понедельник, 4 января 2016 г.

Գրավիտի Ֆոլզ

Ես ուզում եմ պատմել մի մուլտֆիլմի մասին որը երեխաներին դարձնում է ինչպես Շերլոկ Հոլմսը: Այդ մուլտֆիլմի անունը Գրավիտի Ֆոլզ է: Այդ մուլտֆիլմի հերոսները քույր ու եղբայր Մեյբլն ու Դիպերն են, իրենց քեռի Ստենը, իրենց պապի Ֆոռդը  և նրանց ընկերները՝ Զուստ և Վենդին: Առաջին եթերաշրջանում նրանց թշնամին լինում է փոքր Գիդեոնը, երկրորդում՝ մի եռանկյունի մասոն, որի անունը լինում է Բիլլ Սայֆեռ: Այդ մասոնը իրական Եգիպտոսի պատմության մեջ կա, նա ամենինչ տեսնող աչքն է, լավ, անցնենք մուլտֆիլմին: Երկորդ եթերաշրջանի տասնյոթերորդ սերիայում Բիլլ Սայֆերը վերցնում է Մեյբլից մի գունդ, որի մեջ կա այնպիսի բան, որը մեր աշխարհը միացնում է Բիլլի աշխարհի հետ: Նա վերցնում է այդ գունդը, կոտրում և բացում պորտալը, որի մեջից իր ընկերները, այսինքն ութ գնդակը, ատամները, հեքտարգոնը, բանալիապահը և սոսկան, մտնում են մեր աշխարհ: Այդ ժամանակ միայն Դիպերենց պապի Ֆոռդը կկարողանա հաղթել Բիլլին, բայց Բիլլը շատ խորամանկ է, և նա ասում է Ֆոռդին մի հանելուկ: Ասում է ինչու է  պապիկը ձեռները բարձրացնում վերև, Ֆոռդը պատասխանում է վերև և բարձրացնում ձեռքերը, իսկ Բիլլը  արագ դարձնում է քար Ֆոռդին և ասում, որովհետև Բիլլին մեջքի քորիչ էր պետք: Մուլտֆիլմում նաև լինում են երեք գրքեր, որոնց մեջ Ֆոռդը գրում է իրենց քաղաքի անոմալիաների մասին, ինչպիսին են թզուկները, հոգիները, թռչող աչքերը և այլն:
Ամենակարևորը գրքում գրված է լինում՝ ինչպես հաղթել Բիլլին, բայց Բիլլը այդ գրքերը վառում է: Ես հիմա կբացատրեմ ինչով է այս մուլտֆիլմը շատ լավը, որովհետև ես ասացի, որ Բիլլը երեք գրքերն է այրել,  չէ,  բայց դուք պետք է ուշադիր լինեք, որովհետև մի սերիայում քեռի Ստենը երրորդ գիրքը  տպում է: Այդ մուլտֆիլմում նաև կան կրիպտագրամաներ և շիֆրներ:Օրինակ՝ կա Ցեզարի շիֆրը, կա շիֆր ատբաշը և այլ շիֆրեր: Դուք հիմա պատկերացրեցիք՝ ինչու են այս մուլտֆիլմը նաև նայում տասնութ տարեկան մարդիկ:    

Комментариев нет:

Отправить комментарий