03.12.2019
Կապ, իսկական և անիսկական կապեր, կապական բառեր։
Կապերը կապվող բառի հետ են հանդես գալիս, միասին պատասխանում են մի հարցի։
Սեղանի տակ թաքնված կատուն հանկար մլավեց։ (որտե՞ղ՝ սեղանի տակ)։
·
Իսկական կապեր՝ մասին, համար, առանց, բացի, դեպի …
·
Անիսկական կապեր՝ պես, չափ, տեղ, հետ, դեմ, մոտ, վրա
·
Կապական բառեր՝ ժամանակ, երեսից, պատճառով, ձեռքից, ետև, տակ, շուրջ …
1. Հետադրություններ՝ մասին, հետ, տակ, վրա, մեջ, պատճառով, երեսից և այլն
2. Նախադրություններ՝ չնայած, բացառությամբ, սկսած և այլն
3. Երկդրություններ՝ բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։
Հոլովառությունը՝
1. Մեծ մասը սեռական հոլովի գոյականի, բայց տրական հոլովի դերանվան հետ է գործածվում (ծառի հետ, Մարինեի պես, բայց՝ ինձ հետ, քեզ պես)
2. Կան, որ դերանունն էլ սեռական են պահանջում՝ քո երեսից, նրա ապտճառով և այլն
3. բացառակակն՝ բացի Սոնայից, գործիական՝ ընկերներվ հանդերձ, ուղղական՝ դեպի Սոնան և այլն։
Առաջադրանք. Տրված տեքստից դուրս գրիր կապերը, որոշիր՝ հետադրություն է, թե նախադրություն, ինչ հոլովի գոյականի կամ դերանվան հետ է կիրառվել։
Ցցեր կան, որոնց վրա գործնականում ամեն օր ոտքդ դնում ես։ Հոգեբանական գրականության մեջ այդ ցցերը «Աբիլինի պարադոքս» անունն են ստացել։ Աբիլինը քաղաք է Տեխասի նահանգում։ Դա ճանաչված անուն է մի իրական դեպքի շնորհիվ, որ պատահել է հոգեբան Ջերրի Հարվեյին։ Մի շոգ ամառային օր նա ու իր ընտանիքը ձանձրանալիս են լինում պատշգամբում։ Հանկարծ աներն առաջարկում է.
-Չգնա՞նք Աբիլին։
Աբիլինը հեռու է, բայց բոլոր ներկաները համաձայնում են։ Սրանք երկար էդ շոգին հասնում են Աբիլին ու հետ գալիս։ Մեքենան օդորակիչ չի ունենում, ու մարդիկ չորս ժամվա անդադար տանջանքի են ենթարկվում։ Ճամփորդությունից հետո մեկն ասում է.
-Իզուր գնացինք։
Միանգամից բոլորը հայտարարում են, որ չէին ուզում էդ ճամփորդությունը, բայց համաձայնել են, որովհետև կարծել են, թե մյուսներն ուզում են։
Հարվեյը գրում է. «Մենք՝ չորս բավականին բանական մարդիկ, բարի կամքով հենց նոր կտրեցինք 170 կմ վառարանի պես թեժ, տաղտկալի անապատով՝ փոշու խիտ ամպի մեջ կորած, որ Աբիլինի խորտկարաններից մեկում մի անհամ բան ուտենք, թեպետ իրականում ոչ ոք չի ուզել գնալ»։ Այսինքն՝ մարդիկ իրենց կամքով համաձայնել են, որ իրենց համար վատ լինի՝ դրա հետ կարծելով, թե մեկնումեկի համար դրանից լավ է լինելու։ Կարծում եք՝ պատահականությո՞ւն է։

Комментариев нет:
Отправить комментарий