագրի իրականացմանը մասնակցում էին մի շարք երկրներ, որոնցից
էին Ավստրիան,Տոսկանա և Պֆալցը, թվարկած երկրներին պետք էր աջակցեր Հռոմի պապը։
Արշավանքը իրականացվելու էր Լեհաստանի և Ռուսաստանի համաձայնությամբ, խնդիրը նրանում
էր որ զորքերը անցնելու էին նրանց տարածքով, ծրագիրը կազմելուց ենթադրվում էր որ երկու
երկրները կհամաձայնվեն նախագծին, քանզի երկուսնել վարում էին հակաթուրքական քաղաքականություն։
Բանակում պետք է կազմված լիներ 25 հազար զինվորից, պլանավորվում էր, որ երբ նրանք անցնեին
Ռուսաստանով և Լեհաստանով նրանց պետք է միանար 2 հազարանոց մի զորաջոկատ որը նրանց
Եռյակ դաշինքին տրամադրված ռազմանավերի օգնությամբ կուղեկցեր դեպի պարսկական սահման
և այնտեղ պետք է սկսվեր հիմնական ռազմական գործողությունները, բացի այդ թվերից նախատեսվում
էր հավաքագրել 100 հազարից ավել հայկական զորաբանակ ,որը ոգևորանք կբերեր զորքերին։
Նախատեսված էր Հայաստանը ազատագրել 20-25 օրում քանի որ պարսկական զորքը
չուներ անհրաժեշտ սպառազինություն և ուժ։
Մոսկովյան ծրագիր
Ներառում է 18 կետ, զորքը կազմված լինի 25 հազար մարդկանցից, որոնցից 15 հազարը հետևակ
իսկ 10 հազարը հեծելազոր։Բանակը բաժանվելու էր 2 մասի, առաջին մասը տեղաշարժվում էր
Արևելյան Հայաստանով իսկ երկրորդը Կասպից Ծովի հատվածով։ Ռուսական զորքը պետք է շարժվեր
4 տարբեր ուղղություններով , Ռուսական բանակին էր միանալու 100 հազարանոց հայկական
ուժերը։ Նրանց հիմնական ուղղությունն էր Երևանը, որը պլանավորած էր հռչակել ինչպես
պատականություն կենտրոն։ Պլանավորված էր Արևելյան Հայաստանը ազատագրել 20 օրում։
Կարծիք/որ ծրագիրն է ավելի իրատեսական
Իմ կարծիքով, Մոսկովյան ծրագիրը ավելի արդյունավետ էր, քանզի փորձել ծրագիրը կատարելու
համար մեր բանակները ստիպված կլինեին անցնել աշխարհագրորեն ավելի կարճ «ուղիներ», ինչպես
նաև ինչը որ նշված էր եվրոպական ծրագրում ՝ ենթադրելու մասին որ, Լեհաստանը և Մոսկվան
մեզ թույլ կտան անցնել նրանց հողերով, քանի որ երկուսն էլ վարում են հակաթուրքական
քաղաքականություն: Դե ամեն ինչ կարող էր ձախողվել, եթե մեր ենթադրությունները սխալ
լինեին, ուստի մի փոքր ռիսկային էր մեր ծրագիրը հիմնել պարզապես ենթադրությունների
վրա:
Ռուսաստանի ծրագրում թվերը կարող
էին ավելի փոքր լինել, բայց նպատակին հասնելու «ուղիներն» ավելի մեծ էին։
Комментариев нет:
Отправить комментарий