суббота, 8 мая 2021 г.

Գրականություն/07.05.2021

 07.05.2021

 Կարդում ենք տարածաշրջանի գրականություն. իրանական ժամանակակից գրականություն

Այս կայքից ընտրիր որևէ հեղինակի, կարդա նրա՝ ներկայացված ստեղծագործությունը, տեղեկություններ փնտրիր հեղինակի մասին, քո կարդացած ստեղծագործությունը կամ ստեղծագործությունները գրավոր ներկայացրու բլոգումդ, պատրաստիր նաև բանավոր զրույց։

ՇԱՄՍ ԼԱՆԳԵՌՈՒԴԻ

Շամս Լանգեռուդին ժամանակակից իրանցի բանաստեղծ է, հեղինակ և համալսարանի դասախոս:Լայնորեն ուսումնասիրել է պարսկական պոեզիայի տարբեր ժամանակաշրջանները, որոնցից ամենահայտնին եղել է պարսկական ժամանակակից պոեզիայի վերլուծական պատմությունը, որը կազմված է չորս հատորից: Այս պահին նա զբաղված է իր երկրորդ վեպի հրատարակման գործընթացով:
Ծնվել է նա Իրանում գտնվող Լանգերոդ քաղաքում,անվանակոչել են նրան Մուհամադ Թաղի Ջավավահերի Գիլանիի անունով: Ավելի ուշ նրա հայրը փոխում է նրանց ազգանունը և դարձնում Շամս:

Նա իր առաջին բանաստեղծական գիրքը հրատարակեց 1976թ-ին, բայց միայն 1980թ․-ականներին Շամսը հաստատվեց որպես այդ տասնամյակի գլխավոր բանաստեղծներից մեկը, այն ժամանակ երբ իր պոեզիան ուշադրություն գրավեց իր նոր պատկերապատման և սյուրռեալիստական տարրերի շնորհիվ:

Այժմ նա ապրում է Իրանի Թեհրան քաղաքում, Հաֆեզ Մուսավիի և Շահաբ Մողարաբինի հետ միասին «Ahang-e Digar» հրատարակությունների խմբագիրն է:


Նրա պոեմների մարմնավորումը կարելի է բնութագրել որպես ուղիղ իմաստով մտքերի առտահայտում, նա չի փորձում պոեմների մեջ գտնվող տրված հարցերը պահել որևէ փոխաբերական համատեքստում այլ ամեն-ինչ արտահայտում այնպես ինչպես որ կա։ Նրա բանաստեղծություններից մի քանիսը կարելի նմանացնել նույն ոճին որը որ օգտագործել է Շեքսպիրը Համլետ պիեսի մեջ գրված «Լինել թե չլինել» տողերում։ Իհարկե հնարավոր է շատ տեսակարար համեմատություն է, բայց նրա տողերի կառուցվածքը նմանացնում եմ։


Комментариев нет:

Отправить комментарий