среда, 14 марта 2018 г.

Նյութի կառուցվածքի վարկածի փորձարարական ստուգումներ։





Լաբարատոր աշխատանք
Թեմա
Նյութի կառուցվածքի վարկածի փորձարարական ստուգումներ։
Նպատակ՝ մի քանի փորձեր միջոցով  համոզվել վարկածի հավաստիությունը։
«Նյութերը բաղկացած են մասնիկներց,որոնց միջև արանքներ կան» նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ։Վարկածների հասատությունը ստուգում ենք փորձերով,որոնք կատարելու ենք։
Փորձ I
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ սրավկներ,սրվակների համար անհրաժեշտ պատվանդամ, ջուր,Կալիումի պերմանգատ KMnO4,(Մարգանցովկա)
Ընթացք՝ իմ ունեցած երեք սրվակները դրեցի պատվանդամին, առաջին սրվակի մեջ լցրեցի ջուր,հետո ավելացրեցի կալիումի պերմանգանատի մի քանի բյուրեղներ։Այդ բյուրեղները անհետացան, բայց ջրի գույնը դարցավ մանուշակագույն։Դա վկայում է,որ այդ բյուրեղների մասնիկները բաժանվեցին բազմաթիվ փոքրագույն մասնիկների,այդ մասնիկների անհետանալը վկայում է,որ դրանք դասավորել են ջրի մասնիկների արանքում։ Արդյունքում ջրի գույնը փոխվեց։ Առաջին սրվակից, գունավոր լուծույթից միքիչ լցրեցի երկրորդ սրվակի մեջ, բնականաբար այնտեղ շատ քիչ կալիումի պերմանգանատի փոքր մասնիկներ կան,բայց նա նորից հասցրեց բաժանվել փոքր մասնիկների և ներկել երկրորդ սրվակի պարունակությամնը։
Երկրորդ սրվակի մեջ կրկին քիչ քանակությամբ լցրեցինք ջուր, կրկին մասնիկները բաժանվեցին փոքր մասնիկների, բայց այս անգամ գույնը ավելի բաց էր։


Комментариев нет:

Отправить комментарий