четверг, 25 февраля 2021 г.

Պատմություն/Փետրվարի 22-26.

 Փետրվարի 22-26.

1.       Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:
Քանզի Օսմանյան կայսրությունը թույլ վիճակում էր երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքերը տարածելով պանթյուրքիզմը պլանավորում էին գրավել բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին և ստեղծել հսկայածավալ Թուրքական կայսրություն: Հայոց բնակչությունը դիտվում էր,որպես մեծ խոչնդոտ պլանի իրականացման համար։
Այն մտածելակերպին հետևող մարդիկ որոնք հայերին համարում էր ուղակի մի փոքրամասնություն, թուրքերի համար հայկական շուկան կարող էր դառնալ մեծ մրցակից, դրա համար ապագա մրցակցությունը վերացնելը գուցե եղել է նրանց պլաններից մեկը։


2. Ներկայացրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը:

 Առաջին փուլ
Օսմանյան բանակ 60000 հայ տղամարդ զինակոչման ժամանակ իրականացվում է նրանց սպանությունը, թուրք ենթադրյալ “զինակիցների” կողմից

 Երկրորդ փուլ
1915թ. ապրիլի 24-ին սկսեցին ձեռբակալումները,դրան հետևեցին հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը, կարճ ասած տեղի ունեցավ հայ բնակչության բնաջնջումը։ Հենց այդ օրը (Ապրիլի 24) սկսվեց նշվել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Երրորդ փուլ
Սկսվեց տեղահանությունը դեպի սիրիական անապատ,
հիմնական ուշադրության կենտրոնացված էր կանանց, երեխաների և ծերերի վրա։ Տեղահանության ընթացքում հազարավոր մարդիկ սպանվեցին թուրքերի կողմից, մյուսների վերջն եկավ սովի կամ համաճարակային հիվանդությունների պատճառով։ Երեխաներին և կանանց ենթարկեցին բռնության։ Շատերին բռնի կերպով ստիպողական հավատափոխեցին, դարձրին մուսուլման:

Չորրորդ փուլ

Կարճ ասաց, չորրորդ փուլը դա ցեղասպանության ժխտումն է, որի քարոզչություն մինչև այսօր նրանք փորձում են առաջ տանել։

3. Կարդացե՛ք ստորև ներկայացված նյութը և ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու դիրքորոշումը՝
«Ցեղասպանություն-Գենոցիդ».
Նյութը կարդալուց հետո, իսկապես չեմ կարողում հասկանալ, թե ինչ է ուզում ասել Իսրայելը Հայոց ցեղասպանության մասին, դա երևի միակ բանն էր այս նյութում, որը այդպես գրավեց իմ աչքը։ Կցանկանայի իմանալ նրանց դիրքորոշման մասին ավելին։

Комментариев нет:

Отправить комментарий