пятница, 5 апреля 2019 г.

Մի՞թե վերջին պոետն եմ ես


ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոքթե նի՞նջը քեզ
Պատելպայծառ Նաիրի։
   
Վտարանդիերկրում աղոտ,
Լուսեղքեզ եմ երազում,
Եվ հնչում էորպես աղոթք
Արքայական քո լեզուն։
   
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում էև այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
   
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլացնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...
Գրականություն
Վահան Տերյանի «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությունը կարդա՛, գտիր՝
1.    Ի՞նչ անուն է Նաիրին, որտեղից է ծագում, ինչ է նշանակում
 Երկիր Հայկական լեռնաշխարհում
10-րդ դարերումՎանա լճի մերձակա տարածքները բնակեցնող հուրի-հայկական ցեղերի ասորերեն անվանումը
նշանակում է «գետեր»:

2.   Վտարանդի- Իր հայրենիքից հեռացած և օտար երկրում բնակություն հաստատած մարդ, տարագիր, պանդուխտ:, աղոտ-թույլ, հրահրուն- գրգռիչ բառերի բացատրությունը


3.   ածականներ, որ Տերյանի ստեղծածն են և միայն այստեղ են հանդիպում
Լուսեղբոցեցոլացնորքհրահրուն


4.   վախճան- Վերջ:, քուն- նինջ, անրջել-երազել, թագավորական- Արքայական բառերի հոմանիշները։


5.    Մեկնաբանիր բանաստեղծությունը։
Երբ նա նշում է մի թե վերջին պոետն եմ ես բառերը, նաև նշում է Նաիրին։ Ինձ թվում է ինկատի ունի Նաիրիի “Վերանալը” որ արդեն Նաիրի չկա
Հայաստան է, դրա համար նա ասում է «Մի՞թե վերջին պոետն եմ ես,Վերջին երգիչն իմ երկրի.» Նշելով «երկրի» բառը նա հաստատում է իմ կարծիքը։


Комментариев нет:

Отправить комментарий