вторник, 9 февраля 2021 г.

Քաղաքագիտություն/Փետրվարի 8-12

 Փետրվարի 8-12

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝

-Պետության դերը հասարակության մեջ: Պետության կառուցակարգը /դասագիրք, էջ 162-169, նաև այլ աղբյուրներ/.

 

Առաջադրանք.

1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները

Ներքին գործառույթներ, օրինակներն են կոնֆլիկտները, ավելի խորը քաղաքական խնդիրները, կրթության հարցերը և այլ տեղեկություն որի պատճառով երկրի բնակիչները կարող են խուճապի մատնվել։

Արտաքին գործառությունները մեծամասնորեն միջազգային են, այսինքն հարաբերություններ ուրիշ երկրների հետ, շուկայի զարգացում և այլն։ Թե ինչ տեսք ունեն արտաքին գործառույթները, դա կախված է երկրի ներքին գործառույթներից և միևնույն ժամանակ հակառակը։

2. Ընտրե՛ք նշված թեմաներից մեկը և պատրաստե՛ք նյութ՝ օգտվելով տարբեր աղբյուրներից՝
-«Վանի թագավորության կառուցակարգը»
-«Արտաշեսյան Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Բագրատունյաց  Հայաստանի պետական կառուցակարգը» /գրավոր-բլոգային աշխատանք/.

-«Վանի թագավորության կառուցակարգը»

Վանի թագավորություն կազմավորումը հասարակա-քաղաքական էր, գոյություն ուներ իրավական հարաբերությունների որոշակի համակարգ, որի հատկանիշները ՀՀ-ում զարգացել են Արարատյան միասնական պետության կազմավորման մեջ։Մ.Թ.Ա. 9-րդ դարի վերջում հաստատվել է Արարատյան տերության միասնական դիցարանը, սահմանվել են աստվածությունների կոչված գահերը, քննարկվել և հաստատվել է նրանց համար զոհաբերվող կենդանիների տեսակները և քանակը։ Արարատյան արքան համարվել է ցեղային իշխանությունների գերագույն տիրակալը և նախամեծար հայրը իսկ Խալդին,արքայատոհմի աստվածը, դիտվել է որպես ցեղային աստվածությունների գերագույն աստված ու նախահայր։ Արքայատան ընտանիքը հնարավորություն է ունեցել կրել Արի», «Էրի» կամ «Էրե», արիություն և հարություն ցույց տվող մակդիրներից մեկը։

Արքան ունեցել է իրավունք անել ամեն-ինչ, այսինքն եղել է թագավորության «աստված», Արարատյան արքայի գահը ժառանգել է նրա ավագ որդին։ Մինչև Հայկական լեռնապարը գտնվող հողերը, արքայատոհմի զարմերին տեղ է հատկացվել թագավորության ցանկացած ոլորտում, որպես կառավարող մարմին։






Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության Հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվել պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։


Բանակը
 խաղաղ պայմաններում տեղակայվում էր արքունական բերդերում, ամրոցներում և սահմանային զորանոցներում։ Մոտ 50 հազար միավորից բանակը կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից, հետևակը բաղկացած էր տապարակիրներից, տեգավորներից և աղեղնավորներից։ Բանակը շարվում/բաժանվում էր 3000 միավորի, ամեն մի ջոկատը կազմված էր 50 միավորից։

Комментариев нет:

Отправить комментарий