среда, 9 октября 2019 г.

Հայոց Լեզու/10.10.19

Առաջադրանք

·        Տրված պարբերությունները դասավորիր այնպես, որ տեքստը տրամաբանական լինի։
1.    Տիգրան Երկրորդի տերությունն ընդարձակվել էր առավելապես հարավից։ Արտաշատը, ինչպես նաև հինգ հարյուր հազար բնակիչ ունեցող Անտիոքը գտնվում էին նոր տերության հյուսիսային և հարավային մասերում և որպես մայրաքաղաք հարմար չէին։
2.   Այն շրջապատված է եղել քսանհինգ մետր բարձրություն ունեցող պաշտպանական հզոր պարիսպով, պալատը՝ լճերով ու զբոսայգիներով, ունեցել է միջնաբերդ և բազմաթիվ այլ կառույցներ։ Կարճ ժամանակում Տիգրանակերտը դառնում է Հայաստանի և Առաջավոր Ասիայի շքեղ, բազմամարդ ու հարուստ քաղաքներից մեկը։
3.   Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաքն էր Աղձնիք նահանգում։ Հայկական բանակի գլուխն անցած՝ Տիգրան Մեծը իրար հետևից հնազանդեցնում է հարևան մեծ ու փոքր թագավորությունները՝ Հայաստանի սահմանները հասցնելով Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Քուռ գետից մինչև Միջագետք։
4.   Մ.թ.ա. 70-ական թվականներին Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթ գետի հովտում, հիմնադրվում է նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Ըստ հույն պատմագիր Ապիանոսի՝ քաղաքը կառուցվում է Տիգրանի թագադրության վայրում։


1. Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաքն էր Աղձնիք նահանգում։ Հայկական բանակի գլուխն անցած՝ Տիգրան Մեծը իրար հետևից հնազանդեցնում է հարևան մեծ ու փոքր թագավորությունները՝ Հայաստանի սահմանները հասցնելով Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Քուռ գետից մինչև Միջագետք։
    2.Տիգրան Երկրորդի տերությունն ընդարձակվել էր առավելապես հարավից։ Արտաշատը, ինչպես նաև հինգ հարյուր հազար բնակիչ ունեցող Անտիոքը գտնվում էին նոր տերության հյուսիսային և հարավային մասերում և որպես մայրաքաղաք հարմար չէին։   
    3.  Մ.թ.ա. 70-ական թվականներին Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթ գետի հովտում, հիմնադրվում է նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Ըստ հույն պատմագիր Ապիանոսի՝ քաղաքը կառուցվում է Տիգրանի թագադրության վայրում։
     4.    Այն շրջապատված է եղել քսանհինգ մետր բարձրություն ունեցող պաշտպանական հզոր պարիսպով, պալատը՝ լճերով ու զբոսայգիներով, ունեցել է միջնաբերդ և բազմաթիվ այլ կառույցներ։ Կարճ ժամանակում Տիգրանակերտը դառնում է Հայաստանի և Առաջավոր Ասիայի շքեղ, բազմամարդ ու հարուստ քաղաքներից մեկը։
       (3,1,4,2)


Комментариев нет:

Отправить комментарий