вторник, 23 февраля 2021 г.

Գրականություն/Կարդում ենք Տերյան/23․02․2021

23.02.2021
Կարդում ենք Տերյան.

Կարդա նշված բանաստեղծությունները, մեկնաբանիր դրանցում եղած տրամադրությունը։
Համեմատիր այս բանաստեղծությունները որևէ երևույթի կամ առարկայի հետ։
Ներկայացրու այն գունապնակը, որ տեսնում ես սրանցում։

Հայտնություն
-Բանաստեղծության մեջ կան շատ տարբեր գույներ որոնցից գլխավորը կանաչն է
, ասոսիացիան գալիս է գարուն բառի հիշատակումից։ Իհարկե պետք է նշեմ որ
“Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—" տողերը, բանաստեղծության գույները կորցնում են։

Տեսա երազ մի վառ-Նույնպես ինչպես որ «Հայտնության» մեջ , գույները շատ պայծառ են․ Մեծամասնորեն ոսկեգույն(բանաստեղծության մեջ նկարագրվում են շատ ոսկե իրեր) բայց վերջին մի քանի տողը կարելի է նկարագրել որպես “դժբախտ ավարտ”

Թողի երկրին իմ հայրենի-Գույները որոնցով կնկարագրեի այս բանաստեղծությունը, կապույտն ու կանաչն են․ Երկու գլխավոր երկրագնդի գույները։ Բանաստեղծության մեջ նաև կա մի կաթիլ հայրենասիրություն և ազգայնականություն,կարելի է ասել հեղինակն ասում է
“ուր էլ գնամ միևնույն է իմ հայրենիքում ավելի լավ է”

Անծանոթ աղջկան-Բանաստեղծությունը կարդալուց պատկերացնում եմ մթության մեջ մի հանդիպում, որը տևում է մի քանի վարկյան, զարմանալի է բայց այս բանաստեղծության մեջ չկա ոչ-մի փոխաբերական իմաստ կապնված անծանոթության հետ։Այդ աղջկան նա տեսնում է ընդամենը մի քանի վարկյան բայց ինչ-որ բան նրան գերում է և նա որոշում է գրել բանաստեղծություն նվիրված իրադարձությանը։

Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված-Մոխրագույն գույները այս բանաստեղծության մեջ շատ են, բացի այն տողերից որտեղ նկարագրվում է կրակը և այլն․ Հեղինակը խոսում է իր հայրենիքի մասին, թե քանի անգամ է հայրենիքը խոցվել բայց միևնույն է պայքարը չի կորել և դեռ պատրաստ է ամեն-ինչի։

Որպեսի Լաերտի որդին-Խոքը գնում է հայրենիքը լքելու և վերադառնալու մասին, քանզի սկզբի մի քանի տողը միքիչ անհասկանալի են ուրիշ բան չեմ ուզում ավելացնել

Առավոտ-Այս գործը կարելի է բաժանել երկու մասի,առաջին չորս քառյակում Տերյանը խոսում է դրական տոնայնությամբ իսկ վերջին երկու քառյակը շատ մռայլ և անկեղծ տողեր ունեն, իհարկե այս բանաստեղծությունը միանգամից բաժանվում է երկու գույնի, սև և սպիտակ։
 
Արևածագ-Սկսվում է ամեն-ինչ պայծառ և հետաքրքիր մանրամասներով, Տերյանը դիմավորում է արևածագը և զգում է իրեն ինչպես աշխարհի գագաթին, գույները որոնք համապատասխանում են բանաստեղծությանը դրանք դեղինն են ,կապույտը և կանաչը (հնարավոր է, որ բանաստեղծությունը այդքանել պայծառ չէ քանզի ամենա վերջին տողի բովանդակությանը “Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…”)


Չգիտեմ՝ այս տխուր աշխարում-Բանաստեղծությունը կարդալուց զգացվում է հույսի վերջին մասնիկները, որոնք նույնպես լքում են հեղինակին․ Բայց նա միևնույն է սիրում է․․

 Կարուսել-Ամեն քառյակ նման է իր կյանքից մի փոքր մասնիկի նկարագրության, պարզապես մասնիկները դասավորված են խառն և ամեն մասնիկը առանձնացված է հետևյալ տողերով -
“Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
  Ես քո երգը վաղուց եմ լսել...”

Ընտրիր բանաստեղծություններից մեկը և ձայնագրվիր։
https://soundcloud.com/azat-karapetyan/suiu61jpkigc

«Հայտնություն», «Տեսա երազ մի վառ», «Թողի երկիրն իմ հայրենի», «Անծանոթ աղջկան», «Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված », «Որպես Լաերտի որդին», «Առավոտ», «Արևածագ», «Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում», «Կարուսել»։

Комментариев нет:

Отправить комментарий