среда, 2 марта 2016 г.

Ծախկաձոր իմ ընկերների հետ

Մեր ընկերների հետ երկու օրով գնացել էինք Ծաղկաձոր: Ճանապարհ ընկանք ժամը 10:30, հասանք՝ 12:30: Մեր ավտոբուսի մեջ կար հեռուստացույց: Տեղ հասանք և սկսեցին բաժանել սենյակների բանալիներ: Ամեն մի սենյակում կարող էր տեղավորվել ընդամենը 4 մարդ: Մեր սենյակում էին Հայկը, Արամը, Էդուարդը և ես: Սենյակում մնացինք 2 ժամ, իսկ հետո դուրս եկանք և քայլեցինք դեպի ճոպանուղի: Ես նստեցի ճոպանուղի Արամի հետ . նրան կյանքումս առաջին անգամ լուրջ տեսա: Հետո մենք գնացինք տուն, տուն գնալու ժամանակ աղջիկների հետ կազմակերպեցինք SNOW BALL WAR:Դա նշանակում է Ձնագնդիկային պատերազմ: Հետո  հասանք տուն և իրականացրինք CHARLIE CHARLIE PENCIL CHALLANGE, այսինքն՝  ՉԱՐԼԻ ՄԱՏՏԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ: Դա  հոգի կանչելու խաղ է: Խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր: Այնուհետև գնացինք ձնագնդիկ խաղալու,  հետո եկանք տուն և  ընկեր Վարդուհու հետ տարբեր խաղեր խաղացինք: Մեր քնելու ժամը վաղուց էր անցել, մի փոքր ուշ գնացինք սենյակներ՝ քնելու:  Ես ու Հայկը ուշ քնեցինք և շուտ արթնացանք: 
 Երկրորդ օրը  հավաքվեցինք և սկսեցինք նորից խաղալ: 4 ժամ խաղացինք և սկսեցինք պատրաստվել մարզական ստուգատեսին: Այնուհետև ուղևորվեցինք Կեչառիս, հետո մի փոքր սահեցինք: Արդեն վերադառնալու ժամանակն էր: Շատ լավ ճամփորդություն էր: 

Комментариев нет:

Отправить комментарий