Նպատակ 5։ Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին
Վերցնելով ՄԱԿ-ի որոշ քայլերը վերաբերվող մասնավորապես այս նպատակին կփորձեմ լուսաբանել/վերլուծել և ներկայացնել իմ կարծիքը։
5.1 Բոլոր տիպի խտրականությանը վերջ տալ, որը որ ուղված է կանանց և աղջիկներին
Այս քայլը հիմնականում նկարագրում է յուրաքանչյուր այն թեման, որի մասին խոսք է գնալու բոլոր մյուս քայլերում։
5․2 Վերացնել բոլոր կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր տիպերը հասարակական և մասնավոր ոլորտներում, դրա մեջ մտնում է թրաֆիքինգը։
Այս ամենը պատահում է բավականին շատ քանզի կանանց դիտում են որպես ավելի թույլ արարածների,մարդկությունը կարծում է, որ նրանց ավելի հեշտ է շահարկել և այդ պատճառով այս ամենը ավարտ չի ունենում, հիմնականում տղամարդկանց մեղքով։ Իհարկե պետք է նշեմ, որ թրաֆիքինգը խոշոր խնդիր է, վերաբերվող ոչ միայն կանանց։ Քայլ 5.3- ում նույնպես խոսք է գնում բռնության մասին, այս անգամ արդեն նաև վերաբերվող անչափահաս աղջիկներին։ Վերացնել բոլոր վտանգները վերաբերվող աղջիկ երեխաներին, կանանց վաղ և հարկադիր ամուսնություններին և վերջ տալ կանանց սեռական օրգանների խեղմանը։ Արդեն խնդիրը նաև մանկապիղծների մեջ է, իհարկե եթե ամբողջ աշխարհը համեմատեք ՀՀ-ի հետ, կարծում եմ որ այս հարցում ՀՀ-ն շատ մեծ վտանգի մեջ չէ, քանզի մանկապիղծների թիվը այստեղ քիչ է։ Քայլ 5․5-ում ասվում է, որ պետք ապահովվի կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը/ղեկավարության և որոշումների կայացման հավասար հնարավորությունները քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքում։ Այս հարցը շատ խաբուսիկ է։Նրա շուրջ համաձայնագրի հասնելու ցանկությունը եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում շատ է, բայց միևնույն ժամանակ խնդիրներ որոնք վերաբերվում են այս հարցին նույնպես շատ են։ Քանի-որ բնակչության թիվը մեծ է, կարծիքները շատ են և տարբերվող։Այն մարդիկ որոնց պատճառով չի լինում իրականացնել գենդերային հավասարությունը քաղաքական, տնտեսական և հասարակական ոլորտներում կիսում են սեքսիստական հայացքներ։
ՀՀ-ում այս հարցին պատասխանները մեծամասնորեն բացասական են, քանի որ հին սերունդի տղամարդկանց մի մասը համարում է կանանց կոպիտ ասած “խոհանոցային իր”:
Վերջնականապես ավելացնեմ խնդիրը կապված աշխատավարձի հետ: ՀՀ-ից դուրս կան շատ երկրներ, օրինակ ՝ Միացյալ Թագավորությունները որտեղ կանանց աշխատավարձը նույն աշխատատեղում հնարավոր է ավելի քիչ լինի քան տղամարդկանցը:
Ավելացնեմ ևս մի քանի տխուր փաստ անհավասարության մասին․
- 18 երկրներում ամուսինը իրավունք ունի օրինական կերպով կանխել իր կնոջ աշխատանքը.
- 39 երկրներում դուստրերն ու որդիները ժառանգության հետ կապված իրավունքների հավասարություն չունեն.
- 49 երկրների օրենսգրքերում բացակայում են այն տողերը,որոնք որ պետք է պաշտպանեն կանանց ընտանեկան բռնությունից։
-
Չնայած այն փաստին,որ ամբողջ աշխարհում կանայք քաղաքական նշանակության են ձեռք բերում
են ունեցել, ազգային խորհրդարաններում նրանց պատկերը 23,7% -ով դեռ հեռու է վիճակագրությունից
որը կարելի կլինի կոչել հավասարություն:
Քայլերի աղբյուր
Комментариев нет:
Отправить комментарий