вторник, 20 октября 2020 г.

Աղետներ

 Աղետներ, տարերային և մարդածին/Մի քանի օրինակ


Աղետներ, այնպիսի մի բան որին հաջողվում է բերել տնտեսական խնդիրներ, սարսափ և կործանել երկրներ։ Քաղաքների ոչնչացում, մարդկանց մահեր։
Մեծամասնորեն կործանվում են զարգացող երկրները, աղետների պատճառով զարգացող երկրները 20 անգամ ավելի շատ են տառապում քան արդեն զարգացած երկրները։
Աղետների պատճառով շատ բան է փոխվում կառավարությունում, սոցիալ կյանքն էլ նույնը չի մնում։

Աղետները կարող են առաջանալ սոցիումի պատճառով(այսինքն մարդածին), նաև կարող են լինել բնական։ Մարդածին աղետներից մեկի մասին խոսել ենք դասարանում, որը գտնվում է հենց Հայաստանում և մինչև հիմա ակտիվ է, այն տեղի է ունենում Սևանում, կարճ ասաց մարդկանց ինքնասիրության պատճառով վնասվում է Սևանա լիճը և երկրի մասին տպավորությունը զբոսաշրջիկների համար։  Սեվանի ափը լի է կառույցներով որոնք միայն փչացնում են սևանի պատկերը, մարդիկ ունեն տներ որոնք կառուցված են հենց ափի վրա, տան կառույցից բացի տունը շրջապատված է ցանկապատով, որը ոչ միայն փակում է մուտքը դեպի տուն այլ նաև սահմանափակում է ափը։ Մարդածին աղետներ կարելի է նաև համարել պատերազմները և նրանց արդյունքն ու հետևանքները, ուրիշ օրինակ կարելի է վերցնել Չեռնոբիլի ատոմակայանի վթարը, որը նույնպես քննարկել ենք դասարանում։

Տարերային (այսինքն բնածին) աղետների օրինակներն են Ջրհեղեղները, Երկրաշարժները,Կարկուտը և այլն։
Որպես նոր օրինակ կարելի է բերել 2019թ
 Ամազոնյան անտառների հրդեհները, իհարկե հաստատված չէ թե ինչ պատճառներով են սկսվել հրդեհները բայց հավանականություն կա որ ամեն-ինչ սկսվել է բնության կողմից, հնարավոր է պատճառն է եղել ինչ-որ մի կայծակի հարված։
Հրդեհները տարածվեցին Բրազիլիայով, Բոլովիայով,Պարագվայով և Պերույով։ Նշեմ, որ այս աղետը հնարավոր է ավելի է վատացրել գլոբալ տաքացման խնդիրը։ Կորցնելով այդքան ծառ մենք նաև կորցնում ենք ածխածին, իսկ Ամազոնյան անտառները համարվում են ամենա մեծ ածխածնի աղբյուրներից։

Մարդածին աղետները հնարավոր է կանխել, կանխելու համար մարդիկ պետք է հասկանան թե ինչ քայլեր են ձեռնարկել որպեսզի նույն քայլերը ձեռնարկել հակառակ կողմ և հետ բերեն «խաղաղությունը» :

Ինչ քայլեր կարող են բերել մեզ նոր աղետների, մերօրյա աղետները Հայաստանում

Այս պահին սահմանին պատերազմ է և ով գիտի թե ինչ քայլերի թշնամին կգնա։ Հայաստանի համար մեծ աղետ կլինի եթե թշնամին որոշի հարվածի մոտակա էլեկտրոկայանների և ատոմակայանների։ Բայց նաև հետաքրքիր է որ տարերային աղետները կարող են միջամտել պատերազմը, եթե պատերազմի ժամանակ սկսվի ինչ-որ մի տարերային աղետ կտուժեն երկու կողմերը։
Հայաստանում արդյունաբերությունը բերում է շատ խնդիրներ քանզի աղտոտվում է շրջակա միջավայրը և նույնպես հատվում են շատ ծառեր, եթե խնդիրը մնա անփոփոխ ուրեմն հնարավոր է մի քանի տասնամյակ հետո նկատվի ածխածնի պակաս։ Տուժում են գետերը, լճերը քանզի նրանց մեջ հաճախ հոսում են մետաղական նյութերով աղտոտված ջրեր։ Նույն լճերը հոսում են նաև մեզ հարևան երկրների սահմանների կողքերով, այսինքն մենք ոչ միայն ինքներս մեզ ենք վնասում, նաև վատ դրության մեջ ենք դնում ուրիշ երկրների բնակիչներին։

Չգիտեմ հնարավոր է արդյոք «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությունը կոչել աղետ, բայց ինձ թվում է քանի որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից մենք կարող ենք դա կոչել այդպես։ Կործանելով ոսկու հանքը նրանք նաև կործանում են ՀՀ-ի տնտեսության վիճակը և նաև փչացնում բնությունը։ Լիդիանի գործունեությունը Ամուլսարում ես ինքս համարում եմ մերօրյա ՀՀ-ի ամենա մեծ աղետներից մեկը։
Նշեցի,որ աղետների պատճառ կարող է դառնալ պատերազմը, ստորերկրյա ջրերի աղտոտում, պայթյուններ, ահաբեկչություն և այլն
Ամենա մեծ տարբերությունը մարդածին աղետների բացի նրանից որ մենք կարող ենք դրանք կանխել այն է, որ մարդկությունը կարող է պատրաստալ լինել գոյատևելու դրանք,քանզի պատմության մեջ շատ են եղել այդպիսի պատահարներ և ուրիշների սխալնելի վրա սովորելը հանցագործություն չէ։


Չեռնոբիլը հիմա
Շոշափեցի Չեռնոբիլի թեման բայց շատ չխոսացի դրա մասին
Սկսեմ նրանից որ Չեռնոբիլի վթարը կոչում են պատմության ամենա մեծ աղետը
Առաջին վթարը որը եղավ առաջացել էր էներգաբլոկի փորձարկման ընդացքում ոչնչացվաց ռեակտորի ալիքներից մեկի պատճառով։ Վիրավորներ չեղան բայց իրավիճակի լուծմանը գնաց 3 ամիս։ 1986թ
․ ապրիլի 26-ին փորձարկվում է տուրբինային գեներատոր, ամեն ինչ պատրաստ էր բայց հնարավոր չեր անվտանգ կերպով փագել ռեակտորը։ Նույն գիշերը տեղի ունեցավ վթարը։
Այս պահին Պրիպյատը կոչվում է լքված քաղաք, քանզի գտնվում էր ռեակտորից 3կմ հեռավորության վրա։
Մարդիկ գնում և այցելում են Պրիպյատը շրջելու և հետազոտելու համար, բայց դա օրինական անելու ձևը դա կապնվելն են տուրիզմով զբաղվող ընկերությունների հետ։ Պրիպյատը հիմա համարվում է չափազանց էքստրիմ զբոսաշրջային վայր, քանի-որ ռադիացիայի մակարդակը նորմայից ավելին է։Պրիպյատը կարելի է նկարագրել ինչպես քաղաք որտեղ ժամանակը առաջ չի գնում, հին ճարտարապետությունը, գերաճած ծառերը, Պրիպյատը հիմա կարելի է ասել բաց թանգարան է,որը կարող է այցելել ցանկացածը: 

Комментариев нет:

Отправить комментарий