Իհարկե չեմ պատրաստվում պատմել ամեն-ինչ ընտանիքիս մասին,բայց տնային աշխատանքը ստիպում է, կփորցեմ փոխանցեմ չնչին ինֆորմացիա։
Ընտանեկան ավանդույթ կարելի է համարել ամեն ուրբաթ ընտանիքով հավաքվել մի սեղանի շուրջ և վայելել մայրիկիս պատրաստած պիցցան, որը հավատացեք իրականում շատ համեղ է։Մայրիկս համարյա ամեն-օր պատրաստում է կերակուր իր բաղադրատոմսերով, մեկ-մեկ նայելով, թե նա ինչքան է ուժ դնում իր ամեն-օրվա մեջ,որը նա անցկանում է միայն ինձ և իմ քրոջը պահելու համար ես զարմանում եմ և հասկանում եմ,որ ես չէի կարողանա նրա նման անցկանցել իմ օրերը։ Կարճ ասած, շնորհակալ եմ նրան։
Ինչ ասած, հայրիկս միշտ օգնել է ինձ կյանքում,տվել է և տալիս է խորհուրդներ, որոնք չի կարելի համեմատել ոչ-մի ուրիշ բանի հետ։ Մեկ մեկ պատմել է դեպքեր իր կյանքից, որոնք նույնպես լավ խորհուրդների աղբյուր կարող են համարվել, այսինքն եղել է ժամանակ,որ տվել է խորհուրդ առանց հասկանալու որ խորհուրդ է տալիս։ Նույնպես շատ կարևոր բան, նա փորձում է օգնել ինձ իմ ապագայի հետ կապված։ Շնորհակալ եմ նույնպես նրան։
Ունեմ քույրիկ,որը փոքր է ինձնից մի քանի տարով։ Նույնպես այցելում է Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը, իմ և նրա հարաբերությունները շատ տարօրինակ են քանզի, նա կարող է մոտենալ և սկսել բղավել իմ վրա բայց մի ժամից ուզենա իմանա թե, ինչ եմ ես կարծում նրա նկարած նկարի մասին։
Комментариев нет:
Отправить комментарий