1. Ուսումնասիրիր Իսահակյանի կենսագրությունը, հատկապես արտասահմանյան երկրներում
կրթության կազմակերպումը։
“1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի
համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902
թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին
ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական
պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։”
Աղբյուր - https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D6%84_%D4%BB%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6
2. Ուսումնասիրիր
ա) 20-րդ դարի սկզբի փիլիսոփայական ուղղությունները, որոնցից ծագում են գրական
ուղղությունները։ Նիհիլիզմ։
բ) Գրականությունը՝ փիլիսոփայությունից։ Արթուր Շոպենհաուեր. Փիլիսոփայական
հայացքները
3. Առանձնացրու Շոպենհաուերի՝ իր փիլսոփայությանը ամենաբնորոշ ասույթները։
Շոպենհաուերի ասույթներից։
“Մի ասա ընկերոջդ այն, ինչ չպետք է իմանա քո թշնամին:”
“Խելացի կլիներ ավելի
հաճախ սա ասեինք ինքներս մեզ. «փոխել ես սա չեմ կարող, մնում է օգուտ քաղել
դրանից»:”
“Կա ի ծնե միայն մեկ
թերություն՝ դա այն համոզմունքն է, որ մենք ծնվել ենք երջանիկ լինելու համար:”
Գտիր Իսահակյանի «Աբու Լալա-Մահարի» պոեմում Շոպենհաուերի փիիսոփայության
ազդեցությունը։
"Մարդկային աշխարհ, արյան բաղանիք, ուր թույլն` հանցավոր և հզորն` արդար, Ուր
մարդը տխեղծ` ինչ-որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար:"
"Ի՞նչ է ամբոխը – մեծ
հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի Բռնության խարիսխ, և սուր երկսայրի, և
զայրույթի մեջ գազան վիթխարի:"
"Ես կուզեմ լինել
անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված, Հոգիս տենչում է միայն, միմիայն`
մեծ ազատության` անհուն, անտարած: "
Комментариев нет:
Отправить комментарий