четверг, 30 апреля 2020 г.

Սերնդեսերունդ


Քանի,որ Տնային աշխատանքը կատարելու ժամանակ ընտանիքի անդամներից միայն տանն էր մայրիկս, հարցերը ուղեցի նրան։ Հարցրեցի սերունդների տարբերության մասին, և նրա կյանքի սովետում։
Քանի-որ մայրս ծնվել է 1981թ․ իսկ ԽՍՀՄ-ն փլուզվել է դրանից 10 տարի հետո 1991թ․ Նա շատ քիչ բան է հիշում սովետի մասին, բայց ամեն դեպքում հիշում է,որ դպրոցներում սեպտեմբերի 1-ը մի այլ շուքով էր նշվում և նաև հիշում է,որ դպրոցում ներկա էին գտնվում պիոներներ,որոնք կրում էին կարմիր վզկապներ, չնայած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միևնույն է ամեն-ինչ տարբերվում էր համեմատած այս պահի դրության հետ։ Հիշում է,որ դպրոցներ այցելում էին հատուկ համազգեստներով, այդ կանոնը մինջև հիմա գոյություն ունի որոշ դպրոցներում։ Դպրոցների մասին նաև ասում է,թե ոչ միայն համազգեստների կանոնն էր խիստ, այլ նաև ուսուցիչները։ Իհարկե նշում է, որ խաղերն էին տարբեր, չկար այս կարքի բազմատեսակ տեղեկատվություն,չկար սահմանափակ ինֆորմացիա ամեն-ինչի մասին, չկար ինտերնետ։ Միակ գոյութուն ունեին գրքեր, որոնք միակ ինֆորմացիաի աղբյուրն էին այդ ժամանակ։ Եկավ այն ժամանակահատվածը երբ սկսվեցին հովային անջատումները, այդ ժամանակ արդեն մայրս պատրաստվում էր ընդունվեր բուհ։ Լավ նկարագրում է այդ ժամանակի դժվարությունները, երբ նա պարապում կամ ինչ-որ բան էր սովորում մոմի լույսի ներքո,որը շատ ծանր էր բայց նաև շատ հետաքրքիր կողմեր ուներ։ Իհարկե այդ ժամանակահատվածում մարդկային շփումը ավելի շատ էր քան հիմա։ Ծնողս համարում է,որ այս ժամանակահատվածի սերունդը ավելի զարգացած է, ավելի բազմակողմանի և ավելի հետաքրքիր է, քան իրենց ժամանակ։ Ասում է,որ լիովին տարբերվում են իրենց ծնողներից ինչպես,որ տարբերվել են իր ժամանակ քանզի ամեն-ինչ առաջ է գնում և փոփոխվում։ Հիմա ուղակի շատ է տեղեկատվությունը, բայց եթե երեխան կարողանա ընդունել և սովորել այն ինֆորմացիան, որը նրան տրվում է և կոգնի ապագա կյանքում, այլ ոչ թե ինչ-որ անիմաստ աղբ նրա մտքերում որը միայն վատ կլինի իր ապագայի համար։
“Ինձ թվում է,որ հիմա ավելի և ավելի ամեն ինչ նպաստում է մարդուն ավելի զարգացած, ավելի հետաքրքիր, ավելի լայն տեսահորիզոնով մեծանալուն”

Комментариев нет:

Отправить комментарий