Չարենցի խոհական բանաստեղծությունները
1. «Մահվան տեսիլ»
2. «Հարդագողի ճամփորդները»
3. «Իմ մահվան օրը կիջնի լռություն»
Քաղաքացու՝ գիտակից մարդու, մտավորականի
պատասխանատվությունը երկրի, հանրության, ինքն իր առաջ («Մահվան տեսիլ»-ից գտիր համապատասխան
տողեր)։
Կարծում եմ,որ վերջին մասը դա բացի
նրա մահվան տեսիլի նկարագրությունից նաև նրա ինքնուրույն նշանակված պատասխանատվության
մասին մանրամասներ են։
“Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,—
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,—
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ` եղերական[3] ու անբասիր․․․
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,—
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․․”
Մարդու ինքնազգացողությունը, ինքնաճանաչումն
ու ինքնագնահատականը և հանրության մեջ նրա նկատմամբ վերաբերմունքը ։ Ցավալին ու անխուսափելին։
Հարմարվե՞լ, հաշտվե՞լ հասարակության վերաբերմունքին, մնա՞լ՝ ինչպիսին ինքդ ես քեզ զգում
(համապատասխան տողեր գտիր «Հարվագողի ճամփորդները» բանաստեղծությունից)։
“Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։”
“Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ ―
Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։”
“Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում ―
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր։”
Հանճարների ինքնաարժևորումը։ Ինչպես
և երբ ենք մենք գնահատում մեր շուրջը եղած մարդկանց։
Комментариев нет:
Отправить комментарий