Մարտի 29-ապրիլի 2
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 12. 1918թ․ Մայիսյան հերոսամարտերը.
ա/ Թուրք-անդրկովկասյան պատերազմի վերաճումը թուրք-հայկականի
բ/ Սարդարապատի ճակատամարտը
գ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
դ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը
ե/ Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը /բանավոր, էջ 137-143, նաև այլ
աղբյուրներ/.
Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։
Մայիս 1918թ․ , թուրքական զորքերը մտնում են
Արևելյան Հայաստանի տարածք
Նույն թվականի մայիսի 15-ին գրավում են Ալեքսանդրապոլը․ Մայիսի 21-ին Սարդարապատը։
Միանգամից մեկ օր հետո, Մայիսի 22-ին սկսվում է Սարդարապատի ճակատամարտը։ Քանզի իրավիճակն
օրեցօր վատանում է ամբողջ Հայ ժողովուրդը որոշում է հետ մղել թուրքական զորքերը։
Քանզի Հայերի հետ մղումը հաջող էր, ստացվեց
հետ գրավել Սարդարապատը։ Բայց քանի որ Ալեքսանդրապոլը այդ ժամանակը միևնույն է թուրքերի
մոտ էր, նրանք հետ մղվեցին դեպի նույնպես գրավված հողեր։ Որոշ ժամանակ հետո մնացած
զորքը, մայիսի 27-ին պարտություն կրեց Բաշ Ապարանում և մայիսի 28-ին Ղարաքիլիսայում։
Հաղթանակից հետո, հնարավորություն տրվեց վերականգնել հայոց պետականությունը, Մայիսյան
հերոսամարտերի արդյունքն է 1918թ․ ստորագրված հայ-թուրքական հաշտության պայմանագիրը,
որի պատճառով Թուրքիան ճանաչում է Հայաստանի անկախությունը։ 1918թ․ Մայիսի 28-ին կազմավորվեց
Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, որպես վարչապետ նշանակվում
է Հովհաննես Քաջազնունին, որպես մայրաքաղաք հռչակվում է Երևանը: Պետական լեզու ճանաչվում
է հայերենը, վավերացվում է դրոշը, օրհներգը, զինանշանը, պետական ու ազգային-կրոնական
տոները և նրանց օրերը։
Комментариев нет:
Отправить комментарий