Կարդում ենք Ավ. Իսահակյան
Կարդա «Աբու Լալա-Մահարի»
պոեմը։
2. Համացանցում գտիր 11-րդ
դարի բանաստեղծ Աբու ալա ալ Մաարիի բանաստեղծությունները, նաեւ նրա մաին
տեղեկություններ։ Կարող ես օգտվել նաեւ օտարալեզու գրականությունից։
Տեղեկություններդ ու ստեղծագործություններից ստացած տպավորություններդ գրառիր
բլոգումդ։ Փորձիր համեմատել Իսահակյանի ստեղծած գրական կերպարի հետ։ Գրառումդ՝
բլոգում։
Աբու ալ-Ալա ալ-Մաարրի-ն Արաբ կույր փիլիսոփա էր, բանաստեղծ և գրող։ Լինելով Դեիստ
և ձեռ առնելով բոլոր կրոնները, նա միևնույն է համարվում է մեծագույն բանաստեղծ։ Նա
բուսակեր էր և հոռետես։
Ասում էր որ երեխաները չպետք է զգան և ենթարկվեն այս դաժան կյանքին։Նա կյանքում չեր
ամուսնացել։ Կյանքը լքել է այնտեղ որտեղ որ սկսել,նույն քաղաքում 83 տարեկան
լինելով։
Մեծամասնորեն իր բանաստեղծություններում նա փորձում է տարածել իր կարծիքը, և իր փիլիսոփայական
աշխարհայացքը։ Խոսում է մարդկանց մտածելակերպի մասին, անարդար աշխարհի մասին և
կրկին կրոնի մասին:
——
Ես միայնակ եմ, ու կյանքը իմ՝ ամայի,
Եվ չկա ինձ հետ ոչ հրեշակ, ոչ էլ ջին։ժամանակը աշխույժ գազելներին է կործանել,
Եվ նրանց լոկ արոտավայրն է մնացել։Հոգին երբեք
անարատ չի լինում․
Պտուղն արատ ունի՝ կաղապարն է փխրուն։
Ով չի ընտրել ընկեր իր ծաղկուն օրերին,
Նա միայնակ է և իր ծերության օրոք։
Ես իմ ճամփից՝ թախծի, խոնարհության,
Կանչում էի մարդկանց, բայց մարդիկ ուշացան։
Ինքը բախտից խաբված՝ նշանները բախտի
Աստղագետն ասում է կույրի պես՝ մոտավոր։
Բայց դա գործ է իզուր․ դրանց գրողն անգամ
Հասու չէ իր գրած մտքին շատ ժամանակ։
Հնգամատյանից, Քրիստսի գրքից հետո
Ղուրանն է ստեղծված մարգարեական ձեռքով։
Եվ ասում են՝ ևս մի հավատք է գալու․
Այդպես մենք մի հոգսից թռչելու ենք այլ հոգս։
Հավատքը նորոգվե՞ց։ Որտե՞ղ է լույսը պարզ՝
Պարգևը մեր կրած տքնանքի եռօրյա։
Բայց ինչպես էլ լինի, ոչ
ոք չի արգելի
Հետևել հերթափոխին լուսատուների։
Նույն կերպ են հայտնվում գիշերն ու ցերեկը,
Նույն հերթով են փոփոխվում լույսն ու ստվերը։
Ամեն ինչ կրկնվում է՝ ծնվում են մարդիկ,
Իսկ ծերերը խույս են տալիս ամեն ցանցից։
Անեծք քեզ, չար աշխարհ, և նենգ խաբկանքին քո,
Որ մոլորել է մեզ այս մեծ տարտարոսում։
Անհեթեթություն եմ դուրս տալիս որոհով,
Իսկ ճշմարտությունն ասում ենք միշտ շշուկով․․․
——
Թարգմանության աղբյուր
Комментариев нет:
Отправить комментарий