Մտքերի շարադրանք
Ճապոնացիները ասում են, որ բոլոր մարդիկ ունեն երեք երես, որոնք կարելի է կոչել դիմակներ։ Առաջին դիմակը, մարդիկ ցույց են տալիս բոլորին՝օգտագործելով այն որպես հիմնական: Երկրորդը ցույց են տալիս մոտիկ ընկերներին, ընտանիքի անդամներին և այլոց։ Իսկ երրորդ դիմակը, ոչ-ոքի ցույց չեն տալիս։ Միմիայն մենք գիտենք մեր իրական դեմքը, մեր իրական բնավորությունը և մեր իրական պահելաձևը, այն թափանցիկ <<ես>>-ին, որը ուրիշների աչքերից զերծ ենք պահում։ Ինչո՞ւ մենք չենք կարողանում ցույց տալ մեր իրական դեմքը մեր մոտիկներին և նրանց ում վստահում ենք։ Խնդիրը միայն վստահելու մեջ չէ, մենք անգամ ինքներս մեզ չենք վստահում։ Խնդիրը նրանում է որ, անգամ մենք չգիտենք, թե մենք ինչպիսին ենք իրականում, թե ինչ մտքեր են թաքնվում մեր ուղեղում, թե ՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ։ Մեր ուղեղը փորձում է մեզ ամեն ձև պաշտպանել բոլորից, փորձում է շատ ինֆորմացիա չփոխանցել և դրա պատճառով մենք մնում ենք փակ և իրականությունից հեռու։ Մեր ով լինելը պարզում ենք միայն մահանալուց, երբ ամբողջությամբ անկեղծանում ենք ինքներս մեր առջև և ոչ մեկից թաքցնելու բան չենք ունենում:
Комментариев нет:
Отправить комментарий