четверг, 11 февраля 2021 г.

Պատմություն/Նշանավոր Հայդուկներ, Հրայր Դժոխք

Փետրվարի 8-12
Նշանավոր Հայդուկներ՝

-Արաբո
-Աղբյուր Սերոբ
-Հրայր Դժոխք
-Գևորգ Չաուշ
-Զորավար Անդրանիկ
Առաջադրանք.

-«Հերոսապատում» նախագծի   շրջանակում ներկայացրե՛ք վերը նշված նշանավոր հայդուկներին, վեր հանե՛ք նրանց դերը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայտնի հերոսամարտերում /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հրայր, Դժողք Հրայր, Ուրվական (Արմանակ Ղազարյան) (1864-1904) Հայկական ազգային ազատագրական շարժման առաջնորդ։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում։
Նրան կոչում էին Հրայր Դժողք քանզի նա բացի նրանից, որ բավականին կիրթ և բարի անձնավորություն էր բարեկիրթ մարդկանց հանդեպ նույնքան դաժան, կոշտ և “դժողքային” էր բոլոր այն մարդկանց նկատմբամբ որոնք դեմ էին դուրս գալիս Հայ ժողովրդին։
Մյուս կողմից նրան կոչում էին ուրվական քանզի նա գործունեություն էր ծավալում Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում, նա կարող էր ներկա լիներ մի քանի տեղ միանգամից և լինելով այդպիսին փորձում էր իրականացնել համախմբման կազմակերպչական ծրագիրը։
 Աշխատել է որպես ուսուցիչ Սասունում և Տարոնում, ցանոթացացել է Հայոց Քրիստոնեական իրավիճակին և 1890թ․ միացել Հայ․ ազատագրական շարժմանը։
1891-94թ․ Սասունւմ պայքարում էր թուրք և քուրդ կեղեքիչների դեմ և դարձավ Սասունի պայքարի առաջնորդներից մեկը, Հրայրը դեմ էր դուրս եկել հայդուցի ապստամբություններին լինելով ազգային ընդվզման կողմնակից։
1894թ Գարնանը ճանապարհ ընկավ դեպի Կովկաս, նրա նպատակն էր զենք ձեռք բերելը և կամավոր հավաքելը։ 1895թ․ Այցելեց Ռումինիա և վերադարձավ Հայաստան 50 հայ երիտասարդների հետ (Նրանց մեջ էին նաև Անդրանիկն ու Աղբյուր Սերոբը)
Համագործակցում էր Հայ․ ազատագրական առաջնորդներից Թաթուլի հետ (Արամ Արամյան)
1896թ․ նրանք երկուսն էլ ձեռբակալվեցին և բանտարկվեցին Կարինի բանտում։
Թաթուլին կախաղան բարձրացրին իսկ Հրայրին համաներման պատճառով ազատ արձակվեց։
1904թ․ մասնակցություն է ունեցել Սասունի ինքնապաշտպանության հերոսամարտում, 1904թ․ ապրիլի 13-ին երբ թուրքերի վերադաս ուժերը հարձակում սկսեցին Գելիգուզանի վրա, Հրայրը իր խմբի հետ միասին փորձեց արգելափակել նրանց ճանապարհը բայց սպանվեց անհավասարաուժ մարտում։

Աղբյուր
I               Աղբյուր II

Комментариев нет:

Отправить комментарий