Այն քաղաքները/երկրները,որոնք վերացել են երկրաշարժի պատճառով
Վերնիյ (Ալմա-աթա)
Կազախստանի նախորդ մայրաքաղաքը (Վերնիյ) երեք անգամ ծանր տուժել է երկրաշարժների պատճառով։
Ամեն ինչը կատարվել է Ռուսական կայսրության ժամանակ։ 1887թ․ Հունիսի 9-ին ժամը մոտ
16։30 գրանցվել են ցնցումներ, որոնց ուժը էպիկենտրոնում հասնում էր մինչև 10 բալ․ Ընդհանուր
մագնիտոդը կազմում էր մոտ 7․3։ Ստորգետնյա ցնցումները շարունակվում էին ամբողջ օրվա
ընդացքում, բայց քաղաքը վերացավ երկրորդ երկրաշարժի ցնցումից հետո։ Կատարվածի հետ համեմատելի
է կարելի համարել նույնպես երկու ցնցում որոնք տեղի են ունեցել երկու տարի անց․
1889թ․
Վերնիի բնակիչների համար ամենա աղետալի երկրաշարժը տեղի է ունեցել 1911թ․ հունվարի
4-ին։
Կեմինսկիյ անուն ստացած երկրաշարժը ճանաչվեց,որպես ամենա ուժեղ ցամաքային երկրաշարժներից
մեկը ամբողջ 20րդ դարում։Առաջին ցնցումները սկսվել էին ժամը 16։25 հորիզոնական շարժերով։
Նրանց ուժն էր 9-10 բալ, մագնիտուդը 8,2
Տարբեր աղբյուրների վրա հիմնվելով, այս արտակարգ վիճակը տարավ 44-390 մարդու կյանք,
616 տուն ամբողջովին ոչնչացված էին, նույնիսկ հնարավոր չէ եղել ապրել այն տներում որոնց
բան չէր պատահել։
Աշխաբադ
Հոկետմբերի 5-6ի գիշերը․ 1948թ․ երկրաշարժը գրեթե վերացրեց Թուրքմենական ԽՍՀ մայրաքաղաքը,
ամենա ուժեղ երկրաշարժներից մեկից հետո,որի ուժը էպիկենտրոնում 9-10 բալ էր, ավերվեցին
քաղաքային շինությունների 98%
Հիմնական ցնցումները երկուսն էին, 5-8 վարկյան ընդմիջմամբ։ Խորհրդային
Միությունում կատարվածի մասին տվյալները շատ չեն տարածվել, դրա պատճառով էլ տվյալները
շատ սուղ են: Տարբեր աղբյուրների վրա հիմնվելով, մահացել են 60-110 հազար մարդ, Աշխաբադի
բնակիչների կեսից ավելին։
Միայն 2010թ․ Թուրքմենիստանի նախագահը հայտարարեց, որ 1948թ․ տեղի ունեցած երկրաշարժը տարել է 176 հազար մարդու կյանք։ 1995թ սկսած, հոկտեմբերի 6-ը հանրապետությունում համարվում է հիշատակի օր։
Комментариев нет:
Отправить комментарий