Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը։
Գտիր բանաստեղծության մեջ այն տողերը,
որոնցից երևում է, որ բանաստեղծն աշխարհին խաղաղություն է մաղթում։
“Խաղաղությո՜ւն թող ըլլա…”
“Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.”
Գտիր այն տողերը, որտեղ երևում է, որ բարեկեցություն է մաղթում։
Բառացիորեն ամբողջ բանաստեղծությունը
Գտիր այն տողերը, որտեղ սեր է մաղթում։
“Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։”
“Բերկրությո՜ւն թող ըլլա:”
“Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:”
Համացանցում տեղեկություններ գտիր եկեղեցական Անդաստան արարողության մասին։
Անդաստան արարողության ժամանակ եկեղեցում հոգևորականների կողմից օրհնվում է աշխարհի
չորս կողմերը։
Գտիր այն բառերը, որոնք գույն են հուշում. ո՞ր գույներն են երևում Վարուժանի «Անդաստանում»։
“Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.”
“Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.”
Այս չորս տողերը կարդալուց հետո մեր մոտ մյուս նկարագրված բաները ասոցացվում են ոսկեգույնի
հետ, որպես օրինակ “Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:” (Հաշվի առնելով ներքեվի նշումները կարմրի
մասին, ծաղիկները նույնպես կարելի է ասոցացնել կարմրի հետ։)
Նաև կարող ենք նկատել կարմիր գույնը բանաստեղծության մեջ,
“Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.”
“Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.”
Комментариев нет:
Отправить комментарий